Երևան, 17.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատոր

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Շատ զբոսաշրջիկներ իրենց բացօդյա հանգստի ժամանակ հարմար են գտնում էլեկտրականություն ունենալ: Մինչև վերջերս այն ձեռք բերելու միայն մեկ ճանապարհ կար՝ վառելիքային գեներատորը, բայց հիմա առաջացել է այլընտրանք շարժական արևային գեներատորների տեսքով, գրում է techinsider.ru-ն։

Հարցի բնապահպանական կողմի մասին երկար չխոսենք։ Իհարկե, լավ կլիներ, որ ձեր ճամբարը չաղտոտեր մթնոլորտը, բայց կյանքում մենք սովորաբար որոշումներ ենք կայացնում հիմնվելով ավելի գործնական պարամետրերի վրա։

Իսկ գործնական հարթության վրա համեմատությունը հետաքրքիր է ստացվում։

Դյուրակիր արևային էլեկտրակայանը փաստացի բաղկացած է երկու հիմնական մասից. ֆոտովոլտային վահանակներից և էլեկտրաէներգիայի պահեստավորման մարտկոցներից: Ե՛վ մարտկոցները, և՛ արևային տեխնոլոգիաները վերջին տասնամյակում զգալի առաջընթաց են ապրել դառնալով ավելի թեթև, ավելի հզոր, փոքր և էժան: Չնայած դրան համադրելի հզորությամբ արևային էլեկտրակայանը դեռևս ավելի թանկ է, քան բենզինային կամ դիզելային գեներատորը: Օրինակ բարձրորակ 3 կՎտ հզորությամբ Honda EU3000iS գեներատորը ԱՄՆ-ում արժե 2800 դոլար։ Դրա այլընտրանքը կլինի շարժական համակարգը, որը բաղկացած է Jackery Solar Generator 3000 Pro սնուցման աղբյուրից և 4 արևային մարտկոցից՝ արժեքը 4800 դոլար:

Սակայն ակնհայտ է, որ անհրաժեշտ է համեմատել ոչ միայն լրակազմի մեկնարկային գինը, այլ նաև գեներատորի վառելիքի ծախսը։ Եթե ​​արևային գեներատորն օգտագործվի իր ողջ ներուժով, ապա կարող է փոխհատուցվել գների տարբերության զգալի մասը: Ավելին, այն կարելի է օգտագործել տանը պանելները տեղադրելով այգում կամ պատշգամբում և միացնելով այն կենցաղային էլեկտրամատակարարմանը։

Ճանապարհորդելիս արևային էներգիայի համակարգը երկրորդ առավելությունն ունի՝ այն ավելի քիչ է կշռում և ավելի քիչ տեղ է զբաղեցնում բեռնախցիկում: Վերոնշյալ լրակազմը կշռում է 30 կգ, իսկ նույն հզորության Honda գեներատորը 2 անգամ ավելի ծանր է:

Լռությունն ու հոտերի բացակայությունն արևային կայանի երրորդ բավականին ակնհայտ առավելությունն է։ Ի դեպ, նկատե՞լ եք, որ ընտրած օրինակում Honda բենզինային գեներատորը հոսանքի կուտակիչ չունի։ Իսկ դա նշանակում է, որ այն դղրդալու է գրեթե շուրջօրյա։ Կամ էլ դրա համար պետք է հավելյալ կուտակման մարտկոց գնել, բայց այդ դեպքում պարզվում է, որ այն այնքան էլ էժան չէ արևային էլեկտրակայանից:

Այնուամենայնիվ բենզինային տարբերակն ունի նաև մի քանի կարևոր առավելություններ: Կանգ ես առնում ավտոկայանատեղիում, հանում գեներատորը և սեղմելով «Սկսել» կոճակը ստանում էլեկտրաէներգիա առավելագույն հզորությամբ, լինի դա գիշերը, թե ամպամած եղանակին: Արևային Էլեկտրակայանի դեպքում ամեն ինչ ավելի բարդ է։ Էլեկտրաէներգիա ստանալու համար նախ պետք է լիցքավորել կուտակման մարտկոցը։ Իհարկե սկզբի համար դա կարելի է անել տանը, նախքան բնության գիրկը գնալը: Իսկ եթե ​​դա անում եք դրսում արևից, ապա լրիվ լիցքավորումը կպահանջի 5-6 ժամ:

Ամփոփենք դրական և բացասական կողմերը:

Ոչ մի տարբերակ չունի որոշիչ առավելություն։ Արևային էլեկտրակայանի մեկնարկային գինն ավելի բարձր է, բայց դա թույլ է տալիս ժամանակի ընթացքում վառելիքի խնայողություն անել։ Այն կարող է օգտագործվել ինչպես դրսում, այնպես էլ տանը, աշխատում է անաղմուկ և արտանետվող գազեր չունի։ Այնուամենայնիվ, այն պահանջում է լավ լուսավորություն և ժամանակ լիցքավորելու համար, իսկ բենզինի գեներատորը կարող է աշխատել ցանկացած պայմաններում և անմիջապես սկսել էլեկտրաէներգիա արտադրել: Այսպիսով, ինքներդ որոշեք, թե այդ գործոններից որն է ավելի կարևոր անձամբ ձեզ համար:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրաԴեբեդ գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու մարմինըԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը ՀՀ կառավարության ռազմավարությունը արտագաղթը խթանելն ու Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան Շահեն, ապա՝ Շահին. Ադրբեջանի փոխվարչապետի ջուջևանյան անցյալը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. Ավինյան«Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել եմ Տավուշում իշխանության հրահրած սադրանքի հետևանքով կալանավորված 4 քաղաքացիների հետ․ Աբրահամյան Ասացին՝ մինչև հուլիսի 24-ը տնիցդ դուրս ես գալու. կիրանցեցի Մհերը մանրամասներ է հայտնումՈվքե՞ր էին դիմակավորված «ախռանայով» հյուրերը՝ Կիրանցի հացատանը«Փաշինյանի իշխանությունն օր առաջ պետք է հեռանա». Շանթ Հարությունյանն ու Բագրատ Սրբազանը հանդիպել են ԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Վթարային ջրանջատում Երևանում, մարզերում Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր«Պատրաստվեք»․ Բագրատ Սրբազանը՝ ԵՊՀ-ականներին Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները Կներեք, խնդրում եմ, մենք շուտով կհեռանանք. Պուտին Ցավում եմ տեղի ունեցածի համար. Գեղամ Նազարյանը` երեկվա միջադեպի մասին Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»ՄԻՊ-ը հանդիպել է ԱՄՆ դեսպանին Լատվիայի ԱԳ նախարարը դարձել է աշխարհազորային Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Brent տեսակի նավթի գինը գերազանցել է մեկ բարելի դիմաց 83,5 դոլարը Կառավարությունն առաջարկել է նոր փոփոխություններ թրեյդ-ին առեւտրի տեսակի գործունեության մեջ Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. ՊԵԿ «Կամավորի ներառական դպրոց». անցկացվում են տարբեր միջոցառումներ Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ն իրականացնում է «Կամավորի ներառական դպրոց» ծրագիրը Չեխիայում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր Շրջաններում հնարավոր է ձյուն, սպասվում է մինչև -3 աստիճան ցուրտ Տավուշի մարզպետն ասել է՝ համաձայնություն տվե՛ք, սկսենք նոր ճանապարհը սարքել. Կիրանցի բնակիչ Ես ո՞վ եմ՝ բացառեմ կամ չբացառեմ. Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածուների մասին Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Կամուրջը և տները կանցնեն Բաքվին, ասում են՝ ոչինչ չի փոխվի. Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում մարզպետի հետ հանդիպումից հետո Հիմար եք դուք… էսպիսի նկարներ ես էլ ցույց կտամ՝ Նոր տարվա խնջույք է, ձեր «տժժացող» նկարները դրեք (տեսանյութ) Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Շիրակում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին Բագրատ Սրբազանը շարժվում է դեպի ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելու Տավուշի մարզպետը փակ հանդիպում է կազմակերպել կիրանցեցիների հետ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Ադրբեջանը վերաբացում է Իրանում իր դեսպանատունը Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Ջուր չի լինի Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ՀՕՊ համակարգերը ՌԴ օդային տարածքում ոչնչացրել և որսացել են 102 անօդաչու