Երևան, 09.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն անընդհատ հայտարարում է, թե իր քայլերով պաշտպանում է 29743 քառակուսի կմ տարածք ունեցող Հայաստանը, որի արդյունքում մեր ինքնիշխանությունը ամրապնդվում է, իսկ մյուս կողմից էլ՝ ցույց է տրվում, որ դրանից անդին Հայաստանը որևէ հավակնություն չունի։ Ու այս ֆոնին, որպեսզի ցույց տա, թե իրոք ինքնիշխան ենք դառնում, նա հատուկ ընդգծում է, որ թույլ չի տա Հայաստանի ֆորպոստացում, ու, ըստ այդմ էլ, զարկ է տալիս հակառուսական քարոզչությանը։ Եվ առաջին հայացքից, իրոք, կարող է տպավորություն ստեղծվել, որ եթե Հայաստանն ազատվի ռուսական կախվածությունից, ապա դրանով կընդգծվի մեր ինքնուրույն որոշումներ ընդունելու ու առավել ինքնիշխան լինելու գործոնը։ Այս ֆոնի ներքո էլ ՀՀ իշխանությունները փորձում են քայլեր ձեռնարկել Արևմուտքին ընդառաջ գնալու ուղղությամբ։ Բայց Արևմուտքը գործնականում ներկայություն չունի մեր տարածաշրջանում։

Արևմտյան ռազմաքաղաքական բլոկը մեր տարածաշրջանում ավելի շատ ներկա է միայն ՆԱՏՕ-ի՝ իրենց դաշնակից Թուրքիայի տեսքով։ Ու պետք է հաշվի առնել, որ Հարավային Կովկասը հիմնականում որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի ազդեցության տակ է եղել։ Իսկ եթե Ռուսաստանը դուրս է հանվում տարածաշրջանից, ապա առկա իրավիճակում միայն Թուրքիան է ի վիճակի լցնել այդ վակուումը և ունի համապատասխան ռեսուրսներ։ Ու պատահական չէ նաև, որ նույնիսկ արևմտյան վերլուծական շրջանակներում քննարկվում է հենց Թուրքիայի միջոցով Ռուսաստանին դուրս մղելու հարցը։ Ճիշտ է, Թուրքիան դեռևս համագործակցում է Ռուսաստանի հետ, բայց միաժամանակ Անկարան հետևողականորեն սպասում է, որ Ուկրաինայում ընթացող հակամարտության արդյունքում Ռուսաստանը թուլանա, որպեսզի հարմար պահի միանգամից մեջքից հարվածի։

Իսկ ներկայում առանց այն էլ Թուրքիայի ազդեցությունը շատ է ավելացել մեր տարածաշրջանում, քանի որ Ադրբեջանն այսօր փաստացի Թուրքիայի տիրապետության տակ է, Վրաստանում գերիշխում է թուրքական կապիտալը. մնում է միայն Հայաստանի հարցը լուծել, ու Հարավային Կովկասը կհայտնվի Անկարայի բռի մեջ, ինչին էլ փորձում են հասնել։ Ու պատահական չէ, որ Անկարան Բաքվի միջոցով նախապայմաններ է առաջ քաշում, որոնք բացառապես մեր պետության ներքին հարցերն են։ Օրինակ՝ Ալիևը Հայտարարում է, թե Հայաստանը պետք է Սահմանադրություն փոխի, ինչը իրենց համար նախապայման է։ Ըստ էության, թուրք-ադրբեջանական պահանջը ենթադրում է, որ այնպիսի Սահմանադրություն պետք է ընդունենք, ինչպես իրենք կթելադրեն։ Այսինքն, ՀՀ քաղաքացիների փոխարեն պաշտոնական Անկարան ու Բաքուն պետք է կազմեն մեր Սահմանադրությունը։

Ավելին՝ Ադրբեջանի նախագահն ավելի հեռուն է գնում՝ պահանջելով ՀՀ զինանշանի վրայից հանել Արարատ լեռան պատկերը։ Ու բացառված չէ, որ ժամանակի ընթացքում Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից նոր նախապայմաններ նույնպես առաջադրվեն, օրինակ՝ Հայաստանը պետք է փոխի օրենքները, օրենսդրական եղանակով ամրագրի ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու իրավունքը և այլն։ Ուշագրավ է, որ նախօրեին շատ «թափանցիկ» հայտարարություններ է արել նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը: «Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկայիս ժամանակի իրողություններից»,-հայտարարել է նա, ապա գովել Նիկոլ Փաշինյանին: «Հիմա Փաշինյանը ևս դա հասկանում է։ Այժմ ժամանակն է ստեղծել ճանապարհային նոր քարտեզներ իրական հիմքերի վրա։ Հուսով եմ՝ Հայաստանը կձերբազատվի խավարից, ուր նրան ներքաշել է Սփյուռքը, և կընտրի նոր սկզբի ճանապարհը պայծառ ապագայի համար»,-ասել է Էրդողանը:

Հետաքրքրական է, որ այս համատեքստում Ալիևը հայտարարում է, թե Ադրբեջանը պատրաստ է գազ տրամադրել Հայաստանին։ Պարզ է, որ եթե թուրքական, ադրբեջանական կապիտալը, ապրանքներն ու էներգետիկան Հայաստան ներխուժեն, ապա Հայաստանը տնտեսապես ա մ բող ջ ա կան կախ վ ա ծու թ յ ա ն տ ա կ կհայտնվի այդ երկրներից՝ իր բոլոր ծանրագույն հետևանքներով։ Այսինքն, Հայաստանի տնտեսությունը կհանձնվի թուրքական ողորմածությանը, ու եթե մի օր Անկարայից որոշեն, օրինակ՝ նորից սահմանափակումներ մտցնել, ապա Հայաս տ ա նի տնտե սու թյունն ուղ ղ ա կ ի փլուզման առաջ կկանգնի։

Ու ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը ցույց է տալ իս, որ իրենք առաջ են ընթանում թուրք-ադրբեջանական նախապայմանները մեկը մյուսի հետևից կատարելու ուղեգծով։ Պատահական չէ, որ Փաշինյանը քաղաքական օրակարգ է բերել ՀՀ Սահմանադրությունը և զինանշանը փոխելու թեմաները։ Ստացվում է այնպես, որ մեր իշխանությունները խոսում են «ֆորպոստացումը» բացառելու, ՀՀ ինքնիշխանությունն ամրապնդելու մասին, սակայն փաստացի մեր երկիրը տանում են թուրքական «վիլայեթ» դարձնելու ճանապարհով...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եթե Իսրայելը մտնի Ռաֆահ, զենք չեմ մատակարարի. Բայդեն Ովքեր գոռացին, ճչացին, իմացե'ք, նրանք մեզնից չեն, մեր շարժումը լուռ է, Աստծով ու հայրենիքով. Բագրատ Սրբազան Ինչպես են քաղաքացիները ողջունում Սրբազանին Մի՛ վախեցիր, մերժի՛ր սուտը. Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան Եթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա. Արշակ Կարապետյանի ուղերձը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված սահմանապահ կետերից. Կոնջորյան Բագրատ սրբազանը խորհրդանշական սպիտակ հագուստով է ՆԱՏՕ-ն չի ծրագրում ուժեր տեղակայել Ուկրաինայում. Կիևը նման բան չի խնդրել. Ստոլտենբերգ Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին. Տիգրան ԱվինյանԻ՞նչ երթուղով են գալու սրբազան երթի մասնակիցները. մանրամասնում է Գառնիկ Դանիելյանը Պատերազմի մասնակից տղերք, մենք անելու բան ունենք, դուրս եկեք․ քաղաքացի Այս երթը ողջ հայ ազգի լինելիության և ապագայի երթն է. Ավետիք ՉալաբյանՎերստին կհաղթենք, եթե ամենից առաջ սիրենք մեր Հայրենիքը, հավատանք մեր ուժերին, հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստվածմեզ հետ է, մեզ՝ ապավեն. Սերժ Սարգսյան Պատմությունը խստագույնս պատժում է նրանց, ովքեր անտեսում են իր դասերը․ ՀՀ-ում ՌԴ դեսպան Երևանի, Կոտայքի և Արմավիրի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի ՀԻՄԱ. Սրբազանները հասնում են Երևան. նոր զարգացումներ Միավորվել է պետք. Նաիրի Սարգսյանի՝ մայիսի 9-ի ուղերձը Աջակցում ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Վրաստանի հայկական համայնքԸնթացքի մեջ են Մ6-Սարահարթ-Սանահին-Ակներ ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները Նշում ենք Հաղթանակի օրը. Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կա Ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Մեկ շաբաթում ԱՄՆ-ի նավթի պաշարները կրճատվել են 1.4 մլն բարելով Երկկողմ հարաբերությունները զարգանում են հաջողությամբ․ Պուտինը՝ Փաշինյանին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը վաղ առավոտյան այցելել է «Եռաբլուր» պանթեոն Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է Այսօր մեր պատմության առավել խորհրդանշական օրերից մեկն է՝ Մայիսյան Եռատոնը. Ավետիք ՉալաբյանԿուտակվել են հարցեր, որոնք պետք է քննարկել․ մանրամասներ՝ Փաշինյան–Պուտին առանձնազրույցից (տեսանյութ) Պեսկովը կոչ է արել չուռճացնել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդությունները Ջուր չի լինելու․ հասցեներ Երկկողմ հարաբերությունները շատ հաջող են զարգանում․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ) Տարածաշրջանում անվտանգության հետ կապված հարցեր կան․ Պուտինը՝ Փաշինյանին Արցախը կերան, արցախցինե՛ր, դուք որևէ բանով տարբեր չեք, ով տարբերություն կդնի, նրանք Հուդայի բաժին են․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Եթե պատերազմ սկսի, ուրեմն մեր իշխանությունն է հրահրողն էլ, պատասխանատուն էլ, պայմանավորվողն էլ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ո՛չ վախկոտ ենք, ո՛չ տկար ենք, ո՛չ թույլ ենք. Սրբազանը Աբովյանում է Մայիսի 9-ին դեպի Երևան ուղևորվող երթն Աբովյան քաղաքից կմեկնարկի 11:00-ին Այս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժում Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Սրբազանին հավատում եմ, սա պայքար է, որպեսզի հայ ժողովուրդն իր ունեցածը գնահատի․ Ալլա Լևոնյան Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ Շատ շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ և մոտեցումներ՝ տարբեր ոլորտներում․ Տիգրան ԱվինյանՍա լույսի շարժում է ընդդեմ խավարի, լույսը կհաղթի. երթի մասնակիցները հասնում են Աբովյանի քաղաքապետարանի մոտ (տեսանյութ) Ցանկացած հոգևորական իրենից 10-ապատիկ ավել գիտի. Տեր Հուսիկը՝ Փաշինյանին (տեսանյութ) Միացել ենք Բագրատ Սրբազանին, խաղաղության, աղոթքի, հաշտության կոչով ենք երթին եկել. հոգևորական (տեսանյութ) ՙԱմիօ ժամանակաշրջան՚. կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքըՄեր հավաքական կամքն ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին և անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր, ամեն սանտիմետր. Հրայր Կամենդատյան Ուշադրություն․ ճանապարհ փակ կլինի ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով