Երևան, 07.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մանկության տարիներին շատ ակտիվ էր Վարդանս, ամեն տեղ աչքի էր ընկնում՝ մանկապարտեզում, դպրոցում, բակում խաղալիս: Ցանկացած միջոցառման ժամանակ պիտի առաջինը լիներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ռեգինան՝ Վարդանի մայրիկը:

Զրույցների տարբեր հատվածներում տղաների հարազատները չեն կարողանում զսպել իրենց հուզմունքը: Վարդանի մասին զրուցելիս ու նրա մանկություն մտովի տեղափոխվելիս մայրիկի ձայնի մեջ որսացի այնքան բնական հուզմունքը: Վարդանը ծնվել է մայրաքաղաքում, սովորել է թիվ 54 դպրոցում, հետո տեղափոխվել թիվ 82 դպրոց, որն էլ ավարտել է: «Չեմ կարող ասել, թե գերազանցիկ էր, բայց այն առարկաները, որոնք իրեն դուր էին գալիս, սովորում էր, ակտիվ մասնակցում: Սիրում էր մաթեմատիկան, ուսուցիչն ասում էր՝ ամեն ինչ հասկանում է, շուտ կողմնորոշվում: Աշխարհագրությունն էր իրեն հետաքրքիր, նախնական զինվորական պատրաստությունից միշտ իններ էր ստանում: Այդ առարկայի ուսուցիչը մինչ հիմա ասում է, թե Վարդանը որքան ակտիվ էր իր դասերին ու միշտ պատրաստ: Դպրոցից հետո ուսումը շարունակեց Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում: Երգի բաժնում մեկ տարի սովորեց, շատ լավ երգում էր:

Քոլեջում սովորելուն զուգահեռ նաև աշխատում էր ավտոլվացման կետում: Չէր սիրում պարապ մնալ: Ամեն աշխատանք մեծ սիրով անում էր: Երբ արդեն պետք է զորակոչվեր ծառայության, զրույցներից մեկի ժամանակ ասաց. «Մա՛մ, որ բանակից գամ, չեմ կարծում, թե երգով կկարողանամ այնքան գումար վաստակել, որ ընտանիք կազմեմ, ձեզ օգնեմ»: Նպատակներ շատ ուներ: Ավտոլվացման կետում աշխատելու ժամանակ իր նախաձեռնությամբ սուրճի պատրաստման մի փոքրիկ կետ էր բացել: Ամեն ինչ հասցնում էր: Բանակից գալուց հետո մտածում էր իր փոքր բիզնեսն ունենալու, այն ընդլայնելու, նաև սննդի կետ ունենալու մասին: Աշխատասեր էր, անընդհատ ինչ-որ բան էր մտմտում, տանը նստել ու ոչինչ չանել չէր սիրում, գնում-գալիս էր, մեկ էլ կասեր՝ ինձ համար նոր աշխատանք եմ գտել»:

Վարդանը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվում 2022 թ. հունվարի 18ին: Ծառայում էր Կապանի Կարմրաքար զորամասում: «Շատ լավ էր տրամադրված ծառայությանը, առհասարակ լավատես էր: Միշտ ասում էր՝ կծառայեմ, կվերադառնամ: Բայց մի քանի անգամ նաև ինձ ասել է՝ մա՛մ, գիտե՞ս, որ գնամ, հետ չեմ գալու: Բնական է, հարցրեցի. «Վարդան, ինչի՞ ես նման բան ասում, նման մտքեր որտեղի՞ց»: «Չգիտեմ, մա՛մ, ինձ թվում է, որ գնամ, հետ չեմ գալու»: Բայց արդեն ծառայելու ընթացքում, երբ զրուցում էինք, իր տրամադրությունը միշտ բարձր էր, ասում էր՝ ամեն ինչ նորմալ է: Երբեք չի դժգոհել: Ծառայության ութ ամսվա ընթացքում երկու անգամ եկել է, իրեն տեսել եմ: Մենք ենք մի քանի անգամ իր մոտ գնացել: Ասում էր՝ թռնում են օրերը, շուտով մի տարին կլրանա, երկրորդը կգա, երկրորդն ավելի արագ կանցնի: Ես էլ զրույցների ժամանակ իրեն դրական էի տրամադրում, ասում՝ Վարդա՛ն, մի ամիս էլ անցավ:

Պատմում էր, թե որքան լավ տղաների հետ է ծառայում, լավ ընկերներ ուներ: Միշտ տեսանյութեր էր ուղարկում, երգում էին, հաց ուտում, անգամ դիրքերից է ինչ-որ կադրեր ուղարկել այն նպատակով, որ հանգիստ լինեմ, որ ամեն ինչ նորմալ է»: 2022 թ. սեպտեմբերի 12-ի գիշերը թշնամու թիրախում հայտնվեցին Սյունիքը, Գեղարքունիքը, Վայոց ձորը: Պատերազմ էր: «Սեպտեմբերի 12-ին՝ երեկոյան ժամը 10-ի շրջանում իր հետ խոսել եմ, ինձ ասաց՝ ամեն ինչ նորմալ է, հանգիստ քնի, այսօր ես եմ սահմանին կանգնած: Ու հանգիստ քնեցի: Մտքովս չանցավ, թե ինչ է կատարվում: Այն մտքով քնեցի, որ ամեն ինչ լավ է, Վարդանը լավ է, իր հետ խոսել եմ: Գիշերը երկուսին մեր ծանոթներից մեկը զանգահարեց, հարցրեց, թե Վարդանը որտեղ է ծառայում:

Արձագանքեցի՝ Կապանում: Ասաց՝ անմիջապես իրեն զանգի, պատերազմ է սկսվել, ոնց որ թե Կապանից են կրակում: Ու այլևս չկարողացա Վարդանի հետ կապվել: Միշտ այն մտքով էի, որ իմ տղան ճարպիկ է, կկարողանա իջնել դիրքից, բայց իր ընկերոջ պատմելով՝ չի փախել, մինչև վերջ պայքարել է: Վարդանը բավականին ծանր վիրավորում է ունեցել, ընկերն ասում է՝ ձայն տվեցի իրեն, բայց Վարդանն էլ չկար, ընկել էր»: Վարդանն անմահանում է սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում: «Երկար սպասեցինք Վարդանին, փնտրում էինք: Շատ վատ վիճակում էի, չէի կարողանում գնալ ու արյան անալիզ հանձնել, նաև վստահ էի, որ Վարդանը վերադառնալու է: Երկու շաբաթ հետո վերջապես ուժ գտա իմ մեջ գնալու և արյան անալիզ հանձնելու, սեպտեմբերի 30ին զանգահարեցին մեզ, ասացին, որ համընկնում կա, ու Վարդանին «գտել» են:

Իր արարողությունը եղավ հոկտեմբերի 3-ին: Այդ օրերի ընթացքում բոլոր հնարավոր հեռախոսահամարներով զանգահարել ենք, գնացել, հասել Կապան, բայց այնտեղ ոչ մեկին չենք կարողացել գտնել, ոչ ոք չի եղել, բոլորի դռները փակ էին: Ծնողներն էին այնտեղ, ճանապարհը փակ էր, շատերին չէին թողնում: Խառը իրավիճակ էր, սպասման մեջ էինք ապրում: Բոլոր հիվանդանոցները զանգել ենք, մեզ պատասխանում էին, որ այդ անուն-ազգանունով մարդ իրենց մոտ չկա: Ասում էին՝ սպասեք, նորություն կլինի: Գնացին Ուլնեցի փողոցի վրա գտնվող գրասենյակ, տարբեր նկարներ էին նայել, բայց Վարդանին չէին գտել այդ տղաների մեջ: Հետո պարզվեց, որ առաջին կամ երկրորդ խումբ նկարների մեջ Վարդանն էլ է եղել, բայց իրեն չեն ճանաչել: Այդ պատճառով էլ ԴՆԹ համընկնումով «գտանք» Վարդանին»: Վարդանը երեք կրտսեր եղբայր ունի: Երրորդ եղբայրը ծնվել է նրա զոհվելուց հետո: Նրան Վարդան են անվանակոչել: «Վարդանի հետ երազ էի տեսել: Եկավ, փաթաթվեց ինձ, համբուրեց՝ մա՛մ ջան, գիտես, չէ՞, որ դեկտեմբերին գալու եմ, կսպասես, չէ՞:

«Իհարկե, կաղոթեմ, որ դու գաս, Վարդան ջան»: Տղաս պետք է դեկտեմբերին ծնվեր, ինչպես Վարդանն էր ասում, բայց սթրեսային վիճակների պատճառով յոթ ամսական ծնվեց: Այդ երազից հետո եմ իմացել, որ բալիկի եմ սպասում: Բժիշկս ասաց՝ Աստծո պարգևն է: Մեծ և փոքր Վարդանները շատ նման են իրար: Վարդանիս նման ժպտերես է, աշխույժ: Որքան շատ ժամանակ է անցնում, այնքան շատ է մեծ եղբորը նմանվում: Երբ իրեն գրկում եմ, թվում է, թե Վարդանը վերադարձել է: Եռաբլուրում Վարդանին էլ եմ ասում՝ կարծես կողքիս լինես, միշտ հետս ես: Վարդանից հետո շատ էի կոտրվել, բայց նայում էի երկու տղաներիս, մտածում, թե ինչպես են լինելու առանց ինձ, ինչ են անելու, չէի կարող թույլ տալ, որ կոտրվեին: Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար»:

Հ. Գ. - Վարդան Կևորկովը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Մարտական հերթապահություն» մեդալներով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ»Հայ ազգի աշխարհահռչակ լուսանկարչի մասին ֆիլմ կնկարահանվի Կասկադը, կհասցվի ավարտուն տեսքի․ Տիգրան ԱվինյանԺաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները Ես վստահ եմ, Հավատքը ՊԻՏԻ հաղթի «դուխին». Լյոկա Ավարտվել են հայ-ամերիկյան առաջին շտաբային բանակցությունները Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս ՀակոբյանԻնչ է կատարվում Կիրանցում․ ուղիղ Կիպրահայոց թեմն աջակցում է Տավուշյան շարժմանը, կոչ է անում իշխանություններին հրաժարվել միակողմանի զիջումներից Ավարտվել է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը «Սյունը տեղադրում են գյուղացու դաշտի արանքում»․ Կիրանցի դաշտերում քարտեզագրում են կատարում (տեսանյութ) Մեր եզդիական համայնքի եղբայրները մեզ հետ են, գալիս էին նաև Կիրանց, Ոսկեպար. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ալիևը ևս չի մասնակցի Մոսկվայում Հաղթանակի շքերթին Պեսկովը հայտնել է՝ ով է «հրահրել» Ռուսաստանի միջուկային զորավարժությունները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն Քանի սահմանային սյուն է տեղադրվել մայիսի 6-ի դրությամբ Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք Այսօր Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրն է Վալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու»Առջևում ոստիկանության զորք կա կուտակված` չտրվեք սադրանքի. Բագրատ Սրբազան 34 ժամ գազ չի լինի 15-ից ավելի բնակավայրերում 14 ժամ ջուր չի լինի Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ «Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Ողբերգական դեպք ԵրևանումԹագուհի Թովմասյանը Ազգային ժողովում հյուրընկալել է «Վերականգնում և զարգացում» կենտրոնի աշակերտներինԵթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ Լոռու մարզում իրականացվեց «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագիրը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Մի շարք հասցեներում ջուր չի լինի «Յունիբանկ» ԲԲԸ-ն իր բաժնետերերին կվճարի 4,1 մլրդ դրամի շահութաբաժիններ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանները կանչվել են ՌԴ ԱԳՆ Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Մեկը կա, պետք է իրեն գործից հանել. Հրանտ Բագրատյանը միացավ երթին Անհեթեթ է. վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին Կիրանցում սողանք է տեղի ունեցել (վիդեո) Հենց հիմա 3 տեղից, այդ թվում՝ Հարսնաքարի մոտից, փակել են ճանապարհը, որ մարդիկ չգան. Գառնիկ Դանիելյան ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Արարատ Միրզոյանը և Հունգարիայի արտգործնախարարը 2 փաստաթուղթ են ստորագրել Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Շարժումը մեզ կվերադարձնի այլ ազգերի կողքին հպարտ կանգնելու իրավունքը. Վազգեն Մանուկյան Ուկրաինայում ավելի քան 400,000 բնակիչ, ՌԴ-ի հարվածների պատճառով, մնացել է առանց էլեկտրականության Լավ լուր․ նոր երթուղով չվերթեր են մեկնարկել Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Մենք հաղթանակի կարիք ունենք ու կարոտ ենք մնացել․ Բագրատ սրբազանը աղոթքով սկսեց քայլերթը Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելիք չունե՞ք. Արծվիկ Մինասյանը՝ գլխավոր դատախազին Ժամը 18:00-ին քայլերթը կհասնի Կոտայքի մարզի Սոլակ գյուղ