Երևան, 17.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարդկության պատմությունը միայն բազմաթիվ դասագրքերը, կավե բեկորներն ու փոշոտ ձեռագրերը չեն։ Կան նաև անցյալի կենդանի վկաներ, որոնք են ընտանի կենդանիների ցեղատեսակները և բույսերի տարատեսակները։ Եվ դրանցից ամենահետաքրքիրը նրանք չեն, որոնք ունեն առավելագույն արտադրողականություն և աճեցվում են հսկայական քանակությամբ ամբողջ աշխարհում։ Դրանք այն տարատեսակներն են, որոնք պահպանվել են տարբեր երկրների «խուլ անկյուններում» ու գործնականում անձեռնմխելի են մնացել։ Նման բույսերի շարքերում ներառված են նաև խաղողի ավտոխրոն՝ տեղական տեսակները:

Ինչպես գիտենք, աշխարհում եղել են հնագույն խաղողագործության տասնյակ կենտրոններ, և այդ շրջաններում պահպանվել են խաղողի տասնյակ կամ նույնիսկ հարյուրավոր տեղական տեսակներ, որոնք հարյուրավոր ու հազարավոր տարիներ օգտագործվել են տեղական գինու արտադրության համար։ Այսինքն, հիմա էլ հնարավորություն կա ճաշակելու այն գինին, որ խմել են, օրինակ՝ Թամարա թագուհին կամ սիցիլիական ավազակները, կամ որը մատուցվել է հույն հռետորների կամ հռոմեացի կոնսուլների սեղանին։ Իհարկե, ոչ ոք 100 տոկոսանոց երաշխիք չի տա, բայց այն, ինչ նրանք, հավանաբար, խմել են, հնարավոր է խմել և հիմա: Հին որթատունկեր կարելի է գտնել Վրաստանում և Հայաստանում, Ղրիմում և Լիբանանում, Իտալիայում և Ֆրանսիայում, Պորտուգալիայում և Իսպանիայում, Բալկաններում և նույնիսկ Չինաստանում: Որոշ վայրերում խաղողի հին տեսակները միտումնավոր են պահպանվում, որոշ տեղերում դրանց պարզապես թույլ են տալիս աճել անձնական հողատարածքների վրա, և կամաց-կամաց փոխարինվում են խաղողի ավելի հայտնի և արդյունավետ տեսակներով: Ինչո՞ւ է պետք պահպանել խաղողի ավտոխրոն տեսակները: Նախ՝ քանի որ դեպքերի ճնշող մեծամասնությունում դրանք չափազանց պահանջկոտ չեն և իդեալականորեն են հարմարեցված տեղական պայմաններին:

Երկրորդ հերթին՝ դրանք կարող են օգտագործվել սելեկցիոն աշխատանքներում խաղողի նոր տեսակներ ստեղծելու համար:

Երրորդ հերթին՝ շատ գինիներ պատրաստվում են տեղական խաղողի տեսակների հավելումներով, այնպես, որ գինիները ձեռք են բերում ոչ միայն նոր համ և բուրմունք, այլ նաև մի այնպիսի յուրահատուկ համ ու հոտ, ինչը նրանց տարբերում է մյուս գինիներից: Հավանաբար նկատել եք, որ գինին նկարագրելիս հաճախ նշվում է հիմքը՝ օգտագործված խաղողի մեկ կամ երկու տեսակը, ինչպիսիք են կաբերնեն կամ մուսկատը, որոնց ավելացվում է տեղական որոշ տեսականի:

Եվ չորրորդ հերթին՝ խաղողի շատ ավտոխրոն տեսակներ պարզապես համեղ են, և այդ պատճառով, չնայած պատերազմներին, հեղափոխություններին, բնական աղետներին և այլ «հանգամանքներին», նրանք շարունակում են մնալ մարդու ուղեկիցները։ Այսպիսով, երբ հանգստանում եք գինեգործական շրջաններում, անպայման այցելեք տոնավաճառներ և բերքահավաքի փառատոներ, փորձեք տեղական խաղող և տեղական գինիներ: Միանգամայն հնարավոր է, որ նման բան չեք գտնի ոչ մի այլ տեղ։ Եվ վերջինը, իհարկե, դրանք գրեթե միշտ էկոլոգիապես մաքուր արտադրանք են, քանի որ աճեցված և մշակված են հին տեխնոլոգիաներով, առանց քիմիական նյութերի, ներկերի և հավելումների։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Փաշինյանի իշխանությունն օր առաջ պետք է հեռանա». Շանթ Հարությունյանն ու Բագրատ Սրբազանը հանդիպել են ԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Վթարային ջրանջատում Երևանում, մարզերում Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր«Պատրաստվեք»․ Բագրատ Սրբազանը՝ ԵՊՀ-ականներին Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները Կներեք, խնդրում եմ, մենք շուտով կհեռանանք. Պուտին Ցավում եմ տեղի ունեցածի համար. Գեղամ Նազարյանը` երեկվա միջադեպի մասին Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»ՄԻՊ-ը հանդիպել է ԱՄՆ դեսպանին Լատվիայի ԱԳ նախարարը դարձել է աշխարհազորային Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Brent տեսակի նավթի գինը գերազանցել է մեկ բարելի դիմաց 83,5 դոլարը Կառավարությունն առաջարկել է նոր փոփոխություններ թրեյդ-ին առեւտրի տեսակի գործունեության մեջ Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. ՊԵԿ «Կամավորի ներառական դպրոց». անցկացվում են տարբեր միջոցառումներ Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ն իրականացնում է «Կամավորի ներառական դպրոց» ծրագիրը Չեխիայում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր Շրջաններում հնարավոր է ձյուն, սպասվում է մինչև -3 աստիճան ցուրտ Տավուշի մարզպետն ասել է՝ համաձայնություն տվե՛ք, սկսենք նոր ճանապարհը սարքել. Կիրանցի բնակիչ Ես ո՞վ եմ՝ բացառեմ կամ չբացառեմ. Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածուների մասին Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Կամուրջը և տները կանցնեն Բաքվին, ասում են՝ ոչինչ չի փոխվի. Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում մարզպետի հետ հանդիպումից հետո Հիմար եք դուք… էսպիսի նկարներ ես էլ ցույց կտամ՝ Նոր տարվա խնջույք է, ձեր «տժժացող» նկարները դրեք (տեսանյութ) Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Շիրակում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին Բագրատ Սրբազանը շարժվում է դեպի ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելու Տավուշի մարզպետը փակ հանդիպում է կազմակերպել կիրանցեցիների հետ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Ադրբեջանը վերաբացում է Իրանում իր դեսպանատունը Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Ջուր չի լինի Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ՀՕՊ համակարգերը ՌԴ օդային տարածքում ոչնչացրել և որսացել են 102 անօդաչու Կիրանցում որոշակի խնդիրներ ունենք․ Արմեն Գրիգորյան Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան 9 ժամ գազ չի լինելուԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Կիրանցը կրկին մեկուսացնում են. գյուղ մտնող ճանապարհներին անցակետեր են տեղադրվել Մյասնիկյան պողոտայում «Mazda»-ն բախվել է էլեկտրական սյանը․ ուղևորը հոսպիտալացվել է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում Քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից