Երևան, 12.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ոչ այնքան վաղուց պատմության գիրկն է անցել մագնիտոֆոնների մի ամբողջ «սերնդի» դարաշրջան: Մոտ մեկ դար մարդիկ չէին պատկերացնում իրենց կյանքն առանց դրանց։ Մագնիտոֆոնը ձայնային ազդանշաններ նվագարկելու, պահելու և ձայնագրելու սարք է: Մագնիտոֆոնի գյուտի պատմությունը սկիզբ է առել 1888 թվականին՝ Օբերլայն Սմիթի կողմից մագնիսական ձայնագրման սկզբունքի մշակումով։ Սմիթի գյուտի վրա ազդել է ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնի աշխատանքը։ Գյուտարարի մտահղացման համաձայն, ձայնային տեղեկույթը կարելի է ձայնագրել այնպիսի բամբակյա թելի վրա, որի վրա պողպատափոշի է նստեցվել։ Այնուամենայնիվ, նման սարքի աշխատանքային մոդել չի ստեղծվել, և Սմիթի գյուտը մնացել է միայն որպես տեսություն:

Դանիացի ֆիզիկոս Վալդեմար Պոուլսենը, որն սկսել է հետաքրքրվել ձայնի մագնիսական ձայնագրման գաղափարով, հորինել է մի սարք, որին տվել է «հեռագրաֆոն» անվանումը։ Նման սարքն ունակ էր ձայնային ալիքներ ձայնագրել բարակ պողպատե մետաղալարի վրա։ 1898 թվականին այդ գյուտը, որը շատ էր նման Էդիսոնի հայտնի ֆոնոգրաֆին, արտոնագրվել է։ 1900 թվականի Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ դանիացին ստացել է «Գրան պրի» իր գյուտի համար, իսկ 13 տարի անց Պոուլսենի նախագծած «հեռագրաֆոնը» համաշխարհային ճանաչում է ստացել: 1925 թվականին գերմանացի գյուտարար Ֆրից Պֆլեյմերը աշխարհի համար բացել է բոլորովին նոր ձայնակրիչ: Նրա սարքում թղթե ժապավենի վրա փոշիացված երկաթի շերտ էր: Նման ձայնային կրիչը լավ մագնիսացվում և ապամագնիսացվում էր:

Հետագայում թուղթը փոխարինվել է մագնիսական ժապավենով։ 1934 թվականից գերմանական BASF ընկերությունը սկսել է մագնիսական ժապավենի սերիական արտադրությունը։ 1930-ականներին AEG-ը ներկայացրել է իր ռադիոհաղորդումները ձայնագրող սարքը։ Նման սարքը կոչվում էր «magnetophon», որտեղից էլ առաջացել է ժամանակակից ու ծանոթ «մագնիտոֆոն» բառը։ Անունից պարզ է, որ մագնիտոֆոնի հիմնական մասերը մագնիսական գլխիկներն են։ Նվագարկման գլխիկի տակով անցնող մագնիսացված ժապավենը գլխիկում հոսանք է գեներացնում, որը տատանվում է՝ կախված մագնիսական դաշտի մեծությունից, որն էլ իր հերթին անցնում է ուժեղացուցիչով, այստեղից էլ՝ բարձրախոսներին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո AEG մագնիտոֆոնները որպես պատերազմական ռազմավար տարվել են հաղթանակած ԽՍՀՄ և ԱՄՆ: Դրանից 2 տարի անց Ամերիկայում նախագծվել են ձայնագրման և ձայնի վերարտադրման նմանատիպ սարքեր։

Օգտագործման դյուրինությունն ապահովելու և մագնիտոֆոնների երկրաչափական պարամետրերը նվազեցնելու ցանկությունը հանգեցրել է կասետային մագնիտոֆոնների զարգացմանը և վաճառքի մեկնարկին անցյալ դարի կեսերից: Արդյունքում, 1963 թվականին վաճառքի են հանվել նման մագնիտոֆոններ, սակայն թմբուկային մագնիտոֆոնները դրանից հետո էլ դեռ երկար ժամանակ օգտագործվել են։ Թմբուկային մագնիտոֆոնները շուկայից դուրս են մղվել մ ի այն 1980 - ական ն ե րի վեր ջ ի ն և 1990-ականների սկզբին: Իսկ 1972 թվականին մշակվել են թվային ազդանշանի կոդավորման համակարգերը: Այնուամենայնիվ, նման համակարգ օգտագործելու առաջին սարքավորումները սկսել են մշակվել Ճապոնիայում միայն 15 տարի անց: Սկսվել է կոմպակտ սկավառակների և թվային աուդիո կրիչների դարաշրջանը: Մագնիտոֆոններն ու կասետները ժամանակի ընթացքում պատմություն են դարձել։ 21-րդ դարում մագնիտոֆոնների տեղը զբաղեցրել է թվային տեխնոլոգիան։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նարեկ Սիմոնյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչԵրևան-Մոսկվա տոմսերն եռակի թանկացել են. որքա՞ն արժե այս պահին«Յոթ տղամարդով ծեր կնոջ հախից մի կերպ եկան...»․ սա հայ ոստիկանի պատիվը ոտնահարող արարք է․ Զաքարյան Վիլնյուսում ներկայացվել է Լիտվայում արտադրված առաջին արևային մարտկոցը«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024–ի» եզրափակչում (տեսանյութ) Խոշոր վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելու Իսրայելի ցամաքային հարձակումը Ռաֆահի վրա կարող է զանգվածային զոհերի պատճառ դառնալ. Շոլց Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024–ի» եզրափակիչ փուլը․ ուղիղ Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Մայիսի 12-ին Մատենադարանի դիմացից կմեկնարկի երիտասարդական երթ՝ դեպի Հանրապետության հրապարակ Ինչու՞ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից․ մանրամասներ Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոյին «Opel»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներ Տավուշի և Շիրակի թեմի առաջնորդները միասին լուսանկար են հրապարակել Ադրբեջանում երկորրդ երկրաշարժն է գրանցվել Սերժ Թանկյանը լավատես է Հայաստանի ապագայի նկատմամբ Գ. Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում Ծնվել է Անդրեի որդինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Սփյուռքը հանուն Տավուշի. Հավաք Նյու Ջերսիում Այս շարժման արդյունքում է, որ հանձնման պրոցեսն ինչ-որ կերպ կասեցվել է. Սողոմոնյան Ցավում եմ, որ 2018-ին այնտեղ էի, ցավում եմ, որ 2024-ին այնտեղ չեմ. Սարգիս Գրիգորյան (լուսանկար) Սամբիստ Մայիս Ներսեսյանը՝ Եվրոպայի չեմպիոնԳյումրիի «Իրական դպրոց»-ն արտոնագրվել էՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՔաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան ճանապարհը44 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը բախվել է երեք մեքենաների հետ 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են Սյունիքում Ադրբեջանում մի քանի րոպե առաջ երկրաշարժ է եղել Բոլոր ժամանակներում ուսանողությունը՝ երիտասարդությունը պիտի որոշի երկրի ներկան, հետևաբար նաև ապագան. Աննա Կոստանյան Ազատության պողոտան` այսօր. 10 հոգով մեկ մարդու են բերման ենթարկում Ադրբեջանցիները չեն թողնում մերոնք փշալար քաշեն, ասում են՝ ավելի հետ գնացեք. Արարատ Շեգունց Որևէ բացատրություն չտրվեց ԳՇ-ից՝ ի՞նչ քարտեզների և իրավական բազայով է իրականացվում դելիմիտացիան. Տիգրան Արբրահամյան Ոստիկանության՝ անհամաչափ ուժ կիրառելու հետևանքով քաղաքացին մարմնական վնասվածք է ստացել. իրավապաշտպանների հայտարարությունը «Մենք միասին կհասնենք այս գործընթացի հաղթական ավարտին»․ Բագրատ Սրբազանը՝ սփյուռքահայերին Շղթայական ավտովթար՝ Երևանի կենտրոնում. բախվել են մեքենաները և թիվ 44 երթուղու ավտոբուսը. կա վիրավոր Ոստիկանության՝ անհամաչափ ուժ կիրառելու հետևանքով քաղաքացին մարմնական վնասվածք է ստացել. իրավապաշտպաններ Երևանի քաղաքապետի հրավերով 40 միայնակ տարեց և վետերան կանայք այսօր հրավիրված էին Անգլիայի ազգային բալետի «Ժիզել» ներկայացմանըՄեկուսարանից... Նիկոլ, ես գալու եմ քո հետևից. ազատ արձակված Տիգրան Ուրիխանյանը լուսանկար է հրապարակել Վստահ եմ, որ այսուհետ «ադրբեջանական հողերում» միշտ խաղաղություն կլինի․ Ալիև Բագրատ Սրբազանը կոչով դիմել է սփյուռքում բնակվող հայրենակիցներին Ո՞րն է իդեալական արևային մարտկոցի չափը տան համարԼարսը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար բաց էԱվտովթար՝ Կոտայքում. «Առինջ մոլ»-ի հարևանությամբ բախվել են 46 համարի ավտոբուսն ու «Toyota»-ն Իսրայելի ավիահարվածների հետևանքով Գազայում առնվազն 28 մարդ է զոհվել Օրենքը միայն քաղաքացու համա՞ր է. Արշակ Կարապետյան Ալմաթիում ավարտվել են Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները. ԱԳՆ