Yerevan, 22.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մեր ապագան այդպես էլ չեկավ… հիմա հայրենիքս էլ չկա, հայրենիքիս պաշտպանն էլ, հերոսներին էլ ամեն օր արժեզրկում են

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

«Ես այրիացա, երբ ընդամենը 23 տարեկան էի… միայն ցավում եմ, որ երեխա չհասցրեցինք ունենալ, չստացվեց, չնայած որ ես էլ, ինքն էլ երազում էինք վայելել ծնող դառնալու բերկրանքը»,- MediaHub-ին պատմում է Օքսանա Հայրապետյանը։ 

Նրա ամուսինը՝ սպիտակցի Հմայակ Հայրապետյանը, ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, տեղափոխվել է Արցախի Ներքին Հոռաթաղի հրետանային զորամաս, մարտկոցի հրամանատար էր։ Մասնակցել է ապրիլյան քառօրյա և 44-օրյա պատերազմներին։ Ցավոք, հոկտեմբերի 21-ին նրա վերջին մարտն էր՝ Նոր Կարմիրավան բնակավայրում։

«Նա գերազանց հրամանատար էր, իսկ որպես մարդ՝ աննկարագրելի բարի։ Ես միշտ ասում եմ, որ պատերազմում ես միայն չայրիացա, այլ կորցրեցի այս կյանքում ինձ կես խոսքից հասկացող անչափ հոգատար մի մարդու, որի բացակայությունը զգում եմ ամեն օր, ամեն վայրկյան»,- նշում է կինը։ 

Հմայակ Հայրապետյանը 29 տարեկան էր, պետական ու գերատեսչական պարգևներից բացի զորամասը նրան հետմահու շնորհել է նաև մայորի կոչում։ Հուղարկավորվել է հայրենի Սպիտակի հերոսների պանթեոնում։ 

Օքսանան, որ քիմիա-կենսաբանության ուսուցչուհի է, ասում է, որ իր ու ամուսնու սիրելի վայրը Ներքին Հոռաթաղի Սուրբ Գևորգ եկեղեցու բակն էր, որտեղ ժամերով նստում ու խոսում էին ապագայից, որն այդպես էլ չեկավ, ընդհատվեց։ 

«Ինքը շատ կապված էր ծառայությանն ու իր զինվորներին, որից մեկը եղբայրս էր։ Ես զարմանում էի, թե ինչպես կարելի է հավասարապես նվիրվել և՛ ծառայությանն ու ընտանիքին, և՛ ընկերներին ու Հայաստանում ապրող հարազատներին»,- ասում է երիտասարդ կինը:

Ամուսնու հանդեպ ունեցած սերն Օքսանան արտահայտել է Ն․Հոռաթաղի եկեղեցու բակում նրա անունով խաչքար տեղադրելով։ 

«Ամուսնուս զոհվելուց հետո քանի որ հաճախ չէի կարող գալ-գնալ, որոշեցի խաչքար տեղադրել այն վայրում, որն ամենաշատն ենք սիրել։ Միայն այնտեղ էի զգում Հմայակի ներկայությունը։ Բացի այդ, Գառնաքար գյուղի դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվել է ամուսնուս անունով։ Հետո զորամասի սպայակազմը զոհված հերոսների հիշատակը հավերժացնող սրբատեղ է կառուցել։ Օրեր առաջ ադրբեջանական Տիկ-տոկ ալիքներով տեսա, որ թշնամիները Սուրբ Գևորգի ու զորամասի տարածքում են ու պղծել են մեր խաչքարերը, վերացնում են հայակական հետքը, առավել ևս մաքրում են մեր հերոսներին հիշեցնող ամեն ինչ»,- ափսոսանքով նշում է կինը։ 

2023-ին Օքսանան Իվանյան՝ խաղաղապահների կենտրոնակայան է տարհանվել Առաջաձորից։ Վշտանում է, որ այդպես էլ չկարողացավ գնալ Հոռաթաղ, փրկեր ամուսնու նկարները, որ զինվորները պահում էին իր աշխատասենյակում, կամ գոնե թաքցներ խաչքարը, որ ադրբեջանցիները չպղծեն ամուսնու և հայրենիքի պաշտպանության մարտերում անմահացած հերոսների հիշատակը։ 

«Իմ 2 հորեղբայրներն էլ անմահացան առաջին ազատամարտում։ Չնայած իրենց ընտանիքների կրած դժվարություններին՝ դա հաղթանակի շրջան էր մեզ համար։ Այսինքն` իմաստավորում ուներ իրենց չլինելը։ Հիմա հայրենիքս էլ չկա, հայրենիքիս պաշտպանն էլ, իսկ հերոսներին ու նրանց կատարածն արժեզրկում են ամեն օր»։

Օքսանան ասում է, որ իր ցավին մինչ օրս ապրումակցում են Հմայակի զինվորական ընկերներն ու նրանց ընտանիքները, որ ցանկացած պահի երիտասարդ կնոջ կողքին են։ 

«Բայց նրա չներկայությունը ոչ ոք չի կարող լրացնել։ Այցելում եմ իր գերեզմանին։ 4 տարի անցնի, 104 անցնի, միևնույն է, սիրելի մարդկանց կորուստը, նրանց հանդեպ կարոտը ժամանակը ո՛չ մեղմում է, ո՛չ էլ սփոփում»,- ընդգծում է նա։ 

Հունան Թադևոսյան

Tree Planting Results with My Forest Armenia: The Power of One Dram Your home is in Armenia – Ameriabank offers mortgage loans for the Diaspora Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia Ameriabank՛s Trade Finance portfolio enriched with four prestigious awards from EBRD and IFCAmio Bank has signed a memorandum with the Ministry of Education, Science, Culture and Sports of RA within the framework of the corporate social responsibility program Rocket Line - now for 60 months: Idram and IDBank Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia