Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հարցվածների 52.3 %-ը, հաջորդ քաղաքապետ կրկին ցանկանում է տեսնել գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին

SOCIETY

«Gallup International Association» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը հրապարակել է արդեն 5-րդ տարին անընմեջ անցկացվող «Երևանցիները՝ Երևանի մասին» հետազոտության արդյունքները, որով մայրաքաղաքի բնակիչները գնահատել են 2016 թվականի ընթացքում Երևանում կատարված աշխատանքները։

Հետազոտության շնորհանդեսին ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը: 
«Gallup International Association» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության նախագահ Արամ Նավասարդյանը նշել է, որ, դեկտեմբերի 7-19-ն իրականացված հարցման արդյունքների համաձայն, անցնող մեկ տարում մայրաքաղաքում արձանագրված փոփոխությունները հարցվածների 65%-ը գնահատել է դրական՝ գերազանցելով նախորդ տարվա 57% ցուցանիշը: Հարցվածների 27.0 %-ը փոփոխությունները գնահատել է բացասաբար:
Որպես Երևանի առջև կանգնած ամենակարևոր խնդիր՝ հարցման մասնակից մայրաքաղաքի բնակիչներն առանձնացրել են հասարակական տրանսպորտի հարցը՝ 24.6%, երկրորդ տեղում կոմունալ վարձերի խնդիրն է՝ 10.8%-ով, որից հետո բնապահպանության խնդիրը՝ 9.8 %, մաքրության խնդիրը՝ 8.3%: 
Վերջին մեկ տարվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացրած դրական փոփոխությունների առաջին տեղում 21.4%-ով բակերի բարեկարգումն է: Քաղաքացիները դրական են գնահատել նաև մայրաքաղաքի արտաքին տեսքի փոփոխությունները՝ 19.5%, կանաչապատ տարածքների ավելացումը՝ 17.1%, խաղահրապարակների կառուցումը՝ 15.6%, այգիների բարեկարգումը՝ 15.5%, աղբահանությունը՝ 15.1%, նստարանների տեղադրումը՝ 15%, ճանապարհաշինություն և փողոցների ասֆալտապատումը՝ 12.4%: Իսկ 20.6%-ի կարծիքով փոփոխություններ չեն իրականացվել: 
Հարցին, թե ինչ ծրագրեր ու ﬕջոցառուﬓեր կցանկանային, որ իրականացվեն Երևանում, բնակիչների 28.6%-ը, չնայած այն հանգամաքին, որ կանաչապատումը դրական փոփոխություններում առաջատար դիրքում է, նշել է կանաչ տարածքների ավելացումը: Մշակութային միջոցառումների անցկացումն ու խաղահրապարակների կառուցումը 2-րդ և 3-րդ տեղերում են՝ 25.1 և 22.3 % հարաբերակցությամբ։ 
Առանձին գնահատվել են նաև քաղաքային տրանսպորտի, մաքրության պահպանման, բնակիչների անվտանգության, կանաչապատման, մշակութային կյանքի և արտաքին լուսավորության բաղադրիչները։
Երևանում զբոսաշրջության զարգացման համար որպես գերակա ուղղություններ երևանցիներն առանձնացրել են հնի և նոր համադրմամբ ծրագրերի իրականացումը: 
«Երևանցիները՝ Երևանի մասին» հետազոտությամբ կանաչապատման, լուսավորության, անվտանգության և մաքրության չափանիշներով գնահատվել է նաև վարչական շրջանների աշխատանքը: 1-5 միավորանոց համակարգով բոլոր վարչական շրջանները յուրաքանչյուր բաղադրիչով ստացել են 3 և ավելի միավոր: 
Բոլոր ուղղություններով վերջին մեկ տարում վարչական շրջաններից յուրաքանչյուրում կատարված փոփոխությունները հարցվածների մեծ մասը՝ 65-90%-ը, գնահատել է դեպի լավը: 
Հաշվի առնելով, որ 2017թ. Երևանի ավագանու ընտրություններն են, «Gallup International Association» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը հետաքրքրվել է նաև, թե արդյոք ո՞ւմ կընտրեին երևանցիները որպես քաղաքապետ, եթե ընտրությունները լինեին առաջիկա հանգստյան օրերին: Հարցվածների 52.3 %-ը, հաջորդ քաղաքապետ կրկին ցանկանում է տեսնել գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին, այլ թեկնածուներին՝ 6.5 %-ը: 
Հարցմամբ անդրադարձ է եղել նաև ՀՀ նախագահի հանձնարարականով կայացված որոշմանը, ըստ որի՝ ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի (արագաչափեր, տեսախցիկներ) և վճարովի ավտոկայանատեղերի (կարﬕր գծանշաններ) ողջ ֆինանսական հոսքերը պետք է տնօրինվեն համապատասխան պետական և համայնքային կառույցների կողﬕց: Այս առումով՝ հարցված քաղաքացիների 49.8%-ը փոփոխությունը համարել է ավելի շուտ դրական:
Ամփոփելով հարցման արդյունքները՝ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը նկատել է, որ նմանօրինակ հարցումներն ու ոլորտային ուսումնասիրությունները կարևոր են քաղաքապետարանի համար և հնարավորություն են տալիս հետագայում ավելի մեծ ուշադրություն դարձնելու համեմատաբար ցածր ցուցանիշներ արձանագրած ուղղություններին: 
«Հետևելով հետազոտության արդյունքներին՝ կարող ենք ասել, որ տարեցտարի նկատվում է դրական տեղաշարժ, ինչը նշանակում է, որ մեր համաքաղաքացիները կարևորում և գնահատում են Երևանի քաղաքապետարանի կատարած փոփոխությունները: Միևնույն ժամանակ, ուսումնասիրելով հարցման արդյունքները, պետք է նշեմ, որ այն ուղղություններում, որտեղ առայժմ կան որոշակի դժգոհություններ, մասնավորապես, հասարակական տրանսպորտի, արտաքին լուսավորության, այս տարի ձեռնարկվեցին մի շարք ծրագրեր: Մասնավորապես, ժամանակակից տրանսպորտային սպասարկում ունենալու նպատակով միջազգային խորհրդատու կազմակերպության կողմից կատարվում են ուսումնասիրություններ՝ համակարգային փոփոխությունների իրականացման և երթուղային նոր ցանցի ստեղծման համար: 
Ինչ վերաբերում է քաղաքային լուսավորությանը, ապա տեղեկացնեմ, որ 28 փողոցում նախատեսվում է փոխարինել լուսավորության ցանցը՝ նոր «Լեդ» լուսատուներով: Այս ուղղությամբ պիլոտային ծրագրեր իրականացվեցին Իսակովի և Մաշտոցի պողոտաներում: էներգախնայողության հաշվին հնարավոր կլինի շարունակել ծրագիրը: Հավելեմ նաև, որ նոր կառուցվող ճանապարհների ծրագրերում ևս հաշվի է առնվում այս սկզբունքը» ,- նշել է Արմեն Հարությունյանը: 
Անդրադառնալով կանաչ տարածքների ավելացմանը՝ նշվել է, որ դրանք քաղաքապետարանի առաջնային ծրագրերում են: Այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում նաև մասնավոր հատվածի հետ: 
Երևանում զբոսաշրջության զարգացման մասով՝ Արմեն Հարությանը մանրամասնել է, որ այս տարի հատուկ ուշադրություն է դարձվել ձմեռային զբոսաշրջությանը և առաջիկա Ամանորի տոներին կգործեն ինչպես համայնքային ենթակայության երեք թանգարանները, այնպես էլ կաշխատեն սննդի և ժամանցի մի շարք կենտրոններ:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023