Երևան, 09.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վառոդը հայտնագործվել է Չինաստանում։ Ոչ ոք չգիտի այդ սև փոշու ի հայտ գալու ճշգրիտ տարեթիվը, սակայն համարվում է, որ դա տեղի է ունեցել մ.թ.ա. մոտ 8-րդ դարում։ Այն ժամանակներում Չինաստանի կայսրերը շատ էին մտահոգված սեփական առողջությամբ և ցանկանում էին երկար ապրել, նույնիսկ երազում էին անմահության մասին: Դրան հասնելու համար էլ խրախուսվում էր չինացի ալքիմիկոսների աշխատանքը, որոնք փորձում էին հայտնաբերել կախարդական էլիքսիր: Իհարկե, մարդկությունը չստացավ անմահության հեղուկը, բայց չինացիները, ցույց տալով իրենց համառությունը, բազմաթիվ փորձեր էին կատարում՝ խառնելով տարբեր նյութեր։ Դրանք երբեմն ավարտվում էին տհաճ միջադեպերով։

Դրանցից մեկն էլ տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ալքիմիկոսները խառնել են սելիտրան, ածուխը և որոշ այլ բաղադրիչներ: Պատմությանը անհայտ հետազոտողը նոր նյութի փորձարկման ժամանակ կրակ ու ծուխ է ստացել: Հորինված բանաձևը նույնիսկ գրանցվել է չինական տարեգրության մեջ։ Երկար ժամանակ այդ սև փոշին օգտագործվում էր միայն հրավառության համար, իսկ հետո չինացիներն ավելի հեռուն գնացին։ Նրանք կայունացրին այդ նյութի բանաձևը և սովորեցին օգտագործել այն պայթյունների համար։ 11-րդ դարում պատմության մեջ առաջին անգամ հայտնագործվել է վառոդային զենքը: Դրանք մարտական հրթիռներ էին, որոնցում վառոդը սկզբում բռնկվում էր, ապա պայթում։ Նման վառոդային զենքերը օգտագործվել են բերդապարիսպների պաշարումների ժամանակ։ Սակայն այդ օրերին դա ավելի շատ հոգեբանական ազդեցություն ուներ հակառակորդի վրա, քան վնասող:

Այն ժամանակվա ամենահզոր զենքը, որը ստեղծել են հին չինացի գիտնականները, ձեռքի կավե ռումբերն էին: Եվրոպայում վառոդի առաջին հայտնվելը կապված է բյուզանդացի Մարկոս Հույնի անվան հետ, որը նկարագրել է վառոդի բաղադրությունն իր ձեռագրում: Դա տեղի է ունեցել մոտ 1220 թվականին։ Անգլիացի գիտնական Ռոջեր Բեկոնն առաջինն էր, որ 1242 թվականին իր գիտական տրակտատում հիշատակել է վառոդի մասին։ Եվրոպայում վառոդի երկրորդական գյուտը կապված է ալքիմիկոս վանական Բերթոլդ Շվարցի անվան հետ, որն իր փորձերն իրականացնելիս պատահաբար սելիտրայի, ածուխի և ծծմբի խառնուրդը սկսել է մանրացնել հավանգի մեջ, բայց խառնուրդը բռնկվել է պատահական կայծից: Շվարցին է վերագրվում նաև առաջին թնդանոթի ստեղծման գաղափարը: Այնուամենայնիվ, դա հավանաբար պարզապես լեգենդ է։ Առաջին անգամ 1346 թվականին Կրեսիի ճակատամարտում բրիտանացիներն են օգտագործել ձուլածո բրոնզե թնդանոթներ՝ համազարկ արձակելով ֆրանսիացիների դեմ։

Վառոդի գյուտից հետո վանականները մի քանի տարի աշխատել են բաղադրիչների իդեալական հարաբերակցությունը որոշելու համար: Բազմաթիվ փորձարկումներից և սխալներից հետո առաջացել է «կրակի խառնուրդը», որը բաղկացած էր ածուխից, ծծումբից և սելիտրայից։ Սելիտրան այն վերջին բաղադրիչն էր, որը որոշիչ դարձավ վառոդի գյուտի կայացման գործում։ Բանն այն է, որ բնության մեջ սելիտրա գտնելը բավականին դժվար է, սակայն Չինաստանում այն մեծ առատությամբ հանդիպում է հողում։ Լինում են դեպքեր, երբ այն դուրս է գալիս երկրի մակերես մինչև երեք սանտիմետր հաստությամբ սպիտակավուն շերտով։ Որոշ չինացի խոհարարներ սննդին աղի փոխարեն սելիտրա են ավելացրել՝ համը բարելավելու համար: Նրանք միշտ նկատել են, որ երբ սելիտրան կրակի մեջ է ընկնում, վառ բռնկումներ է առաջացնում և ուժեղացնում այրումը։ Մարդիկ վաղուց գիտեին ծծմբի հատկությունների մասին, այն հաճախ օգտագործվում էր հնարքների համար, որոնք վանականներն անվանում էին «մոգություն»:

Վառոդի վերջին տարրը՝ ածուխը, միշտ էլ օգտագործվել է այրման ժամանակ ջերմություն արտադրելու համար։ Ուստի զարմանալի չէ, որ այդ երեք նյութերը դարձան վառոդի հիմքը։ Հետագա տարիներին վառոդի բարելավումը շարունակվել է: 19-րդ դարի վերջին հայտնագործվել է սպիտակ վառոդը, որը հետագայում կոչվեց առանց ծխի վառոդ, որը հիմնված էր նիտրոցել յուլոզայի վրա։ Այդ վառոդը այրվում էր շերտերով, ինչը բարելավում էր արկերի բալիստիկ հատկությունները։ Սպիտակ վառոդն այրվելիս շատ ավելի փոքր քանակությամբ ծուխ էր արտադրում, ինչը մեծ բեկում մտցրեց հրետանու զարգացման գործում։ 1884 թվականին Ֆրանսիայում հայտնագործվեց պիրոքսիլինի վառոդը, որն ավելի հզոր էր, քան սև փոշին, բայց ավելի անկանխատեսելի, ուստի այն օգտագործվում էր միայն փոքր թնդանոթներում: 1887 թվականին Ալֆրեդ Նոբելը հայտնագործել է բալիստիկ վառոդը։ Անգլիայում 1889 թվականին նոբել յան բալիստիկ վառոդի հիման վրա ստեղծվել է կորդիտ վառոդը։

Նոր նյութերն ավելի հզոր էին, բայց նաև ավելի կայուն, քան սպիտակ փոշին կամ վառոդը։ Ներկայում օգտագործվում է վառոդի երկու հիմնական տեսակ՝ ծխացող և անծուխ: Երկու տեսակներն էլ արտադրվում են արդյունաբերական ճանապարհով և տարբերվում են իրենց կազմով։ Յուրաքանչյուր տեսակը նախատեսված է որոշակի իրավիճակում օգտագործելու համար:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ նշանակություն կարող է ունենալ սպիտակ սքեմը, որն այսօր կրում է Բագրատ սրբազանըՊետք եղավ՝ մահակի տակ էլ կընկնեմ՝ հանուն իմ եկեղեցու. Արման Աբովյան Զելենսկին Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան է նշանակել Զալուժնիին Տեղեկություններ ենք ստանում, որ պետական և համայնքային որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է, որ խաղաղ հավաքներին մասնակցելու դեպքում կհեռացվեն աշխատանքից. Ռուբեն Մելիքյան «Սասունցի Դավիթ» կայարանից մեկնարկած քայլերթը հասավ Հանրապետության հրապարակ Նահատակ հերոս Մխիթար Գալեյանի մայրը եկել է փոքրիկ Մխիթարի հետ Ձեռքերս բաց են, թող կալանավորեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Երևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. Կրեմլ Լոս Անջելեսի հայ համայնքը միացել է Շարժմանը Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով Ոստիկանությունը ուժեր է կուտակում (լուսանկարներ) «Իմ մորուքը 30 տարվա է, ես սափրված չեմ եղել 6 տարի առաջ». Բագրատ սրբազան Wien Energie-ն ավտոբուսների կայանատեղերի տանիքներին կառուցել է 1,4 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանՈչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Երևան Քաջարանի 102-ամյա վետերանի՝ Արշալույս Թադևոսյանի հիշողությունները` Հայրենական Մեծ պատերազմի մասին Շատ լավ բաներ են մեզ սպասվում Հանրապետության հրապարակում, մնաց մի քանի ժամ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հույսով ու լավատեսությամբ զինվենք, հիշենք մեր նախնիների սխրանքները, լինենք միակուռ ու միաբան. Կաթողիկոս «Հայաքվեի» անդամները դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներինԺողովրդի մոտ հավատի յուրահատուկ էներգիա կա, գնում ենք Հրապարակ, սպասենք առաջիկա կարևոր իրադարձությանը․ Աբրահամ Գասպարյան «Կիրանցի վարչական ղեկավարն ասաց, որ կամրջով այլևս երթևեկել չի լինի». Ոսկան Սարգսյան«ՀայաՔվեն» և «Ջենեսիս Արմենիան» ընթանում են միանալու դեպի Երևան եկող շարժմանըԵթե Իսրայելը մտնի Ռաֆահ, զենք չեմ մատակարարի. Բայդեն Ովքեր գոռացին, ճչացին, իմացե'ք, նրանք մեզնից չեն, մեր շարժումը լուռ է, Աստծով ու հայրենիքով. Բագրատ Սրբազան Ինչպես են քաղաքացիները ողջունում Սրբազանին Մի՛ վախեցիր, մերժի՛ր սուտը. Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան Եթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա. Արշակ Կարապետյանի ուղերձը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված սահմանապահ կետերից. Կոնջորյան Բագրատ սրբազանը խորհրդանշական սպիտակ հագուստով է ՆԱՏՕ-ն չի ծրագրում ուժեր տեղակայել Ուկրաինայում. Կիևը նման բան չի խնդրել. Ստոլտենբերգ Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին. Տիգրան ԱվինյանԻ՞նչ երթուղով են գալու սրբազան երթի մասնակիցները. մանրամասնում է Գառնիկ Դանիելյանը Պատերազմի մասնակից տղերք, մենք անելու բան ունենք, դուրս եկեք․ քաղաքացի Այս երթը ողջ հայ ազգի լինելիության և ապագայի երթն է. Ավետիք ՉալաբյանՎերստին կհաղթենք, եթե ամենից առաջ սիրենք մեր Հայրենիքը, հավատանք մեր ուժերին, հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստվածմեզ հետ է, մեզ՝ ապավեն. Սերժ Սարգսյան Պատմությունը խստագույնս պատժում է նրանց, ովքեր անտեսում են իր դասերը․ ՀՀ-ում ՌԴ դեսպան Երևանի, Կոտայքի և Արմավիրի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի ՀԻՄԱ. Սրբազանները հասնում են Երևան. նոր զարգացումներ Միավորվել է պետք. Նաիրի Սարգսյանի՝ մայիսի 9-ի ուղերձը Աջակցում ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Վրաստանի հայկական համայնքԸնթացքի մեջ են Մ6-Սարահարթ-Սանահին-Ակներ ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները Նշում ենք Հաղթանակի օրը. Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կա Ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Մեկ շաբաթում ԱՄՆ-ի նավթի պաշարները կրճատվել են 1.4 մլն բարելով Երկկողմ հարաբերությունները զարգանում են հաջողությամբ․ Պուտինը՝ Փաշինյանին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը վաղ առավոտյան այցելել է «Եռաբլուր» պանթեոն Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է