Երևան, 17.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերջնական տարբերակից, ինչպես հայտնի է, հանվել էր, այսպես կոչված, անկլավների հարցը։ Եվ Փաշինյանը նույնպես խոստովանում էր, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ եղել է այդպիսի հարց, բայց այդ կետն ընդհանրապես հանվել է: Դրանից հետո նա մի պահ սկսեց հայտարարել, թե անկլավների հարց չկա, այն չի քննարկվում, բայց որոշ ժամանակ հետո արդեն նշեց, թե անկլավների հարց կա, որին պետք է լուծում տրվի։ Ու անսպասելիորեն հանկարծ որոշվում է, որ սահմանազատումը պետք է սկսվի Տավուշի հատվածից: Ինչո՞ւ: Որովհետև եթե սկսվեր, ասենք, Գեղարքունիքից, Վայոց ձորից կամ Սյունիքից, ապա պետք է կատարվեր 1991 թ. սահմաններին համապատասխան, իսկ այդ գործընթացը պետք է ենթադրեր, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքներից, ինչը ձեռնտու չէ Ադրբեջանին։

Բաքուն առաջ է շարժվում ոչ թե փոխզիջումային, այլ միայն սեփական օրակարգը պարտադրելու մոտեցումով։ Թերևս Ադրբեջանի հաշվարկը շատ պարզ է՝ Հայաստանի կապիտուլ յացիան պետք է շարունակել այս անգամ արդեն Տավուշի ուղղությամբ։ Գաղտնիք չէ, որ Արցախյան պատերազմից հետո Տավուշի սահմանամերձ հատվածն այն ուղղությունն է, որտեղ ադրբեջանական զինված ուժերն էական առաջխաղացում չեն ունեցել։ Այսինքն, մեր դիրքերն ամուր են եղել, ու 2020 թ. հուլիսին Ադրբեջանի հետ բախումը ևս դա ապացուցել է։ Ուստի, պատահական չէ, որ Ադրբեջանը խնդիր է դրել Հայաստանին թուլացնել կոնկրետ Տավուշի ուղղությամբ։ Բնականաբար, եթե անկլավները տրվում են, ապա նաև քանդվում է հայկական կողմի պաշտպանական գիծը։ Իսկ զրոյից նոր դիրքեր կառուցելը մեծ ժամանակ ու ռեսուրսներ է տանելու։ Չհաշված, որ մի շարք ուղղություններով հայկական կողմը դառնում է խոցելի։

Օրինակ՝ ադրբեջանական վերահսկողության տակ է հայտնվում այդ հատվածով անցնող գազամուղը, իսկ դիտարկման ներքո՝ ռազմավարական նշանակութան բարձունքներ, ինչպես նաև հայկական կողմի համար շատ կարևոր դերակատարություն ունեցող ճանապարհներ, այդ թվում՝ Վրաստանին կապող ճանապարհը։ Այնպես չէ, որ սահմանազատումից հետո անմիջապես սահմանն ուղղակի հանձնվելու է սահմանապահների վերահսկողությանը։ Ըստ էության Ադրբեջանը ոչնչով կաշկանդված չէ, ու անկլավներում ռազմական կոնտինգենտ կարող է կենտրոնացնել։ Մյուս կողմից էլ՝ սահմանազատումը տեղի է ունենում, սակայն որևէ փաստաթուղթ չկա, որով կկարգավորվեն սահմանային հարցերը։ Իսկ Ադրբեջանից էլ հայտարարում են, թե սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը միմյանցից տարանջատ գործընթացներ են։ Սա ենթադրում է, որ ադրբեջանական զորքերը կարող են նաև չբավարարվել անկլավներով։

Մի օր էլ Բաքվում կարող են հայտարարել, թե 1918 կամ 1920 թվականների ինչ-որ «քարտեզներ» են գտել, որ սահմանն այլ տեղով է անցնում, ու ագրեսիա ձեռնարկել։ Բացի այդ, կամայական սահմանազատման արդյունքում խախտվում են քաղաքացիների սահմանադրական իրավունքները։ Մարդիկ սեփականություն ունեն, որն ուղղակի վերցվում ու հանձնվում է ուրիշին։ Այս ամենի արդյունքում խախտվում է ՀՀ Սահմանադրությունը, որը երաշխավորում է մարդկանց սեփականության իրավունքը։ Բացառված չէ, որ ադրբեջանական կողմը այլ ոտնձգություններ ևս չի իրականացնի ՀՀ քաղաքացիների ու նրանց սեփականության նկատմամբ։ Մյուս կողմից՝ պայմաններ են ստեղծվելու, որ ադրբեջանցիներն ահաբեկեն Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակչությանը, վնաս պատճառելուց զատ նոր հոգեբանական ճնշման ենթարկեն:

Արդեն իսկ տեսանելի է, որ պայմաններ են ստեղծվում, որ Տավուշի սահմանամերձ շրջանները հայաթափվեն։ Հակառակորդը լրացուցիչ լծակներ է ստանում հայկական բնակավայրերի միջև հաղորդակցությունը խոչընդոտելու և մարդկանց մեկուսացման մեջ պահելու համար: Ու Բաքվի վարած քաղաքականության տրամաբանությունից ելնելով՝ Ադրբեջանը շուտափույթ ձեռնամուխ կլինի բնակչություն բերել անկլավների հատված, որպեսզի լեգիտիմացնի այդ հատվածների նկատմամբ իր վերահսկողությունը։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այս օրերին ակցիաների մասնակից 300-ից ավելի մարդկանց են բերման ենթարկել. իրավապաշտպանՄոսկվան կապ ունի՞ ներկայիս սահմանազատման հետՄայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, կմեկնարկի «Թանգարանների գիշեր» ծրագիրը3 դիպլոմ ունեմ, ինձ ոչ ոք չի նվիրել. Սրբազան (տեսանյութ)Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնենՏեխասում մոլեգնող փոթորիկը 4 մարդու կյանք է խլելՀարի Քեյնը վնասվածք է ստացելԱդրբեջանցին հարցրել է՝ ինչո՞ւ է մեքենան դատարկ․ Արցախցի Ալիսայի պատմությունըՀեղուկ գազի գինը կրկին նվազել էԼավ գիտեք՝ հիմա ինչ է կատարվում, ես էլ ի՞նչ ասեմ. Բերքաբերի գյուղապետԵթե դու ուզում ես` Կիրանցը լինի հայկական, դու պետք է Երևանը հայկական պահես․ Մաթևոսյան«Հայրս ասում է՝ առողջական վիճակը բավարար է, դեղեր է ընդունում». Վագիֆ Խաչատրյանի դուստր47-ամյա տղամարդու սպանության, նրա 38–ամյա ընկերոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու վարույթով նախաքննությունը ավարտվել էԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրաԴեբեդ գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու մարմինըԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը ՀՀ կառավարության ռազմավարությունը արտագաղթը խթանելն ու Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան Շահեն, ապա՝ Շահին. Ադրբեջանի փոխվարչապետի ջուջևանյան անցյալը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. Ավինյան«Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել եմ Տավուշում իշխանության հրահրած սադրանքի հետևանքով կալանավորված 4 քաղաքացիների հետ․ Աբրահամյան Ասացին՝ մինչև հուլիսի 24-ը տնիցդ դուրս ես գալու. կիրանցեցի Մհերը մանրամասներ է հայտնումՈվքե՞ր էին դիմակավորված «ախռանայով» հյուրերը՝ Կիրանցի հացատանը«Փաշինյանի իշխանությունն օր առաջ պետք է հեռանա». Շանթ Հարությունյանն ու Բագրատ Սրբազանը հանդիպել են ԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Վթարային ջրանջատում Երևանում, մարզերում Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր«Պատրաստվեք»․ Բագրատ Սրբազանը՝ ԵՊՀ-ականներին Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները Կներեք, խնդրում եմ, մենք շուտով կհեռանանք. Պուտին Ցավում եմ տեղի ունեցածի համար. Գեղամ Նազարյանը` երեկվա միջադեպի մասին Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»ՄԻՊ-ը հանդիպել է ԱՄՆ դեսպանին Լատվիայի ԱԳ նախարարը դարձել է աշխարհազորային Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Brent տեսակի նավթի գինը գերազանցել է մեկ բարելի դիմաց 83,5 դոլարը Կառավարությունն առաջարկել է նոր փոփոխություններ թրեյդ-ին առեւտրի տեսակի գործունեության մեջ Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. ՊԵԿ «Կամավորի ներառական դպրոց». անցկացվում են տարբեր միջոցառումներ Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ն իրականացնում է «Կամավորի ներառական դպրոց» ծրագիրը Չեխիայում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր Շրջաններում հնարավոր է ձյուն, սպասվում է մինչև -3 աստիճան ցուրտ Տավուշի մարզպետն ասել է՝ համաձայնություն տվե՛ք, սկսենք նոր ճանապարհը սարքել. Կիրանցի բնակիչ Ես ո՞վ եմ՝ բացառեմ կամ չբացառեմ. Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածուների մասին Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Կամուրջը և տները կանցնեն Բաքվին, ասում են՝ ոչինչ չի փոխվի. Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում մարզպետի հետ հանդիպումից հետո Հիմար եք դուք… էսպիսի նկարներ ես էլ ցույց կտամ՝ Նոր տարվա խնջույք է, ձեր «տժժացող» նկարները դրեք (տեսանյութ) Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ