Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Tsargrad.tv-ն «Ռազմական բազա Երևանի կենտրոնում. ԱՄՆ-ը Հայաստանի համար նախատեսել է Իրաքի ճակատագիրը» վերնագրով հոդվածում գրում է, որ ԱՄՆ դեսպանատան անսովոր մեծ շենքը գտնվում է Երևանյան լճի մոտ՝ Երևան-Էջմիածին մայրուղու վրա։ Դեսպանատան տարածքը 9,5 հեկտար է։ Ավելի մեծ է միայն Բաղդադում ԱՄՆ հյուպատոսության տարածքը, որը կազմում է 42 հեկտար։ Բայց Երևանի դեսպանատանն աշխատում է 2500 աշխատակից, և դա դիվանագետների թվով աշխարհում ամենամեծ ամերիկյան հյուպատոսությունն է։ Համեմատության համար նշենք, որ մի քանի տարի առաջ Ռուսաստանում աշխատում էր ԱՄՆ դիվանագիտական ծառայության 123 աշխատակից, իսկ Երևանում ՌԴ դեսպանատունն ունի 60 աշխատակից։

Ընդ որում, Ռուսաստանում ապրում է 146 մլն, իսկ Հայաստանում՝ 3 մլն մարդ։ Եվս մեկ համեմատություն. Գյումրու ռուսական ռազմաբազայում ծառայում է 4000 մարդ, ինչը միանգամայն համեմատելի է ամերիկյան դեսպանատան «դիվանագետների» թվին։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տարածքում տեղակայված է հինգ շենք՝ 14 հազար քմ ընդհանուր մակերեսով։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների, այն գետնի տակ է անցնում 8 կամ 9 հարկով։ Դիվանագիտական ներկայացուցչությունն ունի էներգիայի և ջրամատակարարման ինքնավար համակարգեր։ Դիվանագիտական առաքելությունը ներառում է տարբեր գերատեսչություններ, բաժիններ։ Այն ներգրավված է բազմաթիվ նախագծերում, օրինակ՝ տեխնիկական աջակցություն, տնտեսական և քաղաքական զարգացում, կրթական և ուսանողական ծրագրեր, համագործակցություն լրատվամիջոցների հետ և շատ ավելին։

Բայց ամենահետաքրքիրն այն է, որ դեսպանատան շենքերից մեկը նախատեսված է ծովային հետևակի համար։ 10 տարի առաջ նրանց թիվը այնտեղ մոտ 1000 էր, իսկ թե ինչքան է հիմա՝ հայտնի չէ։ Որոշ փորձագետներ կարծում են, որ մի շարք տեղական ՀԿ-ներ օգնում են ԱՄՆ-ին ընդլայնել գործակալական ցանցը երկրում։ Հանրապետությունում դրամաշնորհ ստացող կառույցների ընդհանուր թիվը բոլոր սահմաններից դուրս է: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի, դրանք 200-ից ավելի են, որոնց համար ԱՄՆ-ը տարեկան հատկացնում է մինչև 250 մլն դոլար։ Բացի դա, երկրում գրանցված են մի քանի հազար ՀԿ-ներ, որոնց մեծ մասն ակտիվորեն աշխատում է։ Արդեն 2009 թվականին նրանց թիվը գերազանցել է 3000-ը:

Ֆորմալ առումով ՀԿ-ները ստեղծված են մշակութային, կրթական, բարեգործական և այլ ծրագրերի համար: Իրականում ՀԿ-ները հաճախ զբաղվում են քաղաքական գործունեությամբ և ֆինանսավորվում են դրսից, մասնավորապես USAID-ի, NED-ի և Սորոսի հիմնադրամի կողմից, իսկ նրանց գործունեությունը համակարգում է ԱՄՆ դեսպանատունը։ Հայաստանը փոքր երկիր է, որը ո՛չ դեպի ծով ելք ունի, ո՛չ օգտակար հանածոների մեծ հանքավայրեր, ո՛չ էլ խոշոր ներդրումային ծրագրեր։ «Լավագույն բացատրությունը տեղանքն է: Երեք միլիոնանոց երկիր՝ առանց դեպի ծով ելքի: Հայաստանը, թերևս, աշխարհի ամենաբուռն տարածաշրջանն է, սահմանակից է Թուրքիային, Ադրբեջանին, Վրաստանին և Իրանին, համագործակցում է Ռուսաստանի հետ ինչպես առևտրային, այնպես էլ ռազմական ոլորտներում։ ԱՄՆ-ը շահեր ունի նշված բոլոր երկրներում, և Հայաստանը ուշադրության կենտրոնում է որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ», - բացատրել է ամերիկացի փորձագետ, Թրումենի ազգային քաղաքականության կենտրոնի աշխատակից Դենիել Գեյնորը։

Դեռ Երևանում ամերիկյան դեսպանատան նոր համալիրի բացման ժամանակ քչերն էին կասկածում, որ դա ոչ այնքան դիվանագիտական առաքելություն է, որքան ռազմական հետախուզության կենտրոն։ Հայաստանում ԱՄՆ-ի համար հատուկ գաղտնիքներ չկան, ինչը նշանակում է, որ դիվանագիտական ծածկույթի տակ գտնվող հետախուզական կենտրոնը նախատեսված է ողջ տարածաշրջանի համար։ Ըստ երևույթին, այնտեղից նաև մերձակա պետությունների ռադիոհետախուզություն է իրականացվում: Ամերիկացի գրող Չալմերս Ջոնսոնն իր «Աշխարհի վրա գտնվող ռազմական բազաների ամերիկյան կայսրությունը» հոդվածում գրում է, որ ԱՄՆ-ը ճնշում է գործադրում ամբողջ աշխարհի վրա ռազմական ուժի միջոցով։ «Մեր կայազորները ցրված են ամբողջ մոլորակով մեկ։ Ամերիկյան մշտական բազաների ընդարձակ ցանցը, որն ընդգրկում է բոլոր մայրցամաքները, բացառությամբ Անտարկտիդայի, ներկայացնում է կայսրության նոր ձև՝ ռազմական բազաների կայսրություն», - նշել է Ջոնսոնը:

Աշխարհում ամերիկյան այլ դիվանագիտական առաքելությունների ոլորտում գործերը պակաս հետաքրքիր չեն։ ԱՄՆ-ն ձգտում է կառուցել ամենամեծ դեսպանատները մոլորակի տարբեր մասերում, և դրանք կարող են վերածվել գաղտնի ամրացված օբյեկտի այն պահին, երբ Վաշինգտոնին դա պետք է։ Ջոնսոնը կարծում է, թե պատահական չէ, որ ԱՄՆ-ն ամենամեծ դեսպանատներն ունի այն երկրներում, որոնք դեռևս ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ չեն, բայց գտնվում են ռազմավարական կարևոր տարածաշրջաններում: Այսպիսով, կարելի է հիշել Բաղդադում արդեն հիշատակված ԱՄՆ դեսպանատունը։ Դա իսկական ամրոց է։ Իրաքն ու Հայաստանը բացառություն չեն։ Այսպիսով, 2012 թվականին Ուկրաինայում էր բացվել ԱՄՆ «նոր սերնդի» դեսպանատունը։ Եվ, այնուամենայնիվ, ինչո՞ւ Հայաստանը։

Մոսկվայի պետական համալսարանի գլոբալ գործընթացների ֆակուլտետի պրոֆեսոր Ալեքսանդր Սողոմոնյանի կարծիքով, Վաշինգտոնի և համաշխարհային էլիտայի նման ուշադրությունը միանգամայն հասկանալի է։ Միայն Հայաստանում է մնացել ռուսական ռազմաբազա, և, իհարկե, Արևմուտքում, ԱՄՆում քչերն են գոհ այդ իրավիճակից։ Դանիել Գեյնորը կարծում է, որ ԱՄՆ-ը ձգտում է Հայաստանին դարձնել ավելի ուժեղ դաշնակից տարածաշրջանում։ «Հայաստանը ունի ռազմական համագործակցություն Ռուսաստանի հետ, բայց, միևնույն ժամանակ, ցանկանում է տնտեսական մուտք դեպի Արևմուտք։ Մինչ վերջերս նա ուներ երկու լավագույն ընկեր՝ Ռուսաստանը և Իրանը, երկուսն էլ ԱՄՆ-ի թշնամիներն են։ ԱՄՆ-ի համար Հայաստանը չունի ոսկի, նավթ, գազ կամ թանկարժեք քարեր, սակայն ունի այլ օգտակար բան՝ ռազմավարական դիրք աշխարհի կարևոր և պոտենցիալ ամենավտանգավոր տարածաշրջանում»,- ասել է նա։ Այսինքն, տնտեսական և դիվանագիտական խթանների միջոցով ԱՄՆ-ը փորձում է Հայաստանին դարձնել դաշնակից, որպեսզի նա դեր խաղա Իրանի մեկուսացման գործում և դառնա Թեհրանի վրա ճնշում գործադրելու միջոց։ Դե, իհարկե, նա նաև Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու միջոց է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ) Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել է Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին Ճանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԿա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարից Գերլարված իրավիճակ՝ Կենտրոնում․ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կան զոհեր և 20-ից ավելի վիրավորներ Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Ցանկացած տնտեսվարող սուբյեկտի գործունեության մեջ ռիսկային երևույթների արձանագրումից հետո ՊԵԿ-ը կարող է իրականացնել ստուգումներ. պարզաբանումՆԳՆ-ն հայտարարություն է տարածելՔաղաքացիները շարունակում են ակցիան Աբովյան փողոցում (տեսանյութ) Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը Ինչպես են բերման ենթարկում գնդապետ Գրիգոր Գրիգորյանին (տեսանյութ) 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել ու մահացելՄեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը Մոսկվայում ձերբակալվել է Կրոկուսի ահաբեկչության գործով 12-րդ անձը․ նա 20 տարեկան է 24 ժամ ջուր չի լինիՌուսաստանը նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին Ապրիլի 28-ը՝ գարնան լավագույն օրը. ի՞նչ է պետք իմանալ այ օրվա մասին Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց Մայիսի ոչ աշխատանքային և տոնական օրերը ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊՆ-ից հերքում են պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմումներ գրելու մասին լուրը Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվում Թուրքիան շատ կարևոր դաշնակից է ՆԱՏՕ-ում. Ռյուտե Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Վթար՝ Սյունիքում․ բախվել են «Nissan X-Trail»-ն ու «Honda CRV»-ն, նաև վիրավոր երեխաներ կան Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Կասկած կա, որ գիշերը Կիրանցում, մեքենայի մեջ եղել է մի ադրբեջանցի ու ՀՀ փոխվարչապետը․ նոր մանրամասներԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի․ Ռաիսի Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասինԿիրանցում տեղի ունեցած միջադեպից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ․ ՄԻՊ Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը՝ վերակենդանացման բաժանմունքի և սրտի փոխպատվաստման մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Պեսկով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին