Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի ներքաղաքական կյանքում առաջիկայում լրջագույն վերադասավորումներ են սպասվում։ Հատկապես, երբ քաղաքական իրադարձությունները ծավալվում են շեշտակի արագությամբ, ընդհուպ՝ նոր իրավիճակ է ստեղծվել Լեռնային Ղարաբաղից ռուսական ռազմակայանի դուրսբերման հետևանքով, իսկ Նիկոլ Փաշինյանը ստիպված է եղել «նահանջել» Ոսկեպարի հարցում, հայաստանյան ընդդիմադիր շրջանակները սկսել են գիտակցել, որ լուրջ համախմբման դեպքում հնարավոր է երկրում իրավիճակ փոխել, ընդհուպ՝ ազատվել փաշինյանական իշխանության տիրապետությունից։

Նման իրավիճակում քաղաքական կյանքում իրական առաջնորդություն կարող են ստանձնել չվարկաբեկված, ճկուն և քաղաքականապես հասուն միավորները, որոնք էլ բոլոր հնարավորություններն ունեն արժանանալու հանրության վստահությանը, ներկայացնելու սեփական գաղափարները և ազգային հենքի վրա իրական պայքար մղելու գործող իշխանությունների դեմ։ Այս պահի դրությամբ «Համահայկական ճակատ» շարժմանը միացել է արդեն գրեթե 13 900 մարդ, ինչը բավական տպավորիչ ցուցանիշ է՝ հաշվի առնելով, որ «Համահայկական ճակատ» շարժումն իր ստեղծման մասին հայտարարել է ընդամենը ամիսներ առաջ՝ 2023 թվականի հոկտեմբերին, երբ ճակատի առաջնորդ Արշակ Կարապետյանը հայտարարեց քաղաքական դաշտ մուտք գործելու և Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ իրական պայքար ծավալելու մասին։

Կարապետյանը, որ փաշինյանական իշխանության օրոք եղել է վարչապետի խորհրդական, ապա՝ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ և պաշտպանության նախարար, հրաշալի գիտի գործող իշխանություներին, նրանց մտածելակերպը, դիլետանտության և կանխատեսելիության աստիճանը, կարող է հաշվարկել իշխանության բոլոր քայլերը։

Քաղաքական պայքարի մեջ կարևոր է ոչ միայն բուն քաղաքական և քաղաքագիտական վերլուծություն իմանալը, այլև մրցակցի անձնական որակները ճանաչելը։ Զուր չէ, որ «Համահայկական ճակատը» նաև կուսակցություն ստեղծեց, որը բավական ակտիվ գործունեություն է ծավալում։ Ինքը՝ Կարապետյանը, այս առումով էլ բավական ճկուն քաղաքականություն է որդեգրել, բուն «Համահայկական ճակատը» շարժումը շարունակում է իր գործունեությունը և օրեցօր նորանոր հասարակական կազմակերպություններ, քաղաքական միավորումներ են միանում «Համահայկական ճակատ» շարժմանը, իսկ տանող և քաշող ուժը լինելու է հենց «Համահայկական ճակատ» կուսակցությունը։ Առավելապես սա է պատճառը, որ գործող իշխանությունները խորհրդարանական տիտղոսային ընդդիմությանը և այլ՝ ընդդիմադիր արտախորհրդարանական միավորներին թողած՝ իրենց հիմնական թիրախը դարձրել են հենց գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին, ոհմակով են արձագանքում վերջինիս հայտարարություններին, հարցազրույցներին, ինչը վկայում է, որ գործող իշխանությունը լրջորեն մտահոգված ու վախեցած է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից։

Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել Առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայիԱդրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Նախորդ տարի ՄԻՊ-ն արձանագրել է հավաքների ազատության իրավունքի խախտում Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Ուսուցչուհին՝ դպրոցի բեմի վրա մահացած աշակերտուհու մասին Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՀայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարի Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել Կկանոնակարգվեն կինոյի ոլորտի զարգացման ուղղված գործընթացները Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը Կիրանցը՝ հատուկ գոտի․ գյուղն ամբողջությամբ հոսանքազրկված էԵրևանում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն. վերջինը կողաշրջվել է Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀայաստանումԱշխարհի խոշորների մեջ՝ յոթերորոդը, ամենաշատ վաճառվողների մեջ՝ չորրորդը․ «Փաստ»Վրաստանը կանգնել է վտանգավոր հետագծի վրա. Պետդեպը՝ վիճահարույց օրինագծի և զանգվածային ցույցերի մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՄԱՅԻՍԻ). Վերաբացվել է Հանրապետության հրապարակի վերանորոգված Յոթնաղբյուր ցայտաղբյուրը․ «Փաստ»Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ինՀարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»ՌԴ ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարել Սպանություն՝ Երևանում Նա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Մարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ Սրբազան Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ Սրբազան Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանԱնցյալում ձեզնից ոմանք եղել են հին արժեքների կրողներից, շատ շատերը ոչինչ են եղել, իսկ այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Սեյրան Օհանյանը՝ իշխանություններին Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանՎրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի ընկերությունների դեմ՝ Իսրայելին աջակցելու համար Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանԿյանքիդ մեռնեմ, նկարի, մեր էս հողերում վերջին անգամ կոֆե ենք խմում. Կիրանցում գերլարված իրավիճակ է Բագրատ Սրբազանը Ոստիկանության Իջևանի բաժանմունքի մոտ է Կիրանցից 31 բնակիչ է բերման ենթարկվել Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ, գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան «Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա»․ Գառնիկ Դանիելյան Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերինԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի