Երևան, 01.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասին

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

Ադրբեջանական հեռուստաալիքներից մեկի պատրաստած «Աղդամի իսլամական ժառանգությունը՝ ջնջված էջեր» տեսանյութում կեղծ, տարակուսելի և հակագիտական կողմնակալ հայտարարություններ են հնչեցվել Խաչենի (Խաչեն-Դորբաթլու) իսլամական դամբարանի մասին։

Ադրբեջանական հերթական կեղծ տեղեկատվությանն անդրադարձել է Ացախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը:

«Դամբարանին անդրադարձած բոլոր հետազոտողները փաստել են նրա ճարտարապետության և արտաքին տեսքի, հարդարանքի առնչությունները Անդրկովկասի քրիստոնեական ճարտարապետության հետ՝ ներկայացնելով դամբարանը որպես իսլամական և քրիստոնեական արվեստների, ոճերի յուրահատուկ մի խաչաձևում: Լ. Բրետանիցկին, ով առավել մանրամասն անդրադարձել է դամբարանի ճարտարապետությանը և քանդակներին, ակնհայտ նմանություն է տեսնում այս դամբարանի և Եղվարդի սբ. Աստվածածին եկեղեցի-դամբարանի միջև: Այս նմանությունը առաջինը նկատել էր արվեստաբան Տ. Ա. Իզմայլովան՚

Դամբարանը գիտական հանրությանը հայտնի դարձավ միայն խորհրդային տարիներին: Հուշարձանը բազմիցս հետազոտվել է, նրա մասին կան բազմաթիվ գիտական հոդվածներ, վերլուծություններ, որտեղ հուշարձանը բազմակողմանի վերլուծության է ենթարկվել: Հատկապես կարևոր է, որ այդ աշխատանքների զգալի մասը արվել են Խորհրդային Ադրբեջանի ակադեմիական հանրույթի ներկայացուցիչների կողմից և հրատարակվել են ռուսերենով: Հուշարձանի անդրադարձել են նաև ականավոր խորհրդային արվեստաբաններ, ճարտարապետներ: Կան հուշարձանի բազմաթիվ լուսանկարներ:

Ակնհայտ համարելով Խաչենի իսլամական դամբարանի և Եղվարդի սբ. Աստվածածին եկղեցու ճարտարապետական լուծումների և հատկապես քանդակային հորինվածքների նմանությունները և դամբարանի արաբերեն արձանագրության մեջ հիշատակվող ճարտարապետի անունը, ավելի քան հավանական է, որ այն կոռուցվելէ Շահիկ վարդպետի կողմից։

Դամբարանի կառուցման արձանագրությունը գտնվում է   մուտքից անմիջապես վերև: Այն թեև բազմիցս հրատարակվել է, սակայն գրեթե բոլոր հրատարակություններում կան տարընթերցումներ՝ կապված դամբարանի ճարտարապետի և պատվիրատուի անունների հետ: Այս փաստը մատնանշում էին խորհրդային տարիներին դամբարանը հետազոտած մասնագետները: Տարընթերցումների պատճառը, ինչպես նշում է Լ. Բրետանիցկին, այն է, որ այն փորագրվել է ոչ մասնագետ կամ էլ ոչ վարժ փորագրող վարպետի կողմից: Խորհրդային տարիներին հրատարակված աշխատանքներում դամբարանի ճարտարապետի անունը կարդացել են որպես Շահբենզեր, Շախենզի, անգամ Շախբեգոզար: Նույն խնդիրը առկա է նաև պատվիրատուի հարցում, որի անունը կարդացվում է որպես Մուսա խոջայի որդի Կութլու, Մուսայի որդի Կատավա խոջա, Մուսայի որդի Կութլու Խվաջա: Հստակ է կառուցման տարեթիվը՝ 1314 թվական: Տարակուսելի է, որ չգիտես ինչու դամբարանի պատվիրատուի տվյալները ադրբեջանական այս հողորդուման մեջ  ներկայացվում են ադրբեջանական ազգանվան ձևով՝ օղլու վերջավորությամբ:

Տարօրինակ է, որ հայտարարվում է, թե հուշարձանը հայերի կողմից ենթարկվել է վանդալիզմի և գտնվում է վատ վիճակում: Այնինչ հուշարձանի որևիցե լուսանկարի վրա հնարավոր չէ գտնել միտումնավոր ավերման, վնասման որևէ վկայություն: Դա շատ լավ երևում է ոչ միայն վերջին 20 տարիներին արված լուսանկարներում, այլ նաև հենց ադրբեջանցիների կողմից 2020 թվականից հետո արված լուսանկարներում: Միակ բանը, ինչն աչքի է ընկնում, դա հուշարձանի պատերին և ներսում դեռևս խորհրդային տարիներին արված տասնյակ գրություններն են՝ կիրիլատառ ադրբեջաներենով: Անվնաս է դամբարանի շուրջը գտնվող մահմեդական գերեզմանոցը, տապանաքարերը: Ցանկության դեպքում կարելի էր դա նկարահանել: Առավել զարմանք է առաջացնում Րիզվանովի այն հայտարությունը, որ իբր հայերը վնասել են հուշարձանի կառուցման մասին արձանագրությունը: Այնինչ մուտքի անմիջապես վերևում այն իր տեղում է և միանգամայն անվնաս: Ավելին, Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից հուշարձանի մոտ տեղադրվել է ցուցանակ, տարածքը հաճախ բարեկարգվել է: Միակ վնասված և ջարդվածն այստեղ հայերեն ցուցանակն է:

Խոսելով Խաչենի իսլամական դամբարանի կառուցման հանգամանքների, պատմական միջավայրի մասին՝ Հուսեյնովը 13-14-րդ դարերում տարածաշրջանում իշխող մոնղոլական խանական տոհմերը հայտարարում է թյուրքական, իսկ երկրամասի պատմությունը ներկայացնելիս այն կտրում է իր պատմական միջավայրից: Այնինչ, վրացական, պարսկական, արաբական բազմաթիվ սկզբնաղբյուրները շատ հստակ են: 13-14-րդ դարերի պարսկական աղբյուրները մանրամասն վկայում են Կուր և Արաքս գետերի միջև գտնվող ընդարձակ հարթավայրում մոնղոլական զորքերի տեղաշարժի, մոնղոլական և նրա հետ կապված ազնվական տոհմերի հանգստի, կառուցումների մասին: Խորհուրդ կտայինք հեղինակին ուշադիր կարդալ Համդուլահ Ղազվինու, Ռաշիդ ադ-Դինի աշխատանքները, ովքեր լինելով իր կողմից վկայակոչվող մոնղոլական վերնախավի պաշտոնյաները, լավագույնս են ներկայացրել ժամանակաշրջանը և բավականին հստակ տարածաշրջանը, երկրամասերը, բնակչության էթնիկ կազմը: Ցանկալի կլինի նաև կարդալ Ի. Պետրուշևսկու, Վ. Բարտոլդի հետազոտոթյունները:

Խաչենի իսլամական դամբարանը նկարագրած մասնագետները այս կառույցում կապ են տեսել իսլամական և քրիստոնեական մշակույթների մեջ: Հեղինակներից և ոչ մեկը չի փորձել պրիմիտիվացնել սելջուկյան մշակույթ, մոնղոլական շրջանի մշակույթ եզրերը, ինչպես անում է Հուսեյնովը: Այս տերմինները դիտարկվել են 11-14-րդ դարերի մշակութային, պատմական իրողությունների ներքո: Բոլորն ակնհայտ զուգահեռներ են տեսել հայկական հուշարձանների, այդ թվում և Արցախի քրիստոնեական հուշարձնների հետ: Այս աշխատանքները հրատարակված են, հատուկ հաղորդավարի համար կտեղադրենք դրանց հղումները:

Հաղորդման մեջ նշվում է, որ Աղդամի շրջանում գտնվող իսլամական դամբարանների մեծ մասը վնասված է և քանդված: Այնինչ դրանց զգալի մասը իրենց տեղում են, ինչի վկայությունը հենց ադրբեջանական կողմի լուսանկարներն են 2020 թվականից հետո»:

Խոշոր վթար` Շրջանայինում Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում ԱՄՆ Սենատն արգելել է ռուսական ցածր հարստացված ուրանի ներկրումը Սևան քաղաքի ավտոտեխսպասարկման կետերից մեկում ավտոմեքենա է այրվել 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հրդեհ` Ալավերդիում, այրվել է ավտոմեքենա Մայիսի 1-ը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ․ հայտարարություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա հարձակվելու հրահանգ է տրվածԹբիլիսիում հատուկ ջոկատայիններն սկսել են ցրել ցույցը, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Լույս չի լինելու Երևանում և մարզերումԻնպիսի՞ եղանակ կլինի մայիսի առաջին օրերինԻնդոնեզիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրումՌուսաստանի և Թուրքիայի միջև խորհրդակցություններ տեղի կունենան Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու«Զվարթնոց» օդանավակայանում՝ Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ տղամարդ է մահացել Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում. «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 11-ամյա դպրոցականիԱռեղծվածային դեպք․ դպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է Քաղաքացիները փակել են Արշակունյաց պողոտանԻնչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի ՙԿենտրոն՚ մասնաճյուղըՄայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ ԱլավերդյանԹուրքիան հետևում է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ընթացող գործընթացինԱրթիկի թեմի առաջնորդ Նարեկ վարդապետ Ավագյանը եկել է Կիրանց (տեսանյութ) Լոնդոնում տղամարդը սրով հարձակվել է անցորդների վրա. 13-ամյա տղա է սպանվել (տեսանյութ) Միրզոյանը և Կուպմանը քննարկել են տարածաշրջանային ծրագրերը (տեսանյութ) 36 կգ ոսկյա ձուլակտորի և 293 միլիոն ռուբլու հափշտակության դեպքով 6 անձ է կալանավորվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ «Արարատ» ԲԿ-ում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած Փոխանակ գնաք մոմ վառեք, Աստծուց աղաչեք մեղքերի թողություն, վիրավորում եք Եկեղեցուն ու սրբազաններին․ Արծվիկ Մինասյանը՝ իշխանություններին Անիծյալ պիտի լինի նա, ով հրաժարվում է հայրենի հողից ու փորձում է ջնջել պատմական հիշողությունը (տեսանյութ) Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում․ ՄԱԿ-ում Թուրքիայի դեսպան Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերելԱրտակարգ դեպք և պայթյուն՝ Կոտայքում. պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու 36 ժամ գազ չի լինի 4 գյուղը Ադրբեջանի վերջին փաստարկն է՝ ՀՀ-ի վրա լեգիտիմ hարձակnւմ գործելու համար․ Արթուր Հովհաննիսյան Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Առեղծվածային դեպք՝ Երևանում. «Բարդիներ» ռեստորանից տեղափոխված, հրազենային վնասվածքով տղամարդ է մահացել