Երևան, 06.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ համեստ և լավ երեխա էր Նվերս: Մինչև իններորդ դասարանը դպրոց հաճախեց, հետո դուրս եկավ դպրոցից: Ընտանիքի հոգսն իրեն բաժին հասավ: Նվերը տասներեք տարեկան էր, երբ իր հայրիկը մահացավ: Տանը երկուսով էինք, մեծ աղջիկներ ունեմ, ամուսնացած են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լիզան՝ Նվերի մայրիկը:

Նրա խոսքով, որդին շատ մարդամոտ էր, բոլորի հետ համակերպվող ու բոլորի հետ լեզու գտնող: «Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր: Իր բնավորությունը շատ լավն էր: Ուշադիր էր տանը, ուզում էր ամեն ինչ ստեղծել, ունենալ, որ տանը ոչինչ պակաս չլինի: Ուզում էր հոր կիսատ թողածը լրացնել»: Նվերը ծնվել է Հաղարծին գյուղում, նրա մանկությունն ու պատանեկությունն այստեղ է անցել, այստեղ է դպրոց հաճախել: Մայրիկն ասում է՝ որդին սովորելու հետ այնքան էլ սեր չուներ: «Փայտագործություն էր շատ սիրում, զբաղվում էր այդ գործով: Աշխատասեր էր շատ: Հետո եկավ բանակ գնալու ժամանակը, զորակոչվեց պարտադիր զինվորական ծառայության»: Նվերը 2014-2016 թվականներին ծառայել է Գյումրու հրետանային զորամասում: «Հետախույզ էր, նշանառու, հեռաչափող: Իր զինվորական գրքույկում դա նշված է: Գյումրու զորամասից շնորհակալագիր ստացա իր լավ ծառայության համար: Պարտաճանաչ ու կարգապահ զինծառայող է եղել, ինչի համար զորամասը շնորհակալություն էր հայտնում ծնողներին»:

Զորացրվելուց հետո Նվերն սկսում է աշխատել, մեկնում է արտագնա աշխատանքի: «Առաջին տարում՝ Վիլիս, երկրորդում՝ Օպել մակնիշի մեքենա գնեց: Իր մտքերն ամբողջովին տան մասին էին, ընտանիքին նվիրված էր, վատ սովորություններ չուներ: Մեկնում էր արտագնա աշխատանքի, վերադառնում, ինչ-որ բան ստեղծում տան համար: Սիրած աղջիկ ուներ, որոշել էինք ամուսնացնել, բայց պատերազմն սկսվեց»: Սեպտեմբերի 27-ի լուսադեմին ստացանք պատերազմի լուրը: «Այդ օրը Նվերը Դիլիջանում աշխատանքի էր: Զանգեց՝ մա՛մ, պատերազմ է սկսվել, զինկոմիսարիատից կանչել են, պետք է գնամ: Ես մի քիչ ընդդիմացա, ասացի՝ մենակ եմ, թոշակառու, դու էլ գնում ես: «Մա՛մ, ես որ չգնամ, բա ո՞վ գնա: Ով երեխա ունի, նա՞ գնա: Հայաստանի վիճակն է ծանր, եթե իրավիճակն այսպիսին է, ուրեմն պետք է գնանք»: Եկավ տուն, հաց կերավ ու գնաց: Ինձ թողեց ու գնաց, էլ իրեն չեմ տեսել: Չէի ուզում, որ գնար, բայց ասաց՝ մա՛մ, էս համազգեստ հագնող տղեն հրաժարվի՞, չէ, չեմ կարող»:

Նվերը սկզբում հասել է Խնձորեսկ: «Արդեն գիշեր էր: Զրուցեցինք այդ ժամանակ, ասաց՝ մամա՛ ջան, Խնձորեսկում ենք, մի մորաքրոջ տանն ենք, թեյ ենք խմում: Երբ հետաքրքրվեցի, թե որտեղ են գիշերելու, հանգստացրեց ինձ՝ մա՛մ ջան, մի վախեցի, հեռու չեն տանելու: Գիտեր, որ ես վախենում եմ: Հետո արդեն Ջրական են տարել: Մի անգամ խոսեցինք, ասաց՝ մամա՛, իրավիճակը լավը չի, կարկուտի նման թափում են գլխներիս, չգիտենք, թե ինչ կկատարվի: Այդ օրը՝ հոկտեմբերի 13-ին, ժամը երկուս անց կես զանգեց՝ մա՛մ, ի՞նչ ես անում, առողջականդ ո՞նց է, դու ո՞նց ես: Արձագանքեցի՝ ոչինչ, Նվե՛ր ջան, դու ասա: «Մա՛մ, ես ասելու բան չունեմ»: Դրանից հետո էլ չի զանգել: Ընկերների հետ շատ է խոսել, խնդրել, որ ինձ չասեն, թե ինքը Ղարաբաղում է: «Որ մաման իմանա, լավ չի լինի»: Հետո, երբ ինձ ասացին՝ Լիզա՛ տոտա, Նվերին Ղարաբաղ են տարել, ես չհավատացի, ասացի՝ Նվերն ինձ չէր խաբի: Բայց ընկերները բացատրեցին, որ ուղղակի խնայում էր ինձ: Հոկտեմբերի 13-ին իմ ամբողջ բարեկամությունը լսել էր, որ Ջրականում պայթյուն է եղել, ու Նվերը չկա: Ինձանից թաքուն իրենք տասն օր փնտրել են Նվերին, բայց ես ոչինչ չեմ իմացել, ինձ ոչինչ չեն ասել, մեր տուն չեն եկել:

Հոկտեմբերի 24-ին Նվերին նոր բերել են: Նվերին փնտրողներին ասել էին, որ իրենց կազմից չորս զոհ կա, եկեք, տեսեք, թե ձեր փնտրած մարդը կա՞ նրանց մեջ: Բնականաբար, մինչև տեղափոխել էին Հայաստան, մինչև մեր հարազատները օրեր շարունակ տևող փնտրտուքներից հետո համոզվել էին, որ Նվերն է, տասն օր անցել էր: Հետո Նվերին տուն բերեցին: Ես ո՛չ իրեն տեսել եմ, ո՛չ մի բան: Փակ են իրեն բերել տուն, բայց իրեն տեսնողները ճանաչել են, գիտեն, որ Նվերն է»: Զավակ կորցնող ծնողն այդպես էլ չի համակերպվում նոր իրականության հետ: Չի հաշտվում մտքի հետ, որ փոխվել է աշխարհի կարգը, և ինքն է «ճանապարհել» որդուն դեպի հավերժություն: Տիկին Լիզան ապրում է իրեն բաժին հասած ցավի հետ, պայքարում, կռիվ տալիս, բայց ասում է՝ սա ապրել չի: «Անտանելի կյանքով եմ ապրում: Երկու տղա ունեմ, երկուսն էլ չկան, աղջիկներս ամուսնացած են, ամեն մեկն իր ընտանիքն ունի: Որևէ մխիթարանք չունեմ: Տուն-տեղը մնաց ինձ վրա, առայժմ մենակ ապրում եմ: Չեմ հարմարվում այս իրականությանը:

Գիտեմ, որ Նվերը չկա, բայց ես կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ տուն կմտնի»: Տիկին Լիզան էլ ծանրագույն օրերում շատերի պես իր մեջ ուժ է գտնում ապրելու: «Ուժ տվեց այն, որ կարծես ես եմ իրեն ապրեցնողը, ես կամ, իրեն հիշում են: Ես մի տղա էլ ունեմ, նա տասնութ տարեկանում է մահացել: Երկու հոգի՝ մայր ու աղջիկ, ընկել էին Աղստև գետը, վարարումների ժամանակն էր: Տղաս ցանկացել էր օգնել, մտել էր ջուրը, երեքին էլ ջուրը քշել, տարել էր: 24 տարեկան մայրն էր, 4 տարեկան՝ երեխան, 18 տարեկան էլ իմ տղան: Նվերը ծնվել է այդ տղայիցս հետո, երբ 44 տարեկան էի: 4 թիվը կարծես ինձ դժբախտություն է բերել: 40 տարեկանում մեծ տղայիս եմ կորցրել, 44 տարեկանում՝ Նվերիս ունեցել, 44-օրյա պատերազմի ժամանակ Նվերիս կորցրեցի»:

Հ. Գ. - Նվեր Գուլինյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է հայրենի Հաղարծինում՝ հայրիկի ու եղբոր կողքին:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս ՀակոբյանԻնչ է կատարվում Կիրանցում․ ուղիղ Կիպրահայոց թեմն աջակցում է Տավուշյան շարժմանը, կոչ է անում իշխանություններին հրաժարվել միակողմանի զիջումներից Ավարտվել է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը «Սյունը տեղադրում են գյուղացու դաշտի արանքում»․ Կիրանցի դաշտերում քարտեզագրում են կատարում (տեսանյութ) Մեր եզդիական համայնքի եղբայրները մեզ հետ են, գալիս էին նաև Կիրանց, Ոսկեպար. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ալիևը ևս չի մասնակցի Մոսկվայում Հաղթանակի շքերթին Պեսկովը հայտնել է՝ ով է «հրահրել» Ռուսաստանի միջուկային զորավարժությունները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն Քանի սահմանային սյուն է տեղադրվել մայիսի 6-ի դրությամբ Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք Այսօր Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրն է Վալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու»Առջևում ոստիկանության զորք կա կուտակված` չտրվեք սադրանքի. Բագրատ Սրբազան 34 ժամ գազ չի լինի 15-ից ավելի բնակավայրերում 14 ժամ ջուր չի լինի Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ «Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Ողբերգական դեպք ԵրևանումԹագուհի Թովմասյանը Ազգային ժողովում հյուրընկալել է «Վերականգնում և զարգացում» կենտրոնի աշակերտներինԵթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ Լոռու մարզում իրականացվեց «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագիրը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Մի շարք հասցեներում ջուր չի լինի Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանները կանչվել են ՌԴ ԱԳՆ Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Մեկը կա, պետք է իրեն գործից հանել. Հրանտ Բագրատյանը միացավ երթին Անհեթեթ է. վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին Կիրանցում սողանք է տեղի ունեցել (վիդեո) Հենց հիմա 3 տեղից, այդ թվում՝ Հարսնաքարի մոտից, փակել են ճանապարհը, որ մարդիկ չգան. Գառնիկ Դանիելյան ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Արարատ Միրզոյանը և Հունգարիայի արտգործնախարարը 2 փաստաթուղթ են ստորագրել Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Շարժումը մեզ կվերադարձնի այլ ազգերի կողքին հպարտ կանգնելու իրավունքը. Վազգեն Մանուկյան Ուկրաինայում ավելի քան 400,000 բնակիչ, ՌԴ-ի հարվածների պատճառով, մնացել է առանց էլեկտրականության Լավ լուր․ նոր երթուղով չվերթեր են մեկնարկել Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Մենք հաղթանակի կարիք ունենք ու կարոտ ենք մնացել․ Բագրատ սրբազանը աղոթքով սկսեց քայլերթը Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելիք չունե՞ք. Արծվիկ Մինասյանը՝ գլխավոր դատախազին Ժամը 18:00-ին քայլերթը կհասնի Կոտայքի մարզի Սոլակ գյուղ Ուկրաինական անօդաչուների հարվածից ՌԴ-ում 7 զոհ, 35 վիրավոր կա Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Գալստյան (տեսանյութ) «Ընդունելի չէ, երբ րոպեն մեկ, վայրկյանը մեկ նշվում է իմ անունը». Սեյրան Օհանյան Յուրաքանչյուր հայ մայիսի 9-ին պետք է իր ֆիզիկական ներկայությամբ աջակցի արդարության ու արժանապատվության համահայկական շարժմանը