Երևան, 11.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բնավորությամբ հանգիստ էր Հայկը, բայց մի քիչ էլ «իրասածի», երբեմն՝ կամակոր ու չարաճճի: Իր բնավորության մեջ ամեն գիծ կար, բայց ամենափոքրուց էլ շատ համեստ երեխա է եղել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հայկի մայրիկը՝ տիկին Աիդան:

Նոյեմբերյան քաղաքում է ծնվել Հայկը, մանկությունն ու պատանեկությունն այնտեղ են անցել, այնտեղ է դպրոց հաճախել: «Սովորել է թիվ մեկ միջնակարգ դպրոցում: Սիրում էր հումանիտար առարկաները, օտար լեզուները: Իսկ իններորդ դասարանի վերջում որոշեց, որ պետք է ընդունվի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան: Ընկերոջ հայրիկն այդ տարիներին զինկոմիսարիատում էր աշխատում, և երկու ընկեր որոշեցին ընդունվել ռազմական վարժարան: Այդ ընթացքում ընկերն ընկավ, ձեռքը կոտրեց, բայց Հայկն ասաց՝ որոշել եմ, ուրեմն պետք է ընդունվեմ: Երեք տարի սովորելուց հետո Ռուսաստանի Դաշնությունում էր ցանկանում ուսումը շարունակել հրետանու գծով, քննություններ հանձնեց, բայց ընդունվել չստացվեց, արդյունքում իր հավաքած բալերով ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան»:

Տիկին Աիդան հիշում է՝ Քառօրյա պատերազմի օրերին որդին և ռազմական համալսարանի կուրսանտները մեկնել էին Արցախ, ինչպես ասում են՝ վերապատրաստումների: «Պատերազմը սկսվել է, մեր զինվորների հետ հավասար կռիվ են տվել»: Ռազմական համալսարանն ավարտելուց հետո Հայկը նշանակվեց Իվանյանի զորամասում, նա համալսարանն ավարտել և Արցախ է մեկնել լեյտենանտի կոչումով: «Պատերազմի օրերին ստացել է կապիտանի կոչում: Պատերազմից առաջ քննությունները գերազանց հանձնել էր, դեռ հրամանը չէր եկել, բայց Հայկը գիտեր, որ կապիտանի կոչում է ստանալու: Իր այդ կոչումը մեզ փոխանցվեց հետմահու: Հայկը վաշտի հրամանատարն էր»: Մայրիկն ասում է՝ սովորելու, հետո արդեն ծառայելու տարիներին Հայկն իրեն այլ տեղում չէր պատկերացնում:

«Քառօրյա պատերազմից հետո ասացի, որ դուրս գա զինվորական ծառայությունից, Հայկը պատասխանեց՝ մա՛մ, գիտե՞ս, թե մենք ինչ հայրենիք ունենք, չեմ կարող դուրս գալ ծառայությունից: Մի այլ կերպ էր սիրում իր աշխատանքը, շատ էր նվիրված դրան: Ընկերներն ասում էին՝ ազատ ժամանակ Հայկը չէր ունենում, անընդհատ աշխատում էր, անընդհատ ինչոր բան անում: Բայց մեզ հետ չէր կիսվում ծառայության ընթացքից»: Նույն կերպ էլ Հայկն ընտանիքի անդամներին հեռու է պահել պատերազմից, չի տեղեկացրել, որ թեժ կետերում է: «Չենք իմացել, որ Ջրականում է, որ իր զինվորներից զոհեր է ունեցել: Ջրականի հանձնումից հետո Հայկը վերադառնում է Իվանյան, այդ ժամանակ միայն իմացանք, այն էլ՝ իր ընկերոջից, որ Հայկը Ջրականում է եղել: Ոչ մի օր չի հանգստացել, ամեն գիշեր զենք է տարել «Մարտունի 3» ու վերադարձել:

Հոկտեմբերի 21-ին իրեն տեղափոխել են Վարանդա: Վերջին անգամ այդ ժամանակ շատ մեծ դժվարությամբ ինձ հետ կապ հաստատեց, ասաց՝ մա՛մ, ուր որ գնում եմ, կապ չի լինելու, մի քանի օր չենք խոսի: Ու այդպես էլ դրանից հետո ինձ հետ չխոսեց: Պատերազմի օրերին իր հետ կապը մշտական չէր, եղել է նաև այնպես, որ երեք օր չի զանգել: Հիմնականում զանգահարում էր առավոտյան կամ երեկոյան շատ ուշ ժամերի, զրուցում էինք, ասում էր՝ զանգել եմ, որ ձայնս լսեք: Հոկտեմբերի 18-ին կամ 19-ին զրույցի ժամանակ ասացի՝ Հա՛յկ, խնդրում եմ, հանկարծ գերի չընկնես: «Մա՛մ, չվախենաս, իմ վերջին փամփուշտն իմ մոտ է»»: Հայկը զոհվել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում: «Բայրաքթարն է հարվածել, Հայկն ու տղաները մտել են շելի մեջ: Հայկն իր տասը զինվորի հետ այդտեղ է եղել: Իրենց այդտեղից են «գտել»:

Հոկտեմբերի 26-ի երեկոյան արդեն շատ անհանգիստ էինք, ամեն հնարավոր հեռախոսահամարով զանգահարում էինք, որոնցով նա էր մեզ զանգահարել, որովհետև իր հեռախոսը չէր պատասխանում: Այդ ընթացքում կրկին իր հեռախոսահամարին զանգեցի, զարմացա, երբ օտար մարդ պատասխանեց: Հեռախոսը փոխանցեցի ամուսնուս, մտածեցի, որ գուցե ադրբեջանցի լինի, ամեն ինչ այդ պահին մտքովդ անցնում է:Ամուսինս խոսեց, տվյալներ ճշտեցին ու ոչինչ չասացին: Փաստորեն, մեզ հետ արդեն դիահերձարանից էին խոսում: Հոկտեմբերի 27-ի առավոտյան մեզ հայտնեցին լուրը, հոկտեմբերի 28-ին Հայկն արդեն «տանն էր»: Բայց չկարողացա իրեն տեսնել, ձեռքը բռնել, իմանալ՝ ի՞նքն է, թե՞ ոչ: Իր գլուխն էր վնասվել»: Հայկն ավագ եղբայր ու կրտսեր քույրիկ ունի: Վստահաբար, հենց նրանք են ծնողներին ուժ տվողը, թև ու թիկունք դարձողը: Մայրիկն ասում է. «Աղջիկս ամուսնացավ, թոռնիկ ունեցանք: Իրենով ապրում ենք: Բայց որքան շատ ժամանակ է անցնում, այնքան վերքն ավելի է խորանում»:

Հ. Գ. - Հայկ Ղարսյանը ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ պատվոգրերի: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Նոյեմբերյանի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ցավում եմ, որ 2018-ին այնտեղ էի, ցավում եմ, որ 2024-ին այնտեղ չեմ. Սարգիս Գրիգորյան (լուսանկար) Սամբիստ Մայիս Ներսեսյանը՝ Եվրոպայի չեմպիոնԳյումրիի «Իրական դպրոց»-ն արտոնագրվել էՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՔաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան ճանապարհը44 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը բախվել է երեք մեքենաների հետ 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են Սյունիքում Ադրբեջանում մի քանի րոպե առաջ երկրաշարժ է եղել Բոլոր ժամանակներում ուսանողությունը՝ երիտասարդությունը պիտի որոշի երկրի ներկան, հետևաբար նաև ապագան. Աննա Կոստանյան Ազատության պողոտան` այսօր. 10 հոգով մեկ մարդու են բերման ենթարկում Ադրբեջանցիները չեն թողնում մերոնք փշալար քաշեն, ասում են՝ ավելի հետ գնացեք. Արարատ Շեգունց Որևէ բացատրություն չտրվեց ԳՇ-ից՝ ի՞նչ քարտեզների և իրավական բազայով է իրականացվում դելիմիտացիան. Տիգրան Արբրահամյան Ոստիկանության՝ անհամաչափ ուժ կիրառելու հետևանքով քաղաքացին մարմնական վնասվածք է ստացել. իրավապաշտպանների հայտարարությունը «Մենք միասին կհասնենք այս գործընթացի հաղթական ավարտին»․ Բագրատ Սրբազանը՝ սփյուռքահայերին Շղթայական ավտովթար՝ Երևանի կենտրոնում. բախվել են մեքենաները և թիվ 44 երթուղու ավտոբուսը. կա վիրավոր Ոստիկանության՝ անհամաչափ ուժ կիրառելու հետևանքով քաղաքացին մարմնական վնասվածք է ստացել. իրավապաշտպաններ Երևանի քաղաքապետի հրավերով 40 միայնակ տարեց և վետերան կանայք այսօր հրավիրված էին Անգլիայի ազգային բալետի «Ժիզել» ներկայացմանըՄեկուսարանից... Նիկոլ, ես գալու եմ քո հետևից. ազատ արձակված Տիգրան Ուրիխանյանը լուսանկար է հրապարակել Վստահ եմ, որ այսուհետ «ադրբեջանական հողերում» միշտ խաղաղություն կլինի․ Ալիև Բագրատ Սրբազանը կոչով դիմել է սփյուռքում բնակվող հայրենակիցներին Ո՞րն է իդեալական արևային մարտկոցի չափը տան համարԼարսը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար բաց էԱվտովթար՝ Կոտայքում. «Առինջ մոլ»-ի հարևանությամբ բախվել են 46 համարի ավտոբուսն ու «Toyota»-ն Իսրայելի ավիահարվածների հետևանքով Գազայում առնվազն 28 մարդ է զոհվել Օրենքը միայն քաղաքացու համա՞ր է. Արշակ Կարապետյան Ալմաթիում ավարտվել են Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները. ԱԳՆ Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին Խստորեն դատապարտում ենք ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելելը. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժուման կոչը Ֆուտբոլին չի «հասնի», բայց միլիոնավորների սիրելին է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ՄԱՅԻՍԻ)․ Խորհրդարանն ընդունել է աղմկահարույց կոնվենցիան. «Փաստ»«Պետք է հատիկ-հատիկ պայմանագիր ստորագրեմ ձեզ հետ, բայց ոչ քաղքացիական». Բագրատ Սրբազան Քննչական կոմիտեն՝ զինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի մանրամասների վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով Զելենսկին վատ լուրեր ունի Բերման է ենթարկվել Մենուա ՍողոմոնյանըԱրդյո՞ք կառուցողական այլընտրանք կառաջարկվի. «Փաստ»Տանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիս, իսկ մեր միամիտ ու անմիաբան ժողովուրդը դեռ դավաճան իշխանություններից չի ազատվել. Արտակ ԶաքարյանՔիչ առաջ բերման ենթարկվեց «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը«Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը առաջին օրից ակտիվ մասնակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը«Այս պահին մեզ հասանելի տեղեկություններով 50 քաղաքացի է բերման ենթարկվել»․ Ասպրամ Կրպեյան Երևանից այս ժամի դրությամբ ակցիաների 41 մասնակից է բերման ենթարկվել Շնորհիվ Բագրատ Սրբազանի և նրա առաջնորդած պայքարի, հայերեն «Սրբազան» տիտղոսն այլևս մուտք է գործել ադրբեջաներեն. Վարդան Ոսկանյան Այս պահին կա շուրջ 50 բերման ենթարկված քաղաքացի Նրա օրերը հաշված են. Տելեգրամյան ալիքները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին. «Փաստ»Դե, որ տունդ մտնեն թալանեն, հանկարծ 1-02 չզանգես, անցի՛․ կարմիրբերետավորը՝ ակցիա իրականացնող քաղաքացուն Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին Հայոց Համազգային Միասնություն կուսակցությունը, Բագրատ Սրբազանի կոչով, փակել է Թբիլիսյան խճուղի- «Երազ» այգի խաչմերուկըՃապոնիան կnչնչացնի COVID-19-ի դեմ գնված դեղամիջոցների 77 տոկոսը Գիրքը կարող է ձեռնարկ դառնալ կրթության ոլորտում, օգտակար կլինի նաև գործարար համայնքին. Լիլիթ Շաքարյանի «Բրենդինգ. անձեր, ընկերություններ և երկրներ» գիրքն ընթերցողի սեղանին է. «Փաստ»