Ереван, 20.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վառոդը հայտնագործվել է Չինաստանում։ Ոչ ոք չգիտի այդ սև փոշու ի հայտ գալու ճշգրիտ տարեթիվը, սակայն համարվում է, որ դա տեղի է ունեցել մ.թ.ա. մոտ 8-րդ դարում։ Այն ժամանակներում Չինաստանի կայսրերը շատ էին մտահոգված սեփական առողջությամբ և ցանկանում էին երկար ապրել, նույնիսկ երազում էին անմահության մասին: Դրան հասնելու համար էլ խրախուսվում էր չինացի ալքիմիկոսների աշխատանքը, որոնք փորձում էին հայտնաբերել կախարդական էլիքսիր: Իհարկե, մարդկությունը չստացավ անմահության հեղուկը, բայց չինացիները, ցույց տալով իրենց համառությունը, բազմաթիվ փորձեր էին կատարում՝ խառնելով տարբեր նյութեր։ Դրանք երբեմն ավարտվում էին տհաճ միջադեպերով։

Դրանցից մեկն էլ տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ալքիմիկոսները խառնել են սելիտրան, ածուխը և որոշ այլ բաղադրիչներ: Պատմությանը անհայտ հետազոտողը նոր նյութի փորձարկման ժամանակ կրակ ու ծուխ է ստացել: Հորինված բանաձևը նույնիսկ գրանցվել է չինական տարեգրության մեջ։ Երկար ժամանակ այդ սև փոշին օգտագործվում էր միայն հրավառության համար, իսկ հետո չինացիներն ավելի հեռուն գնացին։ Նրանք կայունացրին այդ նյութի բանաձևը և սովորեցին օգտագործել այն պայթյունների համար։ 11-րդ դարում պատմության մեջ առաջին անգամ հայտնագործվել է վառոդային զենքը: Դրանք մարտական հրթիռներ էին, որոնցում վառոդը սկզբում բռնկվում էր, ապա պայթում։ Նման վառոդային զենքերը օգտագործվել են բերդապարիսպների պաշարումների ժամանակ։ Սակայն այդ օրերին դա ավելի շատ հոգեբանական ազդեցություն ուներ հակառակորդի վրա, քան վնասող:

Այն ժամանակվա ամենահզոր զենքը, որը ստեղծել են հին չինացի գիտնականները, ձեռքի կավե ռումբերն էին: Եվրոպայում վառոդի առաջին հայտնվելը կապված է բյուզանդացի Մարկոս Հույնի անվան հետ, որը նկարագրել է վառոդի բաղադրությունն իր ձեռագրում: Դա տեղի է ունեցել մոտ 1220 թվականին։ Անգլիացի գիտնական Ռոջեր Բեկոնն առաջինն էր, որ 1242 թվականին իր գիտական տրակտատում հիշատակել է վառոդի մասին։ Եվրոպայում վառոդի երկրորդական գյուտը կապված է ալքիմիկոս վանական Բերթոլդ Շվարցի անվան հետ, որն իր փորձերն իրականացնելիս պատահաբար սելիտրայի, ածուխի և ծծմբի խառնուրդը սկսել է մանրացնել հավանգի մեջ, բայց խառնուրդը բռնկվել է պատահական կայծից: Շվարցին է վերագրվում նաև առաջին թնդանոթի ստեղծման գաղափարը: Այնուամենայնիվ, դա հավանաբար պարզապես լեգենդ է։ Առաջին անգամ 1346 թվականին Կրեսիի ճակատամարտում բրիտանացիներն են օգտագործել ձուլածո բրոնզե թնդանոթներ՝ համազարկ արձակելով ֆրանսիացիների դեմ։

Վառոդի գյուտից հետո վանականները մի քանի տարի աշխատել են բաղադրիչների իդեալական հարաբերակցությունը որոշելու համար: Բազմաթիվ փորձարկումներից և սխալներից հետո առաջացել է «կրակի խառնուրդը», որը բաղկացած էր ածուխից, ծծումբից և սելիտրայից։ Սելիտրան այն վերջին բաղադրիչն էր, որը որոշիչ դարձավ վառոդի գյուտի կայացման գործում։ Բանն այն է, որ բնության մեջ սելիտրա գտնելը բավականին դժվար է, սակայն Չինաստանում այն մեծ առատությամբ հանդիպում է հողում։ Լինում են դեպքեր, երբ այն դուրս է գալիս երկրի մակերես մինչև երեք սանտիմետր հաստությամբ սպիտակավուն շերտով։ Որոշ չինացի խոհարարներ սննդին աղի փոխարեն սելիտրա են ավելացրել՝ համը բարելավելու համար: Նրանք միշտ նկատել են, որ երբ սելիտրան կրակի մեջ է ընկնում, վառ բռնկումներ է առաջացնում և ուժեղացնում այրումը։ Մարդիկ վաղուց գիտեին ծծմբի հատկությունների մասին, այն հաճախ օգտագործվում էր հնարքների համար, որոնք վանականներն անվանում էին «մոգություն»:

Վառոդի վերջին տարրը՝ ածուխը, միշտ էլ օգտագործվել է այրման ժամանակ ջերմություն արտադրելու համար։ Ուստի զարմանալի չէ, որ այդ երեք նյութերը դարձան վառոդի հիմքը։ Հետագա տարիներին վառոդի բարելավումը շարունակվել է: 19-րդ դարի վերջին հայտնագործվել է սպիտակ վառոդը, որը հետագայում կոչվեց առանց ծխի վառոդ, որը հիմնված էր նիտրոցել յուլոզայի վրա։ Այդ վառոդը այրվում էր շերտերով, ինչը բարելավում էր արկերի բալիստիկ հատկությունները։ Սպիտակ վառոդն այրվելիս շատ ավելի փոքր քանակությամբ ծուխ էր արտադրում, ինչը մեծ բեկում մտցրեց հրետանու զարգացման գործում։ 1884 թվականին Ֆրանսիայում հայտնագործվեց պիրոքսիլինի վառոդը, որն ավելի հզոր էր, քան սև փոշին, բայց ավելի անկանխատեսելի, ուստի այն օգտագործվում էր միայն փոքր թնդանոթներում: 1887 թվականին Ալֆրեդ Նոբելը հայտնագործել է բալիստիկ վառոդը։ Անգլիայում 1889 թվականին նոբել յան բալիստիկ վառոդի հիման վրա ստեղծվել է կորդիտ վառոդը։

Նոր նյութերն ավելի հզոր էին, բայց նաև ավելի կայուն, քան սպիտակ փոշին կամ վառոդը։ Ներկայում օգտագործվում է վառոդի երկու հիմնական տեսակ՝ ծխացող և անծուխ: Երկու տեսակներն էլ արտադրվում են արդյունաբերական ճանապարհով և տարբերվում են իրենց կազմով։ Յուրաքանչյուր տեսակը նախատեսված է որոշակի իրավիճակում օգտագործելու համար:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Дэвид Бекхэм создаст коллекции мужской одежды Hugo Boss Фильм Кевина Костнера удостоен 10-минутных стоячих оваций в Каннах Власти Грузии назвали закон об иноагентах гарантией мира В Ираке объявлен траур в связи с гибелью президента Ирана В Турции заявили, что падение курса турецкой лиры прекратилось В Украине заявили о потере до 90% мощностей тепловых станций из-за обстрелов России Цена золота обновила исторический рекорд Архиепископ: Дорогу передо мной не перекрывали даже турки Нефть Brent подорожала Погода в Армении Администрация пытается заминировать оппозиционное движениеКадры с места крушения вертолета президента Ирана Предстоятелю Тавушской епархии удалось обойти первый полицейский кордон Полицейские не разрешили архиепископу войти в село Киранц Мирзоян выразил соболезнования в связи с гибелью президента и главы МИД Ирана Секретарь Совбеза Армении отправится в Катар Mehr: президент и глава МИД Ирана погибли в результате крушения вертолета Амио Банк подписал меморандум с Министерством образования, науки, культуры и спорта РА в рамках программы корпоративной социальной ответственности Срок Rocket Line отныне до 60 месяцев: Idram и IDBankМинистерство юстиции в лице действующего режима пытается сорвать регистрацию партии «Всеармянский фронт»Подробности։ партию Аршака Карапетяна не регистрируютКак бессмысленно повысить значимость Азербайджана?Архиепископ Баграт Галстанян собирает всех оппозиционеров в один котелКто вы, господин или госпожа премьер-министр? Аршак КарапетянАдминистрация боится реагировать на антиармянские выступления ЛукашенкоУченые выяснили, как возбужденное состояние влияет на зрительное восприятие В республике ожидается переменчивая погода Армянская Апостольская Церковь в это воскресенье отметит праздник Пятидесятницы В «Гражданском договоре» запуганы: ищут мостыКто вы, заявите о своей вере, чтобы мы понимали, христиане вы или нет, скажите, вы господин или госпожа? Аршак КарапетянЗа что ведется борьба? «Паст»Отказавшись от церкви, Конституции, истории, кем мы становимся, на что похож глава государства, который хочет создать новый народ? Аршак КарапетянПытаются найти «альтернативы» и мобилизовать сателлитов: «Паст»Кто взял на себя «покровительство» за агрессивное поведение полиции? «Паст»Стилист Зверев заверил, что Пугачева вернется в Россию Пашинян обеспокоен предстоящим митингомНовое посольство Азербайджана в Иране откроется в «более безопасном месте» Глава МИД Германии призвала передать Украине дальнобойное оружие, чтобы защитить Харьков Члены движения «Во имя Родины» во главе с предстоятелем Тавушской епархии шествием отправились к ЕГУ Цена нефти Brent превысила $83,5 за баррель Архиепископ Баграт: Здесь проблема 2-3 домов или государства? Погода в Армении: снег и заморозки в горах Архиепископ: С представителями Армянского национального конгресса обсудили текущие процессы и их позицию Курсы валют в Армении Для администрации действовать в тайне от общественности превратили в заветную ценностьГаджиев обсудил с чиновниками Госдепа отношения Еревана и Баку Баграт Србазан: Делается попытка переложить ответственность на жителей села, это проблема 2-3 домов или проблема государства? Алиев и Лукашенко посетили район Варанды оккупированного Арцаха Баграт Србазан: Мы встретились с АНК и поговорили о процессах и их позиции (Видео) Губернатор Тавуша проводит встречу с жителями села Киранц