Երևան, 11.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ռազմական ցանկացած գործողություն, որում ներգրավված են Հայաստանի հարևանները, կարող է ընդգրկել մեր տարածաշրջանը: Այս համատեքստում կարևոր է քննարկել Իրանի և Իսրայելի միջև հարաբերությունների լարվածությունը, և թե փոխադարձ ռազմական հարվածները կարո՞ղ են լայնածավալ պատերազմի սկիզբ դառնալ:

«Աշխարհաքաղաքական միջավայրն այնպիսին է, որ լայնածավալ գործողությունների հավանականություն միշտ կա: Հիմա այն հատկապես բարձր է, որովհետև կան աշխարհաքաղաքական կենտրոններ, որոնց մի ուղղությունը շահագրգռված է հաստատված կարգերի և ազդեցության գոտիների փոփոխությամբ, մյուսը՝ սեփական ազդեցության պահպանմամբ և ընդարձակմամբ: Սա բերում է բախման այս ուժերի միջև, որը տեսնում ենք տարբեր տարածաշրջաններում մի կողմից՝ հիբրիդային դիմակայության տեսքով, մյուս կողմից՝ բաց և ուղիղ պատերազմների և ռազմական գործողությունների միջոցով: Սա հանգեցնում է նրան, որ աշխարհում ստեղծվում է ռազմական գործողությունների մասշտաբայնացման հնարավորություն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Արա Պողոսյանը:

Նշում է՝ իրանա-իսրայել յան հակամարտությունն այս պահին ավելի հիբրիդային հակամարտության տեսք ունի: «Սա Իրանի կողմից Իսրայելի տարածքի վրա առաջին ուղիղ հարձակումն էր: Այն ունի հիբրիդային բաղադրիչ, քանի որ այս հարձակումն ուներ ավելի շատ տեղեկատվական, քան ուղիղ ռազմական նշանակություն: Եթե դիտարկելու լինենք ռազմական բալանսի տեսանկյունից, էական ոչինչ չի փոխվել այդ հարձակման արդյունքում:Բայց տեղեկատվական և տարածաշրջանային բալանսի դիտարկման տեսանկյունից այստեղ բավականին փոփոխություններ կան. ցուցադրվեց, որ Իսրայելը միայնակ, առանց իր դաշնակիցների աջակցության, ի զորու չէ դիմակայել իրանական հնարավոր հարձակումներին: Սա սկսել են քննարկել արաբական, իրանական մամուլում: Սա բերում է տարածաշրջանում Իրանի դերակատարման նոր փոփոխության և կշռի մեծացման: Հիմա տպավորություն է, որ ավելի լայնամասշտաբ գործողություններ պետք է սկսվեն, որովհետև Իսրայելը կպատասխանի: Սակայն ո՛չ Իսրայելը, ո՛չ Իրանը լայն առումով պետք է որ շահագրգռված չլինեն լայնածավալ ռազմական գործողություններով:

Իսրայելը ոչ թե ու ոչ միայն մարտնչելու է իրենից կիլոմետրեր հեռու գտնվող Իրանի դեմ, այլ հենց իր սահմաններին հարակից տարածքներում ունի լրջագույն խնդիրներ՝ Գազայի հատվածում, Լիբանանի հարավում, Եմենի հատվածում: Ընդ որում, եթե Իրանը մտնի լայն պատերազմի մեջ, շատ հնարավոր է՝ արաբական աշխարհի կոնսոլիդացիա Իրանի շուրջ: Արաբական տարբեր լրատվամիջոցներում և վերլուծական շրջանակներում որոշակի ոգևորություն է նկատվում այն առումով, որ քննարկվում է Իրանի կշիռը և դերը տարածաշրջանում: Տպավորություն է ստեղծվում, որ հնարավոր է՝ արաբական աշխարհի բազմաթիվ երկրների կողմից համախմբում Իրանի շուրջ, եթե սկսվեն լայնածավալ ռազմական գործողություններ:

Կարելի է ենթադրել, որ Իսրայելը չպետք է շահագրգռված լինի նման մասշտաբային ռազմական գործողությունների և Իրանի հետ ուղիղ բախման հարցում: Հաշվի առնենք այն հաղորդագրությունները, որ Իրանը կարճ ժամանակահատվածում կարող է ունենալ միջուկային մարտագլխիկներ, իսկ այդպիսի ռազմական գործողությունները Իրանի համար ստեղծելու են լեգիտիմ հիմքեր, որպեսզի նա հնարավորինս արագ ստեղծի և հայտարարի իր՝ միջուկային տերություն լինելու մասին: Կարծում եմ՝ դա այս պահին ո՛չ Արևմուտքին է անհրաժեշտ, ո՛չ էլ Իսրայելին»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ բայց կան ներքին քաղաքական շահեր, որոնցով պայմանավորված՝ հնարավոր է՝ իսրայելական վարչակազմը գնա արկածախնդրության. «ԱՄՆ-ն չի խրախուսում Իսրայելի՝ պատասխան գործողություններ սկսելու հնարավորությունը: Իրանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու իսրայել յան հնարավոր քայլերը չեն ստանալու աջակցություն ԱՄՆ-ի կողմից կամ չեն ստանալու այնպիսի աջակցություն, ինչպիսին ենթադրում է Իսրայելը: Ռազմական աջակցություն հնարավոր է, բայց քաղաքական աջակցություն չի լինի այն ծավալով, որն ակնկալում են Իսրայելում»: Հայ-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին թշնամին պարբերաբար կրակում էր հայկական զինված ուժերի դիրքերի, բնակելի տների վրա: Ադրբեջանը նաև ապատեղեկատվություն է տարածում, թե հայկական կողմն է խախտում հրադադարը: «Նույնիսկ Հայաստանի իշխանություններն են հայտարարում, որ նոր պատերազմի վտանգը լրիվ իրական է:

Հայաստանի իշխանությունների վերջին հայտարարությունները, որ պատրաստ են Տավուշի չորս գյուղը «վերադարձնել» Ադրբեջանին, վերջինիս համար օրինական հիմքեր են ստեղծում, որպեսզի նա որոշի, թե ինչ միջոցներով է այս գյուղերը վերցնելու՝ ռազմական գործողությունների՞, թե՞ բանակցությունների: Սրա հեղինակը Ադրբեջանը չէ, այլ Հայաստանի իշխանությունները և իրենց կատարած հայտարարությունները: Թե ինչպիսի հիմնավորումներ կլինեն՝ վարչատարածքային բաժանման մասին օրենք և այլն, բացարձակ նշանակություն չունի: Ադրբեջանական կողմի ակտիվությունը սկսվել է այս հայտարարությունից հետո, իսկ դրանից հետո ԵՄ դիտորդական առաքելության աշխատակիցները շրջանցում են այս հատվածը՝ այն համարելով վիճարկելի տարածք: Պատերազմի հավանականությունը շարունակում է չափազանց բարձր մնալ:

Տեղեկատվական գրոհների մասին խոսելիս պետք է հաշվի առնենք Ադրբեջանի ձեռագիրը. յուրաքանչյուր ռազմական մեծ օպերացիայից առաջ Ադրբեջանն իր համար ստեղծել է տեղեկատվական հիմք և իր ռազմական գործողությունները սովորաբար փաթեթավորել է որպես պատժիչ օպերացիա՝ արդար ինքնապաշտպանության իրացում, ինչը նշանակում է, որ որևէ կողմից առնվազն չեն ընդունելու իրենց նկատմամբ որևէ պատժամիջոց, բանաձև և այլն: Հիմա փորձ է արվում պատժիչ օպերացիաների համար ստեղծել տեղեկատվական հիմք, որով պարբերաբար Հայաստանի Հանրապետության զինված ուժերը մեղադրվում են ադրբեջանական զինուժի նկատմամբ գործողություններ կատարելու, հրաձգության և այլնի մեջ: Սա ցուցիչ է, որ Ադրբեջանն առնվազն դիտարկում է Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ որոշում ունենալը և այն կիրառելը: Թե ինչպիսի պայմաններում սա կկիրառվի, կախված է ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերություններից, այլև տարածաշրջանային անվտանգային միջավայրից»,-շեշտում է քաղաքագետը:

Ասել, որ կա պատերազմի իրական վտանգ, բայց քաղաքացիներին չներշնչել վստահություն, որ նրանք պաշտպանված են, հակառակը՝ շարունակել իրական ու պատմական Հայաստանի մասին քննարկումները, հարձակումը եկեղեցու վրա և այլն. մեր զրուցակիցը սա համարում է գաղափարական մուտացիա: «Սա առողջ բանականության արդյունք չէ, այլ հիվանդ: Ժամանակին զգուշացնում էինք՝ չի կարելի թույլ տալ, որ պարտված իշխանությունը վերարտադրվի, այն իր հետ բերում է հոգեբանական տարբեր բարդույթներ և, ի վերջո, բանականության մուտացիա: Այն, ինչ մեզ թվում է տրամաբանությունից վեր, տեսնում ենք պրակտիկ կիրառության մեջ: Այստեղ կան նաև քաղաքական և ենթաքաղաքական շահեր, որոնց նպատակով այս դիսկուրսը հրապարակ է նետվում:

Այն ունի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանին հրամցվելու նպատակ: Այստեղ բանականության մուտացիան այն է, որ կարծում են, թե դրանով կչեզոքացնեն արտաքին վտանգները: Բնականաբար, դրանով Թուրքիան չի դադարելու Թուրքիա լինելուց, Ադրբեջանն էլ չի դադարելու Հայաստանի նկատմամբ պահանջներ ներկայացնելուց: Պարբերաբար խոսում էին հայրենասիրության մեր էտալոնի փոփոխության կամ վերաձևակերպման, հայրենիք և պետություն դիսկուրսի մասին, թե որն է առաջնահերթ ու երկրորդական, հետո հայրենիքն ու պետությունն իրար հակադրելու մասին, փողոցում գովազդային պաստառներ են՝ հայրենիքը պետությունն է, դա կտրանսֆորմացվի, որ պետությունը իշխանությունն է: Սրանք ներքին վախերն են, որոնք այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա կամ տոտալիտար վարչակարգի հաստատում:

Ըստ էության, բոլոր բարոյական սահմաններն անցնելուց հետո մնում է միայն վարչահրամայական ապարատի ամրապնդումը և ժողովրդին նոր նարատիվներով կերակրելը: Արդյունքում կստանան այնպիսի զանգված, որի համար լայն առումով միևնույն կլինի, թե իր բնակության վայրը ինչպես կկոչվի, ում ենթակայության տակ կլինի, կարևորը առևտուրն է ու դրամական միջոցներ վաստակելը: Փորձ է արվում այս նարատիվը տարբեր խմորումների միջոցով մտցնել հասարակական դիսկուրսի մեջ, դրանց քննարկումը դարձնել հասարակության սեփականությունը, որից հետո հասարակական ենթագիտակցության մեջ առաջացնել փոփոխություններ, որոնցով կմուտացվի նաև պատմական հայրենիքի ընկալումը: Մեր ունեցած ավանդական ընկալումները, որպես էթնիկ տեսակ, տարածաշրջանի տիրոջ զգացումով ապրող ժողովուրդ, ևս կմուտացվեն: Արդյունքում դառնալու ենք պարզապես տարածաշրջանային ժողովուրդներից մեկը՝ կորցնելով սեփական դեմքը, նպատակը, սեփական առաքելության գիտակցումը»,-եզրափակում է Արա Պողոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շնորհիվ Բագրատ Սրբազանի և նրա առաջնորդած պայքարի, հայերեն «Սրբազան» տիտղոսն այլևս մուտք է գործել ադրբեջաներեն. Վարդան Ոսկանյան Այս պահին կա շուրջ 50 բերման ենթարկված քաղաքացի Նրա օրերը հաշված են. Տելեգրամյան ալիքները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին. «Փաստ»Դե, որ տունդ մտնեն թալանեն, հանկարծ 1-02 չզանգես, անցի՛․ կարմիրբերետավորը՝ ակցիա իրականացնող քաղաքացուն Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին Հայոց Համազգային Միասնություն կուսակցությունը, Բագրատ Սրբազանի կոչով, փակել է Թբիլիսյան խճուղի- «Երազ» այգի խաչմերուկըՃապոնիան կnչնչացնի COVID-19-ի դեմ գնված դեղամիջոցների 77 տոկոսը Գիրքը կարող է ձեռնարկ դառնալ կրթության ոլորտում, օգտակար կլինի նաև գործարար համայնքին. Լիլիթ Շաքարյանի «Բրենդինգ. անձեր, ընկերություններ և երկրներ» գիրքն ընթերցողի սեղանին է. «Փաստ»Էջմիածնի ավագանու ընդդիմադիր անդամներին ազատությունից զրկելու բուն պատճառը խաղաղ հավաքը խափանելն է. Ռուբեն Մելիքյան Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով «Աստծո նկատմամբ հավատքն ու իմ Արմանն են ուժ տալիս կյանքը շարունակելու». Սամվել Անանյանն անմահացել է 2020 թ.-ի հոկտեմբերի 19-ին. «Փաստ»Ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը Անձրև, ամպրոպ. Նոր ակտիվ ցիկլոն է ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Կառավարության քաղաքականությունը՝ ոչ թե աջակցել, նպաստել, այլ մորթել տնտեսությունը. «Փաստ»Պարագլուխը պարտվում է օրակարգերի դաշտում, և դա նրա համար մահացու պարտություն է. Դավիթ ՍարգսյանՋուր չի լինի 5,2 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանի հետ հարաբերությունների աշխարհաքաղաքական ենթատեքստերը. «Փաստ»Լեմկինի ինստիտուտը քննադատել է Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ արած հայտարարությունը Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի Տարադրամի այսօրվա փոփոխությունները Այսօր Միրզոյանն ու Բայրամովը կրկին կբանակցեն․ ի՞նչ սպասել«Սա ընդդեմ իշխանության վարած քաղաքականության, բարքերի ու վարքագծի ժողովրդական բունտ է, որը ստացավ քաղաքական բովանդակություն». «Փաստ»Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Գազայում խաղաղ բնակիչների համար անվտանգ գոտի չի մնացել Հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ Ողբերգական վթար Սյունիքում. կա 2 զոհ Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Հայի, Հայաստանի, Հայրենիքի ու... Եկեղեցու. «Փաստ»Իշխանությունների ճղճիմության նոր դրսևորումները. «Փաստ»Կես տարվա համար՝ 100 միլիոն դոլարի ֆինանսավորում Հայաստանին. «Փաստ»Արդեն մյուս եռամսյակում խոշոր հարկատուների առաջատարը նորից կփոխվի. «Փաստ»Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին. «Փաստ»Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները Կարծում եմ՝ մեր մայրիկներն էկրանից այն կողմ լաց էին լինում. «Լադանիվա» Վաղը՝ ժամը 11:00-ին, փակվելու է Թբիլիսյան խճուղին, զուգահեռ Տիգրան Մեծ փողոցը. Սրբազան Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան գլխիվայր շրջվել է՝ հայտնվելով ճանապարհի մեջտեղում Հայտարարություն տրբունալի խորհրդի և ներկա վիճակի մասին Հունահայոց ազգային առաջնորդարանը, Հայ կաթողիկե եկեղեցին՝ ի զորակցություն «Տավուշի» շարժմանը Ես ձգտում չունեմ վարչապետ դառնալու, բայց ժամանակից առաջ չընկնեք, ինչ կլինի, Աստված կտնօրինի. Սրբազան (տեսանյութ) Ես ուզում եմ Հայրենիք ու պատիվ ունենալ, ես չեմ ուզում էս կյանքից նզովված գնալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սսպասումս Փաշինյանի հրաժարականն է. Ռոմելա Սարգսյան (տեսանյութ) Վաղը հանրահավաք չի լինի, կլինեն անհնազանդության գործողություններ․ Բագրատ Սրբազանը ներկայացրել է առաջիկա օրերի անելիքները (տեսանյութ) Սրբազանը չի ստում, ստում են մեզ «նարկոբարոն» ու «լափամանից լափողներ» ասողները. Անաիս Սարդարյան (տեսանյութ) Հունգարիայում գնահատել են ՀՀ ԶՈւ դաշտային շարժական հոսպիտալը՝ խաղաղապահ առաքելություններում ներգրավվելու համար Բագրատ սրբազանի առաջնորդած հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում․ ուղիղ Հավատացե՛ք, մի քայլ է պակասում մեզ անհրաժեշտ, բայց ոչ բավարար հաղթանակից․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Խաչատուրով եղբայրները մասնակցում են Բագրատ Սրբազանի առաջնորդած հանրահավաքին (տեսանյութ) Չընկճվել, վտահել ու առաջ շարժվել. Հրաչյա Հարությունյան (տեսանյութ) Չսպառնա՛ք. վատը ձեզ համար ա լինելու, ուսանողի համար չի կարա վատ լինի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մեծ թվով ուսանողներ ու երիտասարդներ են միացել․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)