Երևան, 21.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կուպմանը ապրիլի 30-ից մայիսի 4-ը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև մեկնարկ տալու նոր նախաձեռնությունների։ Այս մասին հայտնել է Եվրոպական միությունում հայաստանյան ներկայացուցչությունը:

Ապրիլի 30-ին պարոն Կուպմանը կայցելի Հայաստան։ Նրա այցը տեղի է ունենում ապրիլի 5-ին կայացած ԵՄ-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի հանդիպմանը հաջորդիվ՝ հետամուտ լինելու Հայաստանի համար դիմակայունության և աճի ծրագրի հայտարարմանը: Առաքելության ընթացքում գլխավոր տնօրենը կքննարկի ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման հաջորդ քայլերը՝ ներառյալ երկրում ոլորտային համագործակցության ամրապնդումը և ԵՄ ներդրումները, ինչպես նաև բարեփոխումներին և տեղահանված անձանց ինտեգրման ուղղությամբ ԵՄ աջակցությունը: Նա կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև կառավարության անդամների, այդ թվում՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Տիգրան Խաչատրյանի, ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավորների, բիզնեսի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Միաժամանակ պարոն Կուպմանը կհայտարարի ԵՄ-գերմանական համատեղ ծրագրի մեկնարկի մասին, որը միտված է բարձրացնելու Հայաստանի գյուղական համայնքներում էներգաարդյունավետությունը և կայուն էներգետիկ լուծումների հասանելիությունը։

Մայիսի 1-ին և 2-ին պարոն Կուպմանը կլինի Վրաստանում՝ քննարկելու ԵՄ-Վրաստան համագործակցությունը, ներառյալ Վրաստանի ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակի հետ կապված 9 քայլերի ուղղությամբ տարվող աշխատանքները: Նա կհանդիպի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, վարչապետ Իրակլի Կոբախիձեի, ինչպես նաև կառավարության անդամների, այդ թվում՝ առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի և արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ։ Նա հանդիպումներ կունենա նաև խորհրդարանական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև ներդրումային գործընկերների հետ։ Պարոն Կուպմանը կհայտարարի ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող մի քանի ծրագրերի մեկնարկը՝ որոնք միտված են օգնելու վերականգնել Վրաստանի ոռոգման ցանցը, խթանել ներդրումներ վերականգնվող էներգիայի արտադրության հզորությունների ուղղությամբ և աջակցել տեղական արժույթով միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը:

Մայիսի 3-ին և 4-ին պարոն Կուպմանը կայցելի Ադրբեջան՝ քննարկելու ԵՄ-Ադրբեջան համագործակցությունը` ներառյալ տարածաշրջանային միակցվածությանն ու վերականգնվող էներգիային առնչվող հարցեր՝ Ադրբեջանում նոյեմբերին հյուրընկալվող Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի 29-րդ համաժողովին ընդառաջ։ Նա կհանդիպի կառավարության պաշտոնյաների, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահական աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի, ինչպես նաև արտաքին գործերի, էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովի և թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևի հետ։ Գլխավոր տնօրենը ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչների հետ միասին կհայտարարի Ադրբեջանում հակաականային գործողություններին ուղղված «Թիմ Եվրոպա» նախաձեռնության մեկնարկը, որը միտված է օգնելու լուծել այնպիսի հարցեր, ինչպիսիք են կարողությունների զարգացումը, ականների վտանգի մասին իրազեկումը և աջակցությունը տուժածներին: Միաժամանակ, Եվրոպական ներդրումային բանկի հետ միասին գլխավոր տնօրենը մեկնարկ կտա միկրո-, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսական ընդգրկման բարելավմանը միտված ԵՄ աջակցության ծրագիրը։

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՄԱՅԻՍԻ). Հիմնադրվել է ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան. «Փաստ»Վարչախումբը փորձում է խափանել հանրահավաքը Ո՞վ կդառնա Իրանի նոր նախագահ Արարատի մարզում 59-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան թմրամիջոց է հյուրասիրել, ասելով՝ «Եթե օգտագործես, գիտելիքներում առաջընթաց կունենաս» Գործադուլը մեկնարկած է. ի՞նչ են պահանջում փաստաբաններըԽայտառակ պարզաբանում՝ արդարադատության նախարարությունից Բաշար ալ Ասադի կնոջ մոտ կրկին քաղցկեղ է ախտորոշվել Հայ ժողովուրդը Փաշինյանին հեռացնելու իրական հնարավորություն ունի. «Փաստ»Սորոսական թեկնածուին ՔՊ-ականները հարցակոխ չեն անի Ի՞նչ կապ կա Ռայիսիի մահվան և Ադրբեջանի միջևՍամարղանդում և Ջիզախում TrinaTracker տեխնոլոգիաներով արևային կայանները միացվել են ցանցինBrent-ն էժանացել է՝ մեկ բարելը 83,19 դոլար Արևմուտքին պետք են քաղաքական խամաճիկներ. «Փաստ»Եթե ամսի 26-ին հայտարարվի, որ իմպիչմենթի ճանապարհով ենք գնում, կգնանք այդ ճանապարհով․ Գրիգորյան Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլինի Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը Ինչ վիճակում է եղել Իրանի նախագահի մարմինը. կադրեր են հրապարակվել «Բոլորի կողմից սիրված էր, ինքն իր հանդեպ՝ խստապահանջ» Ալբերտ Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 25-ին Հադրութում. «Փաստ»Իրանցիների հոծ բազմությունը վերջին հրաժեշտն է տալիս Ռաիսիին և ավիաաղետի մյուս զոհերին (տեսանյութեր) Կիրանցում վաղ առավոտից չափագրական աշխատանքներ են իրականացվում 23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել Եթե չենք ցանկանում, որպեսզի մեզնից յուրաքանչյուրին զրկեն տնից ու տեղից, պատվից ու ազատությունից, այս ամենին պետք է դիմադրենք, դիմադրենք անզիջում, և միաժամանակ խելքով. Ավետիք ՉալաբյանԻնչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. «Փաստ»Մահացած 29-ամյա կինն ամուսնացած էր, ուներ 3 երեխա․ փոքրը՝ 7 ամսական Ազգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են. Արշակ Կարապետյան Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ»Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Պլանային անջատումներ՝ 10։00-ից Գերմանիայի ԱԳ նախարարը չհայտարարված այցով Կիև է ժամանել Հայաստանում «բարեփոխված ոստիկանը» հենց այս տեսքն ունի և հենց իրենց հրամանով է խաղաղ ցուցարարներին դաժանորեն ծեծում. Շաքե Իսայան«Պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել». «Փաստ»Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Աղետից հետո մեկ ժամ ողջ է եղել, կարողացել է հեռախոսային կապ հաստատել. Նոր մանրամասներ Ռաիսիի ողբերգական մահից Այն, ինչ կատարվում է Գազայում, ցեղասպանություն չէ. Բայդեն Համախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Կործանված ուղղաթիռի վթարի վայրից հայտնաբերվել է Էբրահիմ Ռայիսիի մատանին (տեսանյութ) Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները Նախագծով առաջարկվող շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի լրացուցիչ 625 միլիոն դրամ. «Փաստ»Գազ չի լինի մայիսի 21-ին և 22-ին․ նշված են հասցեները Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ»Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ»Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ»Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ»Վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Գազ չի լինի ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել «Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Իտալիայի, ԱՄԷ-ի, Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի մարզիկները Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում