Երևան, 14.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բրիտանական bbc.com-ը «Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին. ո՞րն է վեճի պատճառը» վերնագրով հոդվածում գրում է, որ Ֆրանսիան Ադրբեջանից հետ է կանչել իր դեսպանին, Ադրբեջանը պատասխանել է՝ Ֆրանսիային մեղադրելով «դեստրուկտիվ գործունեության մեջ»։ Այս ամենը նշված երկրների շարունակվող առճակատման վերջին դրվագն է, որը ներառում է ֆրանսիական զենքի մատակարարումը Հայաստանին, ֆրանսիացի լրտեսների բացահայտումները Ադրբեջանում և տարածաշրջանում նոր սրացման սպառնալիքը։ Ֆրանսիայի դեսպանի հետկանչին նախորդել է իրադարձությունների երկար շարք, որոնք մեծացրել են լարվածությունը երկրների միջև։

Մարտի վերջին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը հայտարարել էր, որ Ֆրանսիան ակտիվորեն զինում է Հայաստանին, նրան մղում դեպի Ղարաբաղում նոր պատերազմի և Ադրբեջանում լրտեսական ցանց է ստեղծում։ Անցյալ տարեվերջին Ադրբեջանում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել էր ֆրանսիացի գործարար։ Ադրբեջանական իշխանամետ մամուլը ցնծում էր ֆրանսիացի հետախույզի բացահայտմամբ։ Միաժամանակ Ֆրանսիայի դեսպանն էր կանչվել Ադրբեջանի ԱԳՆ, իսկ երկու ֆրանսիացի դիվանագետ արտաքսվել էր՝ մեղադրվելով լրտեսության մեջ։ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, այսինքն՝ Ռուսաստանի դաշնակիցը։ Այնուամենայնիվ, անցյալ տարի նա սկսեց զենք գնել Ֆրանսիայից՝ ՆԱՏՕ-ի երկրից: Այս տարվա փետրվարին պատմության մեջ առաջին անգամ Երևան ժամանեց Ֆրանսիայի պաշտպանության նախարարը, նրա հետ միասին ժամանել էին ֆրանսիական պաշտպանական ձեռնարկությունների ներկայացուցիչներ։ Հայաստանը Ֆրանսիայից պետք է ստանա զրահատեխնիկա, ռադիոտեղորոշիչ կայանքներ, գիշերային տեսանելիության սարքեր, դիպուկահար հրազեն և հակաօդային պաշտպանության համակարգեր։

Պայմանավորվել են նաև հայ սպաներին վերապատրաստել Ֆրանսիայում։ Բանն այն է, որ Ֆրանսիան մտավախություն ունի, թե Ադրբեջանը պատերազմ կսկսի Հայաստանի տարածքում, և նույնիսկ կոչ էր արել ԵՄ-ին՝ պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ այն բանից հետո, երբ Ադրբեջանը անցած աշնանը հատուկ գործողություն իրականացրեց Ղարաբաղում, որի արդյունքում տարածաշրջանի գրեթե ողջ հայ բնակչությունը ստիպված եղավ փախչել Հայաստան: Ֆրանսիայի Սենատն էլ կոչ է արել կառավարությանը՝ եվրոպացի գործընկերների հետ միասին «Հայաստանի դեմ կրկնվող ագրեսիվ գործողությունների համար» ձեռնարկել միջոցներ Ադրբեջանի դեմ։ Բանաձևում նշվում է, որ Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ՝ փորձելով ստեղծել ցամաքային միջանցք դեպի իր էքսկլավ Նախիջևան։ Նախագահ Մակրոնը ևս հայտարարել է, որ Ադրբեջանը սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։

Փաստն այն է, որ եթե Ղարաբաղը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքն է, ապա Զանգեզուրը, որի միջոցով Ադրբեջանը ցանկանում է ելք բացել դեպի իր էքսկլավ, Հայաստանի տարածքն է։ Բայց եթե երեք տարի առաջ Իլհամ Ալիևն ասում էր, որ եթե Հայաստանը հրաժարվի դրանից, ապա «մենք դա ուժով կվերցնենք», ապա այսօր նա այլ կերպ է խոսում՝ ասելով, որ պարզապես չի բացի Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը։ Դեռևս 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմից առաջ էր Ֆրանսիան թեքվում դեպի Հայաստան։ Փաստն այն է, որ Ֆրանսիան Եվրոպայում հայերի ամենամեծ տունն է, այնտեղ հայկական արմատներով ավելի քան 600 հազար ֆրանսիացի է ապրում: Ֆրանսիայում հայկական սփյուռքը հին է և վաղուց ինտեգրված ֆրանսիական հասարակությանը: 2020 թվականի աշնանը՝ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, Ֆրանսիայի հազարավոր հայեր և նրանց համակրող մարդիկ հանրահավաքների էին դուրս գալիս՝ ի պաշտպանություն հայկական կողմի։ Նույն ժամանակ էլ Սենատը կառավարությանը կոչ էր արել ճանաչել Ղարաբաղի անկախությունը։

Ֆրանսիայի նման վերաբերմունքը, բնականաբար, Ադրբեջանին չի ուրախացնում։ Ի պատասխան դեսպանի հետկանչի՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ հիշել է Ֆրանսիայի Սենատի հենց այդ բանաձևերը և Ֆրանսիային մեղադրել «դեստրուկտիվ գործունեության» և Ֆրանսիայում տիրող «ադրբեջանաֆոբ մթնոլորտի» մեջ։ Ադրբեջանական մամուլը լի է Ֆրանսիային նվիրված տեքստերով։ Անգամ անցած ամառ Փարիզում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ մարդու իրավունքներով «մտահոգված» Ադրբեջանը սեփական լրագրողներին ուղարկեց այնտեղ։ Նաև Ադրբեջանում հանդիպումներ են տեղի ունենում նախկին ֆրանսիական գաղութների և ֆրանսիական անդրծովյան տարածքների ներկայացուցիչների հետ, և Փարիզը մեղադրվում է գաղութատիրական քաղաքականություն վարելու մեջ։

Այդ հանդիպումներից մեկում Ալիևը հայտարարել է. «Ադրբեջանը չափազանց անհանգստացած է գաղութներում կանանց և երեխաների իրավունքների կոպիտ ոտնահարմամբ: Ֆրանսիան միջամտում է իր նախկին գաղութների ներքին գործերին, շարունակում է նեոգաղութատիրության քաղաքականությունը»։ Օքսֆորդի համալսարանի քաղաքագետ Լեյլա Ալիևան կարծում է, որ թեև, իհարկե, դեսպանի հետկանչը բավականին լուրջ նշան է, սակայն դա լուրջ հետևանքների չի հանգեցնի, քանի որ կողմերից ոչ մեկը չի շահում լուրջ հակամարտությունից։ «Այն խոսքերը, որոնք ասվում են Ֆրանսիայի մասին Ադրբեջանում, ինչպես և թշնամու կերպարի ստեղծումը ներքին լսարանի համար է, և ֆրանսիացիները դա գիտեն,ասել է Ղարաբաղյան հակամարտության փորձագետ Արիֆ Յունուսը,- ուստի, ես չեմ կարծում, որ Ֆրանսիան կխզի դիվանագիտական հարաբերությունները»:

Փորձագետի խոսքով, թեև Ֆրանսիայի դիրքորոշումը հայանպաստ է թվում, սակայն Հայաստանի հետ հարաբերություններում Փարիզն առաջնորդվում է Եվրոպայի անվտանգությամբ՝ վախենալով, որ Հարավային Կովկասում ևս կարող է պատերազմ սկսվել՝ ի հավելումն Ուկրաինայում արդեն ընթացող պատերազմի: «Կարծում եմ, որ դեսպանի հետկանչը ժամանակավոր է, դա ազդանշան է, որն անհրաժեշտ է Ալիևին Պուտինից պոկելու համար,- ասել է Յունուսը,- Ալիևի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը շրջանառվում է դեռ հունվարից, բայց, ըստ երևույթին, Եվրոպան դեռ հույսը չի կորցրել»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բագրատ Սրբազանը կոչ արեց վաղը, ժամը 17։00-ին լինել Օպերային թատրոնի մոտ Չնայած ՔՊ-ն իրեն լավ չի պահում, բայց ես կհանդիպեմ իրենց հետ, դա էլ է մեր առաքելությունը. Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը ամփոփում է օրըՍպասվում են անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի Երևանում կտեղադրվի ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի արձանը Ռուս սահմանապահները Հայաստանում մնում են, հսկելու են Հայաստանի սահմանը Թուրքիայի և Իրանի հետ (տեսանյութ) Դոլարի և եվրոյի փոխարժեքները աճել են Քավության նոխազի փնտրտուքներով 36 ժամ գազ չի լինի Առաջիկայում շահագործման կհանձնվի Իգդիր-Նախիջևան գազատարը. Թուրքիայի էներգետիկայի նախարար Արմեն Աշոտյանը նստած է նրա համար, որ փողոցում շարժումներին նոր թափ չտա. Աննա Մկրտչյան Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները մի փոքր աճել են Ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը ՀՀ-ից դուրս կբերվեն. առաջիկայում կփակենք «Զվարթնոց»-ի սահմանային անցակետը. Բորտնիկով Ինչո՞ւ է նյարդայնանում վարչախումբը Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ապօրինի գործընթացի մասնակիցներին ԵԱՏՄ-ում արդյունավետ կոոպերացիայի և Ռուսաստանի հետ համագործակցության շնորհիվ Հայաստանը տնտեսական աճի տեմպերով դարձել է համաշխարհային առաջատարներից մեկը. Կոպիրկին Ուզբեկստանում բնակչությունը տանիքից արևային էներգիա է վաճառումՎրաստանի խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը Ժողովու’րդ, ռուսական փողով խաչապուրի կտա՞ք. Սրբազանի հեգնանքը՝ ուղղված ամբաստանողներին Պուտինի թափանցիկ ակնարկը. Հարևանների հետ նոր հարաբերություններ Կոչս մեր լուսավոր երեխաներին մեկն է՝ միայն Հայաստանում, իրենց մայր հողի վրա են իրենց հզոր զգալու, ամենակարևորը՝ հավատն է սեփական ուժերի հանդեպ. Գագիկ ԾառուկյանՀուսով ենք, որ շուտով Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք կբերվի համապարփակ և կայուն խաղաղության համաձայնություն. Բայրամով ՊՆ հայտարարությունը Սրբազան շարժումը դատապարտված է հաջողության հասնելու, հակառակ դեպքում 1915 թվականի կրկնությունը ուրվագծվելու է մեր աչքի առաջ ու լինելու է էլ ավելի դաժան. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազությունՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Բագրատ սրբազանին Գարեգին Նժդեհ հրապարակում դիմավորեցին ծափահարություններով ու երգով Սրբազանը փուռ մտավ և հյուրասիրեց շարժման մասնակիցներին Ալեն Սիմոնյանը Ժնևում կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Ոստիկանությանը հրահանգվել է կոշտ արձագանքել ցուցարարներին Ինչո՞ւ են մարդիկ որոշել հալեցնել պանիրը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՅԻՍԻ). Ստեղծվել է Վարշավայի պայմանագրի երկրների դաշինքը. «Փաստ»Երևանում կտեղադրվի Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը Կրակոցներ՝ Արարատի մարզումԻմ վահանն ուրիշ տեղից է, ոչ մի բանից չեմ վախենում. ստի մասին տեսանյութը շատ տարածեք. Բագրատ սրբազան Արևմուտքն էլ է շահագրգիռ՝ ազատվել Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»ՀԺՄ նախագահ Սաթիկ Սեյրանյանը մուտքի մոտ դիմավորում է Բագրատ սրբազանին Սրբազանը կատակեց Շարժման ֆինանսավորման մասինԻ՞նչ է քննարկել Սուրեն Պետրոսյանը արտերկրում.մանրամասներ «Բարի օր, լա՞վ եք». Բագրատ Սրբազանը մոտեցավ ոստիկանական մեքենային, օրհնեց վարորդին (տեսանյութ) Այդ մարդիկ չեն հասկանում հայրենիքն ինչ է. Արշակ Կարապետյան Պատրանքներ լինել չեն կարող. ի՞նչ «դարպասներ» է ուզում բացել Ղազախստանը և ո՞ւմ համար. «Փաստ»Ավարտվեց «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական առաջին եռօրյա ֆորումը, որին մասնակցում էր շուրջ 200 երիտասարդ Արցախից և Հայաստանից. Գագիկ Ծառուկյան«Աշխույժ, կենսուրախ, բոլորին միավորող». Արտյոմ Պողոսյանն անմահացել է 2023 թ. ապրիլի 23-ին դիպուկահարի կրակոցից. «Փաստ»Եթե չէիք հավատում, ուրեմն պետք է չասեիք, շատ բարկացած եմ․ ԵՊՀ պրոռեկտորն իջավ Սրբազանի մոտ ու հայտարարեց, որ ինքը ուսանողներին չի սպառնացել Միանում եմ դասադուլին և գործադուլին, այսօր մեր դասը չի կայանա․ Շարմազանով Լեգենդար Համբիկ Սասունյանը փնտրում է իրեն բռունցքով հարվածած «պիդբուլ» բերետավորինԱտելությունն ատելություն է ծնում, բայց հաղթահարելի է, եթե նպատակներն ազնիվ են ու արդար. Աննա Կոստանյան