Երևան, 22.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Այս օրերին բոլորը իրար հարցնում են. ի՞նչ է լինելու, ու՞ր կտանի շարժումը։ Շատերը հարցնում են՝ իրենց անձնական անելիքը կամ դիրքորոշումը պլանավորելու համար. սա էլ է նորմալ։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» հմահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Փորձեմ պատասխանել։

Վերջին զարգացումները մեզ կանգնեցրել են ընտրության առաջ, որից ոչ ոք չի կարողանալու խուսափել, ինչքան էլ, բնավորության համաձայն, փորձեն անձայն ու անտեսանելի մնալ։ Իսկական ընտրությունը սկսված է, և այդ ընտրության համար ո´չ ԿԸՀ է պետք, ոչ՝ ընտրատեղամասեր։

Քվեաթերթիկում մի քանի պարզ-հստակ հարց է.

Պետությունը պահո՞ւմ ենք,  թե՞ ոչ

Մնում ենք մա՞րդ, թե՞ վերածվում ենք անողնաշար անասունի

Այս պատմական ընտրության պահին որտե՞ղ եմ ես՝ ամեն մեկս անձնապես։

Այս ձևակերպումները քաղաքական չեն։ Սրանք արժեհամակարգային են, և հենց սրանով է անխուսափելի այս պատմական ընտրությունը։

Այս իշխանության հակաթույնը ներքին հաշտությունն է

Այս շարժումը Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին չէ, այլ՝ Հայաստանի ներքին կյանքի։ Սա ոչ հակաթուրքական, ոչ հակաադրբեջանական, ոչ հակաարևմտյան, ոչ հակառուսական շարժում է. սա Հայաստանի ներքին կառուցվածքի, Հայաստանի՝ որպես կենսունակ պետություն վերականգնման շարժում է։ Երբ ասում են, որ սա «ճշմարտության շարժում է», պետք է հասկանալ, որ դա պաթետիկ բառակապակցություն չէ, պետք է հասկանալ հարցի անատոմիան։ Սա Կիրանցի կամ քարտեզների մասին չէ։ Մարդիկ հոգնել են անդադար ստից, կեղծիքից, պատերազմի սպառնալիքի տակ արվող պետական խուլիգանությունից։ Հետևաբար այս շարժումը չի կարող լոկալիզացվել մեկ գյուղում կամ մարզում։ Բոլոր սոցիալական շերտերն ու բոլորն անհատապես առաջիկայում այս կամ այն չափով ներգրավվելու են, որովհետև ներքին սուտը, կեղտն ամենուր է, մեր պետության ամեն միլիմետրի մեջ։

Ի՞նչ տեխնիկական լուծումներ կստանա շարժումը և ե՞րբ. սա հարցի քաղաքական կողմն է, որի շուրջ պետք է սկսել ակտիվ քննարկումները և ճիշտ լուծումների փնտրտուքը։

Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում, և միշտ որպես դիտորդ են նայում պրոցեսներին։

Ընդամենը հիշեք, թե Դեր Զորի ճանապարհին, որքան հարուստ, կրթված, իբր ապահով, իբր կապեր ունեցող, իբր դրսում գույք ունեցող, իբր  «քաղաքականությամբ չզբաղվող» է զոհվել։ Հավատացեք, բան չի փոխվել. կա´մ անհատապես մորթվելու ենք, կամ՝ ուս-ուսի տված ապրելու։ Այնպես որ ընտրությունը մերն է։ Եկեղեցին ու հանրային նոր շերտը պետք է տանեն ներհանրային հաշտության, որի տրամաբանական հանգրվանը պետք է լինի նոր կառավարության ձևավորումը՝ իր հստակ առաքելությամբ։ Այդ առաքելությունն է դեէսկալացիան՝ երկրի ներսում և երկրի սահմաններին։ Հետո կլինեն բնականոն, հանդարտ քաղաքական պրոցեսներ։

Բլինքենը Իրանի նախագահի մահվան մասին. «Մենք, իհարկե, չենք սգում նրա մահը»Եվս մեկ առեղծվածային դեպք Իրանում. սպանվե՞լ է հետախուզության ղեկավարըՍաղմոսավան գյուղում՝ Քասաղի կիրճում փրկարարներն օգնության են հասել քաղաքացունՀայաստանում 2-րդ անգամ անցկացվել է Չինաստանի առաջատար համալսարանների ցուցահանդեսըԻշխանությունն արդեն ԱԺ-ում է անթաքույց ցուցադրում Եկեղեցու նկատմամբ հետապնդումների նկրտումներԿապանում փորձել են հրկիզել քաղաքապետ Փարսյանին սպասարկող «Lexus lx 570»-ը․ ժամանել է ԱԱԾ -ն Հայաստանը 28 հազար տոննա շաքար կստանա ՌԴ գյուղնախարարության բաշխումիցԷդվարդ Ասրյանը հետևել է ՀՀ ՊՆ վարչական համալիրի մարզադահլիճում անցկացվող բասկետբոլի առաջնությանը (լուսանկարներ)Քիչ առաջ այրել են Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի մեքենանԹումանյանի անվան զբոսայգում, կկայանա «Երևանի բալետային փառատոն» նախագիծըՄի շարք հասցեներում վաղը ջրանջատումներ են սպասվումՌոնալդուն շնորհակալություն է հայտնել Կրոսին«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վաղվա օրակարգը հայտնի էՄեզ միացնողը եղել է հայրենիքն ու եկեղեցին, բայց բաժանողը չի եղել հայրենիքն ու եկեղեցին. ՍրբազանՀամաշխարհային բանկը աղետների ռիսկի կառավարման ոլորտում կաջակցի ՆԳ նախարարությանըԿենդանակերպի նշաններ, որոնք հաջողակ կդառնան մայիսի վերջինՄայիսի 26-ին տեղի կունենա մեծ հանրահավաք. ԴանիելյանԱրտակարգ դեպք՝ Երևանում․ քարերով կոտրել են հայտնի «Ռոյալ մյուզիք հոլ»-ի ապակիներըԵրևանում կնոջ ինքնազգացողությունը վատացել է, նա ընկել է Mercedes-ի վրաARARAT-ի հատուկ երեկո` նվիրված Շառլ Ազնավուրի 100 ամյակինՕլիմպիական խաղերից առաջ հայ մարզիկներից մի քանիսն ուսումնամարզական հավաք կանցկացնեն ՄարսելումՄբապեն հրաժեշտի ընթրիք է կազմակերպել Փարիզի կենտրոնումՀարկերի մասին կխոսեմ, ուղիղ ասում եմ՝ այդ շոշափուկների հետ խոսելու բան չունեմ. ՍրբազանՉինաստանը կպատասխանի ցանկացած գործողության, որը կխաթարի իր ամբողջականությունը. Չինաստանի ԱԳՆԻրանի նախագահի գրասենյակի ղեկավարը մանրամասներ է ներկայացրել Ռայիսիի ուղղաթիռի վթարիցԱյս իշխանությունը իր բոլոր մեղքերը բարդում է շարժման վրա, բայց մեղավորն իրենք են. զոհվածի մայր (տեսանյութ)Օկուպացված Արցախում ականի վրա ադրբեջանցի է պայթելԱրտաքին հետախուզության ծառայության պետը նոր տեղակալ ունի․ Փաշինյանը որոշում է ստորագրելՔՊ ական պատգամավորը համաձայն է, որ Շուռնուխի տների և շանապարհների կառուցման հարցում թերացել ենԱդրբեջանը անկլավների հետ ցամաքային կապ է պահանջելու և մտնելու ՀՀ-ի խորքերը Տավուշում. քաղաքագետ (տեսանյութ)«Զվարթնոցում» hացադnւլ անող ֆրանսահայ Լեո Նիկոլյանը հայտնել է, որ օդանավակայանում փորձել են թալանելԱյն, ինչ կատարվում է Գազայում, ցեղասպանություն չէ. ԲայդենՀՀ ՊՆ հայտարարությունը Ադրբեջանական, թուրքական թեզերը շարժման մասին նույնն են ինչ ՀՀ իշխանություններինը․ Բագրատ Սրբազան Ձեր հարազատներն էլ են այդ Շարժման մեջ, գործակա՞լ են. Աննա Գրիգորյանը` իշխանությանը (տեսանյութ) Թռիչքի ժամանակ 1 ուղևոր է մահացել, 30-ը՝ վիրավորվելԱդրբեջանում ականի պայթյունից հովիվ է մահացել Ծառատունկի արդյունքները՝ Իմ Անտառ Հայաստանի հետ․ Մի Դրամի Ուժը Հայտնի է՝ ինչն է եղել Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման պատճառը Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ դիտարկում է կոշտ թափոնների կառավարման նախագիծ իրագործելու հնարավորությունը Ուրացող է նա, ով կփորձի օտար լինելու զգացումը մտցնել արցախցիների մեջ. ՍրբազանԲագրատ Սրբազանը կհանդիպի տնտեսագետների հետ Մանրամասներ՝ արցախցի պաշտոնյաների հետ փակ հանդիպումից Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Ալիևը հայտնել է՝ ինչ կարևոր պայմանավորվածություն էր ձեռք բերել Իրանի նախագահի հետ վերջին հանդիպման ժամանակ Իրանի նախագահի աճյունը Թավրիզից տեղափոխվել է ԹեհրանՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավորUcom ընկերության աջակցությամբ Հայաստանում կմեկնարկի հերթական «Արևորդի» փառատոնը24 ժամ ջուր չի լինի Համացանցում տեսանյութ է հայտնվել Իրանում՝ Ռայիսիի տնից, որում պատկերված է Իրանի մահացած նախագահի մայրը