Երևան, 12.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հեռախոսիս արխիվը ջնջեցի, չէի ուզում պատմություն դառնար․ Հակարի կամրջին ադրբեջանցիները ագրեսիվ էին հայերի նկատմամբ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Պատերազմը երբ սկսվեց, ես մեր տանը չէի, գնացել էի Խերխան՝ մորաքրոջս տուն, որ տատիկիս խնամեմ։ Փաստորեն, սեպտեմբերի 17-ը վերջին օրն էր, որ իմ հայրական տանն էի՝ Սոս գյուղում։ Դրանից հետո նույնիսկ չհասցրեցի հրաժեշտ տալ ո՛չ հորս, ո՛չ էլ եղբորս գերեզմաններին»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է 18-ամյա Ելենան։ 

Նրա եղբայրը՝ Մհեր Հարությունյանը, 44-օրյա պատերազմում Շուշի-Քարին տակ հատվածում մղված թեժ մարտերի ընթացքում է անմահացել, հուղարկավորել են Կարմիր շուկա գյուղում։ Ելենան ասում է, որ հորաքրոջ որդու հետ այնքան մտերիմ են եղել, որ նրա զոհվելու լուրը փշուր-փշուր է արել իր սիրտը․ «Հարազատ քրոջ ու եղբոր պես էինք միմյանց վերաբերվում։ Դա էր պատճառը, որ նրա մահից հետո որոշեցի գիրք գրել իր ու իր պես հերոսաբար ընկած մեր եղբայրների հիշատակին»։ 

Ֆիզուլիի մարտերից հետո Մհերին ու զինակից ընկերներին նոյեմբերին տեղափոխել էին Ստեփանակերտի «ՑՕՐ» զորամաս, այնտեղից տարել Շուշի։ Բերդաքաղաքի ազատագրման համար մարտերը թեժ էին, բարձունքն ամեն կերպ պետք է պաշտպանվեր, որովհետև Շուշին աշխարհագրական դիրքով՝ տանիքն էր Արցախի։ 

«Ադրբեջանցիները կրակել են տղերքի ոտքերին, նրանք առաջ գնալ չեն կարողացել։ Թշնամին շրջափակել է իրենց։ Խմբից միայն մեկ հոգի է տուն զանգել, ասել՝ «այստեղից դուրս եկողը չենք», վիրավոր էին ու «զասադի» մեջ։ Մի քանի օրից զինադադար էր, սպասում էինք, որ ողջ դուրս կբերեն, բայց ոչ միայն այդ հրաշքը չեղավ, այլև սպասեցինք 8 ամիս մինչև նրա մարմինը հասավ մեզ»։

Ելենայի խոսքով՝ նախքան ԴՆԹ հետազոտությամբ եղբոր դիակի նույնականացումը, երազ է տեսել, թե ինչպես է Մհերը ներս մտնում տուն, մյուս ելքով դուրս գալիս։ 

Նրան հուղարկավորել են Կարմիր շուկայում։ 

«Շուրջ 30 հերոսի տվյալներ եմ հավաքագրել՝ անցած մարտական ուղու, սխրագործությունների ու անհավասար մարտերում զոհվելու մասին։ Նաև կից լուսանկարներ եմ հավաքել։ Դրանք բոլորը մնացին Սոս գյուղի մեր տանը։ Երբ 2023 թվականի սեպտեմբերյան մարտերի ժամանակ Խերխանից հասանք Ճարտար, որ այնտեղից Ստեփանակերտ ճանապարհվենք, մտածում էի գոնե տուն կարող եմ մտնել։ Ինձ համար ոչ թե կարևոր էին իմ հագուստներն ու անձնական իրերը, այլև դեռևս լույս չտեսած գրքիս տեղեկությունները, ու մի բան էլ՝ մտնեի գերեզման հորս հրաժեշտ տայի. չհասցրեցի ո՛չ էն, ո՛չ մյուսը»,- արտասվում է մեր զրուցակիցը։ 

Ելենայի հայրը՝ Յուրի Աբրահամյանը, հանկարծամահ է եղել գյուղի դաշտերում, երբ աղջիկը բլոկադայի պայմաններում պատրաստվում էր իր Վերջին զանգի միջոցառմանը։

«Հիվանդություն ուներ, որը շրջափակման ժամանակ ավելի էր սրվել։ Գնաց անտառ չեկավ, երբ սկսեց զանգերին չպատասխանել, մայրս մեր հարևանի հետ գնացին փնտրելու, բերեցին հորս դիակը։ Դեռ Մհերի ցավին չհարմարված, կյանքն ինձ 2-րդ հարվածը հասցրեց։ Իսկ հիմա, երբ արդեն Արցախն էլ չկա, իմ հարազատների գերեզմաններն էլ մեզ անհասանելի են, ես ինձ առանց ինքնություն մարդ եմ համարում»։ 

Ելենան սեպտեմբերի 27-ին է հասել Հայաստան։ Այստեղ էլ հանդիպել է մորն ու եղբորը։ Իրար կորցրել էին բռնի տեղահանության ժամանակ, միմյանց հետ կապ էին պահպանում։ 

«Մինչև գտանք իրար, հանդիպեցինք, օրեր տևեցին։ Պարզեցի, որ մայրս էլ ոչինչ չի վերցրել տնից, անգամ հորս նկարը։ Երբ մորաքրոջս ընտանիքի հետ դուրս ենք եկել, Ննգիում ադրբեջանցիները կանգնեցրել են մեր մեքենան ստուգել, նրանք շատ ագրեսիվ էին, իսկ ահա Հակարիի կամրջին՝ արհամարհում էին ու կոպիտ վերաբերվում գաղթի ճանապարհը բռնած մեր հայրենակիցներին։ Հեռախոսիս ամբողջ արխիվը ցավոք ջնջեցի, լուրեր էին տարածվում, թե ստուգում են հեռախոսները, իսկ այնտեղ իմ հերոսների տվյալներ էին, չէի ուզում պատմություն սարքեին»

18-ամյա աղջիկը հատկապես երեկոյան ժամերին մտքերով տեղափոխվում է տուն, քայլում մանկության արահետներով, հիշում հարազատ մարդկանց հետ ապրած երջանիկ տարիներն ու վերադառնում անորոշ իրականություն։ Հետո վերցնում է նոթատետրն ու սկսում գրել իր պատմությունը։

Հունան Թադևոսյան

«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024–ի» եզրափակչում (տեսանյութ) Խոշոր վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելու Իսրայելի ցամաքային հարձակումը Ռաֆահի վրա կարող է զանգվածային զոհերի պատճառ դառնալ. Շոլց Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024–ի» եզրափակիչ փուլը․ ուղիղ Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Մայիսի 12-ին Մատենադարանի դիմացից կմեկնարկի երիտասարդական երթ՝ դեպի Հանրապետության հրապարակ Ինչու՞ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից․ մանրամասներ Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոյին «Opel»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներ Տավուշի և Շիրակի թեմի առաջնորդները միասին լուսանկար են հրապարակել Ադրբեջանում երկորրդ երկրաշարժն է գրանցվել Սերժ Թանկյանը լավատես է Հայաստանի ապագայի նկատմամբ Գ. Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում Ծնվել է Անդրեի որդինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Սփյուռքը հանուն Տավուշի. Հավաք Նյու Ջերսիում Այս շարժման արդյունքում է, որ հանձնման պրոցեսն ինչ-որ կերպ կասեցվել է. Սողոմոնյան Ցավում եմ, որ 2018-ին այնտեղ էի, ցավում եմ, որ 2024-ին այնտեղ չեմ. Սարգիս Գրիգորյան (լուսանկար) Սամբիստ Մայիս Ներսեսյանը՝ Եվրոպայի չեմպիոնԳյումրիի «Իրական դպրոց»-ն արտոնագրվել էՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՔաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան ճանապարհը44 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը բախվել է երեք մեքենաների հետ 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են Սյունիքում Ադրբեջանում մի քանի րոպե առաջ երկրաշարժ է եղել Բոլոր ժամանակներում ուսանողությունը՝ երիտասարդությունը պիտի որոշի երկրի ներկան, հետևաբար նաև ապագան. Աննա Կոստանյան Ազատության պողոտան` այսօր. 10 հոգով մեկ մարդու են բերման ենթարկում Ադրբեջանցիները չեն թողնում մերոնք փշալար քաշեն, ասում են՝ ավելի հետ գնացեք. Արարատ Շեգունց Որևէ բացատրություն չտրվեց ԳՇ-ից՝ ի՞նչ քարտեզների և իրավական բազայով է իրականացվում դելիմիտացիան. Տիգրան Արբրահամյան Ոստիկանության՝ անհամաչափ ուժ կիրառելու հետևանքով քաղաքացին մարմնական վնասվածք է ստացել. իրավապաշտպանների հայտարարությունը «Մենք միասին կհասնենք այս գործընթացի հաղթական ավարտին»․ Բագրատ Սրբազանը՝ սփյուռքահայերին Շղթայական ավտովթար՝ Երևանի կենտրոնում. բախվել են մեքենաները և թիվ 44 երթուղու ավտոբուսը. կա վիրավոր Ոստիկանության՝ անհամաչափ ուժ կիրառելու հետևանքով քաղաքացին մարմնական վնասվածք է ստացել. իրավապաշտպաններ Երևանի քաղաքապետի հրավերով 40 միայնակ տարեց և վետերան կանայք այսօր հրավիրված էին Անգլիայի ազգային բալետի «Ժիզել» ներկայացմանըՄեկուսարանից... Նիկոլ, ես գալու եմ քո հետևից. ազատ արձակված Տիգրան Ուրիխանյանը լուսանկար է հրապարակել Վստահ եմ, որ այսուհետ «ադրբեջանական հողերում» միշտ խաղաղություն կլինի․ Ալիև Բագրատ Սրբազանը կոչով դիմել է սփյուռքում բնակվող հայրենակիցներին Ո՞րն է իդեալական արևային մարտկոցի չափը տան համարԼարսը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար բաց էԱվտովթար՝ Կոտայքում. «Առինջ մոլ»-ի հարևանությամբ բախվել են 46 համարի ավտոբուսն ու «Toyota»-ն Իսրայելի ավիահարվածների հետևանքով Գազայում առնվազն 28 մարդ է զոհվել Օրենքը միայն քաղաքացու համա՞ր է. Արշակ Կարապետյան Ալմաթիում ավարտվել են Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները. ԱԳՆ Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին Խստորեն դատապարտում ենք ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելելը. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժուման կոչը Ֆուտբոլին չի «հասնի», բայց միլիոնավորների սիրելին է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ՄԱՅԻՍԻ)․ Խորհրդարանն ընդունել է աղմկահարույց կոնվենցիան. «Փաստ»