Երևան, 30.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Իրանի նախազգուշացումները Հայաստանի իշխանություններին

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Իսրայելի ուղղությամբ հարվածներ հասցնելուց հետո Իրանն այլևս բավական բաց է խոսում ոչ միայն գերտերությունների, այլև հարևանների հետ։ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին մամուլի ասուլիսում հայտարարել է, թե Հայաստանի իշխանություների հետ քննարկում են ունեցել ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած հանդիպման վերաբերյալ, և իրենց հավաստիացրել են, որ այն որևէ երրորդ կողմի դեմ չէ, զուտ Հայաստանի տնտեսությունն ամրապնդելու, Ղարաբաղից տեղահանվածների համար մարդասիրական օգնություն և աջակցություն ստանալու համար է։

Միաժամանակ Իրանի դեսպանը նշում է, որ իրենց մտահոգությունն այն է, որ Հայաստանը և Կովկասը չվերածվեն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտի, կամ Հայաստանի արտաքին հարաբերություների զարգացումը չլինի ի հաշիվ այլ երկրների: Եվ Հայաստանի իշխանությունները տեղեկացրել են, որ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումն ուղղված չէ Հայաստան-Իրան հարաբերությունների դեմ,- հայտնել է Սոբհանին։

Միևնույն ժամանակ նշել է, թե սխալ են համարում արտատարածքային ուժերի միջամտությունը Հարավային Կովկասի գործերին։ Արտատարածքային ուժեր ասելով՝ Իրանը նկատի ունի բացառապես եվրոպական երկրներին և ԱՄՆ-ին։ Նա հստակեցրել է, որ արտատարածքային չի համարում Ռուսաստանին, որը սահման ունի կովկասյան առնվազն երկու երկրների հետ։

Թեհրանը նաև հաստատել է իր կարմիր գծերը Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ։ Ուստի Իրանի դեսպանի այս հայտարարությունը կարելի է գնահատել հստակ նախազգուշացում ոչ միայն Թուրքիային և Ադրբեջանին, այլև Հայաստանին՝ հընթացս «խաղեր չտալու» և տարածաշրջան այլ երկրներ չբերելու մասին։

Առավել ևս, որ Իրանը հայտարարում է, թե Հայաստանը իրենց համար շնչուղի է դեպի ԵԱՏՄ և Հյուսիսային միջանցք, ինչպես որ Իրանն է Հայաստանի համար շնչուղի դեպի հարավ ապրանքներ արտահանելու հարցում։ Փաստացի՝ Իրանը պնդում է տարածաշրջանային գործակցությունը զարգացնելու իր պահանջը և առայժմ սպասում Հայաստանի իշխանությունների արձագանքին։

Ագնեսա Թիրաբյան

Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԱմպրոպ, քամու ուժգնացում․ ինչ եղանակ կլինի Ի՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցել 2 կողմից անհայտ կորածների որոնման գործում Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը Երևանում. «Փաստ»Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում աջակցել է Մարկ Ռյուտեի թեկնածությանը Իշխանությունը, հայտարարել է, որ չի կարող երաշխավորել սահմանազատման ենթարկված տարածքի «հայկական հատվածի» բնակիչների անվտանգությունը. հայտարարություն ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը Փաշինյանն արդեն ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար. «Փաստ»Անթույլատրելի է Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ ամոթալի արշավը․ Թաթոյան Տեղեկություն՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի մասին Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Գիշերն արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևան-Երասխ ավտոճանապարհին Թանկարժեք մետաղների գներ Արտակարգ դեպք՝ Արարատում. «Opel»-ը բախվել է իր առջև հայտնված ձիուն, վիրավորներ ու զոհ կան Տնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»ԱԺ-ն մերժեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանն ուզում էր, որ Հայաստան-Ադրբեջան սահման չլինի կամ լինի լղոզված ու գործի ուժեղի իրավունքը. Ռուբեն ՌուբինյանՕդեսայում հրթիռակոծության հետևանքով կա 5 զոհ․ մարզում սուգ է հայտարարվել Վրաստանը 2030-ին կդառնա ԵՄ անդամ. Բիձինա Իվանիշվիլի Պարգևատրվել են պարարվեստի ոլորտի երախտավորները Պարի միջազգային օրվա կապակցությամբ տեղի է ունեցել համերգ՝ «Պարողների օրը պարողների համար» խորագրով Ռուս տնտեսագետը բացատրել է, թե ինչու դոլարն այլևս նախկին արժեքին չի վերադառնա Ապրիլի 29-ի տվյալներով՝ նավթի գները նվազել են Սարո Խոդավերդին և Վահրամ Ճուղուրյանը նշանակվել են օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ Օր առաջ իշխանությունից պետք է ազատվենք, ամեն օր ավելի վատ է լինելու, միայն դա եք երաշխավորում 36 ժամ ջուր չի լինի Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ»Չի կարելի կտտանքների ենթարկել Կիրանցի բնակիչներին․ Գեղամ Նազարյան Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»Ո՞վ է հրահանգ տվել, ո՞ր իրավունքով է Տավուշում սահմանագծում իրականացվում, սյուներ տեղադրվում (տեսանյութ) Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ ԶաքարյանԱնդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով 4 ոստիկան է զոհվել, ևս 4-ը վիրավորվել է 21-րդ դարում ՌԴ նախագահի երդմնակալությանը երբեք չեն մասնակցել օտարազգի գործող ղեկավարները․ Շարմազանով Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Ջուր չի լինի «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ»Նեթանյահուն Բայդենին խնդրել է կանխել ՄՔԴ-ի կողմից ձերբակալության օրդերների արձակումը Ուկրաինան արդեն նոր զինատեսակներ է ստանում. Սպիտակ տուն Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ»Խնձորի չափ կարկուտ Չինաստանում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել