Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հարցվածների 52.3 %-ը, հաջորդ քաղաքապետ կրկին ցանկանում է տեսնել գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Gallup International Association» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը հրապարակել է արդեն 5-րդ տարին անընմեջ անցկացվող «Երևանցիները՝ Երևանի մասին» հետազոտության արդյունքները, որով մայրաքաղաքի բնակիչները գնահատել են 2016 թվականի ընթացքում Երևանում կատարված աշխատանքները։

Հետազոտության շնորհանդեսին ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը: 
«Gallup International Association» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության նախագահ Արամ Նավասարդյանը նշել է, որ, դեկտեմբերի 7-19-ն իրականացված հարցման արդյունքների համաձայն, անցնող մեկ տարում մայրաքաղաքում արձանագրված փոփոխությունները հարցվածների 65%-ը գնահատել է դրական՝ գերազանցելով նախորդ տարվա 57% ցուցանիշը: Հարցվածների 27.0 %-ը փոփոխությունները գնահատել է բացասաբար:
Որպես Երևանի առջև կանգնած ամենակարևոր խնդիր՝ հարցման մասնակից մայրաքաղաքի բնակիչներն առանձնացրել են հասարակական տրանսպորտի հարցը՝ 24.6%, երկրորդ տեղում կոմունալ վարձերի խնդիրն է՝ 10.8%-ով, որից հետո բնապահպանության խնդիրը՝ 9.8 %, մաքրության խնդիրը՝ 8.3%: 
Վերջին մեկ տարվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացրած դրական փոփոխությունների առաջին տեղում 21.4%-ով բակերի բարեկարգումն է: Քաղաքացիները դրական են գնահատել նաև մայրաքաղաքի արտաքին տեսքի փոփոխությունները՝ 19.5%, կանաչապատ տարածքների ավելացումը՝ 17.1%, խաղահրապարակների կառուցումը՝ 15.6%, այգիների բարեկարգումը՝ 15.5%, աղբահանությունը՝ 15.1%, նստարանների տեղադրումը՝ 15%, ճանապարհաշինություն և փողոցների ասֆալտապատումը՝ 12.4%: Իսկ 20.6%-ի կարծիքով փոփոխություններ չեն իրականացվել: 
Հարցին, թե ինչ ծրագրեր ու ﬕջոցառուﬓեր կցանկանային, որ իրականացվեն Երևանում, բնակիչների 28.6%-ը, չնայած այն հանգամաքին, որ կանաչապատումը դրական փոփոխություններում առաջատար դիրքում է, նշել է կանաչ տարածքների ավելացումը: Մշակութային միջոցառումների անցկացումն ու խաղահրապարակների կառուցումը 2-րդ և 3-րդ տեղերում են՝ 25.1 և 22.3 % հարաբերակցությամբ։ 
Առանձին գնահատվել են նաև քաղաքային տրանսպորտի, մաքրության պահպանման, բնակիչների անվտանգության, կանաչապատման, մշակութային կյանքի և արտաքին լուսավորության բաղադրիչները։
Երևանում զբոսաշրջության զարգացման համար որպես գերակա ուղղություններ երևանցիներն առանձնացրել են հնի և նոր համադրմամբ ծրագրերի իրականացումը: 
«Երևանցիները՝ Երևանի մասին» հետազոտությամբ կանաչապատման, լուսավորության, անվտանգության և մաքրության չափանիշներով գնահատվել է նաև վարչական շրջանների աշխատանքը: 1-5 միավորանոց համակարգով բոլոր վարչական շրջանները յուրաքանչյուր բաղադրիչով ստացել են 3 և ավելի միավոր: 
Բոլոր ուղղություններով վերջին մեկ տարում վարչական շրջաններից յուրաքանչյուրում կատարված փոփոխությունները հարցվածների մեծ մասը՝ 65-90%-ը, գնահատել է դեպի լավը: 
Հաշվի առնելով, որ 2017թ. Երևանի ավագանու ընտրություններն են, «Gallup International Association» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը հետաքրքրվել է նաև, թե արդյոք ո՞ւմ կընտրեին երևանցիները որպես քաղաքապետ, եթե ընտրությունները լինեին առաջիկա հանգստյան օրերին: Հարցվածների 52.3 %-ը, հաջորդ քաղաքապետ կրկին ցանկանում է տեսնել գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին, այլ թեկնածուներին՝ 6.5 %-ը: 
Հարցմամբ անդրադարձ է եղել նաև ՀՀ նախագահի հանձնարարականով կայացված որոշմանը, ըստ որի՝ ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի (արագաչափեր, տեսախցիկներ) և վճարովի ավտոկայանատեղերի (կարﬕր գծանշաններ) ողջ ֆինանսական հոսքերը պետք է տնօրինվեն համապատասխան պետական և համայնքային կառույցների կողﬕց: Այս առումով՝ հարցված քաղաքացիների 49.8%-ը փոփոխությունը համարել է ավելի շուտ դրական:
Ամփոփելով հարցման արդյունքները՝ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը նկատել է, որ նմանօրինակ հարցումներն ու ոլորտային ուսումնասիրությունները կարևոր են քաղաքապետարանի համար և հնարավորություն են տալիս հետագայում ավելի մեծ ուշադրություն դարձնելու համեմատաբար ցածր ցուցանիշներ արձանագրած ուղղություններին: 
«Հետևելով հետազոտության արդյունքներին՝ կարող ենք ասել, որ տարեցտարի նկատվում է դրական տեղաշարժ, ինչը նշանակում է, որ մեր համաքաղաքացիները կարևորում և գնահատում են Երևանի քաղաքապետարանի կատարած փոփոխությունները: Միևնույն ժամանակ, ուսումնասիրելով հարցման արդյունքները, պետք է նշեմ, որ այն ուղղություններում, որտեղ առայժմ կան որոշակի դժգոհություններ, մասնավորապես, հասարակական տրանսպորտի, արտաքին լուսավորության, այս տարի ձեռնարկվեցին մի շարք ծրագրեր: Մասնավորապես, ժամանակակից տրանսպորտային սպասարկում ունենալու նպատակով միջազգային խորհրդատու կազմակերպության կողմից կատարվում են ուսումնասիրություններ՝ համակարգային փոփոխությունների իրականացման և երթուղային նոր ցանցի ստեղծման համար: 
Ինչ վերաբերում է քաղաքային լուսավորությանը, ապա տեղեկացնեմ, որ 28 փողոցում նախատեսվում է փոխարինել լուսավորության ցանցը՝ նոր «Լեդ» լուսատուներով: Այս ուղղությամբ պիլոտային ծրագրեր իրականացվեցին Իսակովի և Մաշտոցի պողոտաներում: էներգախնայողության հաշվին հնարավոր կլինի շարունակել ծրագիրը: Հավելեմ նաև, որ նոր կառուցվող ճանապարհների ծրագրերում ևս հաշվի է առնվում այս սկզբունքը» ,- նշել է Արմեն Հարությունյանը: 
Անդրադառնալով կանաչ տարածքների ավելացմանը՝ նշվել է, որ դրանք քաղաքապետարանի առաջնային ծրագրերում են: Այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում նաև մասնավոր հատվածի հետ: 
Երևանում զբոսաշրջության զարգացման մասով՝ Արմեն Հարությանը մանրամասնել է, որ այս տարի հատուկ ուշադրություն է դարձվել ձմեռային զբոսաշրջությանը և առաջիկա Ամանորի տոներին կգործեն ինչպես համայնքային ենթակայության երեք թանգարանները, այնպես էլ կաշխատեն սննդի և ժամանցի մի շարք կենտրոններ:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում էԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ)«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը