Ереван, 21.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Զինվորակա՞ն, բայքերական, թե՞ «երաժշտական» բաճկոն. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թեքաբաճկոնը կաշվից պատրաստված կարճ բաճկոն է։ Դրա անվանումը կապված է այն կոճկելու կայծակաճարմանդի տեղադրության յուրահատկության հետ. այն կենտրոնում չէ և հաճախ անկյունագծով է։ Հյուսիսի և հարավի միջև ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջանի զինվորական համազգեստն է հենց դարձել այդ ժամանակակից կաշվե բաճկոնի նախահայրը: Սակայն այն ավելի երկար էր, քան սովորական բաճկոնը, և պատրաստված էր բրդից։ Զինվորական համազգեստը կաշվե բաճկոնի հետ միավորող կարևոր հատկանիշը ազդրի ձախ կողմից աջ ուսը հասնող թեք ճարմանդն էր։ Հենց դա էլ կարելի է համարել թեքաբաճկոնի նախատիպը: Թեքաբաճկոնները, որոնք հայտնի են նաև որպես բայքերական բաճկոններ, 20-րդ դարում են հանրահայտ դարձել:

Սկզբում այն եղել է միայն բայքերների հագուստի մաս, այսինքն՝ եղել է բայքերական բաճկոն, սակայն ժամանակի ընթացքում «գաղթել» է ապստամբ ոճի երկրպագուների զգեստապահարաններ: Իրականում թեքաբաճկոնն ու բայքերական բաճկոնը նույնը չեն: Առաջին բայքերական բաճկոնները ներկայացրել են Ջեք և Իրվին Շոթ եղբայրները (հիմնել են նաև Schott ապրանքանիշը 1913 թվականին)։ Դա հաստ կաշվից պատրաստված ծանր բաճկոն էր, որը պաշտպանում էր այն կրողին ընկնելու դեպքում։ 1928 թվականին Շոթ եղբայրները նաև ներկայացրել են աշխարհում առաջին կայծակաճարմանդով կաշվե բաճկոնը, որը հեղափոխություն էր այդ ոլորտում։ Այն ժամանակ կայծակաճարմանդների վատ որակի պատճառով որոշվել էր բաճկոնի կտրվածքը դարձնել ասիմետրիկ՝ կայծակաճարմանդի վրա ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար։ Այդպես էլ հայտնվել է այն կաշվե բաճկոնը, որն այն ժամանակ որոշվել է անվանել Perfecto՝ ի պատիվ Իրվին Շոթի սիրելի սիգարի տեսակի։ Schott ապրանքանիշը զբաղվում էր (և շարունակում է նաև հիմա) ԱՄՆ բանակի, ռազմաօդային ուժերի և նավատորմի համար համազգեստի արտադրությամբ:

Հետևաբար, երբ շատ օդաչուներ, թոշակի անցնելով, անցնում էին մոտոցիկլետների, որպես կանոն, դիմում էին իրենց արդեն ծանոթ ապրանքանիշին: Դասական թեքաբաճկոնը պատրաստված էր կովի կաշվից՝ երկար թևերով, ինչը թույլ էր տալիս ծածկել ձեռքերը մոտոցիկլետ վարելիս, իսկ ձեռքերի կայծակաճարմանդները թույլ էին տալիս բայքերներին հատուկ ձեռնոցներ կրել: Նման կաշվե բաճկոնների իրական ժողովրդականությունը եղել է 1950-ականներին այն բանից հետո, երբ Մարլոն Բրանդոն խաղաց հանցավոր խմբավորման առաջնորդի դերը «Վայրենին» (1953) ֆիլմում: Այդ ֆիլմը մեծ ազդեցություն ունեցավ բայքերական մշակույթի վրա Միացյալ Նահանգներում և աշխարհում: Մեկ այլ ապստամբ ևս՝ Ջեյմս Դինը, սիրահարվել էր այդ կաշվե բաճկոնին։ Նման կերպ կաշվե թեքաբաճկոնը դարձավ ազատության, ապստամբության, ռոքնռոլի և, իհարկե, բայքերական մշակույթի անձնավորում: 1960-ականներին և 1970-ականներին կաշվե թեքաբաճկոնը ձեռք բերեց երաժշտական ֆոն, այն ճանապարհներից և բայքերների ուսերից անցավ դեպի պանկերի և ռոքնռոլերների զգեստապահարաններ:

1974 թվականին Նյու Յորքում ծնվեց Ramones խումբը, իսկ 1975 թվականին Լոնդոնում՝ Sex Pistols-ը։ Բացի կեղտոտ խոսքերից, ազատության և բողոքի տեքստերից, այդ խմբերն այլ ընդհանրություն ունեին՝ թեքաբաճկոնները: Այնուամենայնիվ, դասական ծանր մոդելների փոխարեն նրանք ընտրեցին հարմարեցված՝ երբեմն կարճեցված բաճկոնները, որոնք զարդարված էին մետաղական կցամասերով և ունեին ուսադիրներ: Պանկ շարժման ժողովրդականության աճին զուգահեռ մեծացել է նաև թեքաբաճկոնի ժողովրդականությունը: 1970-ականներից հետո դրանք սկսեցին ավելի ու ավելի հաճախ հայտնվել կինոյի և հեռուստատեսության էկրաններին։ Այսօր էլ թեքաբաճկոնը մնում է ապստամբության, բողոքի, ազատության խորհրդանիշ և արմատավորված է բայքերական մշակույթի և ծանր երաժշտության մեջ: Այո, իհարկե նման բաճկոն այսօր կարելի է ավելի ու ավելի շատ տեսնել այն վայրերում, որտեղ դժվար է պատկերացնել, օրինակ՝ հիփ-հոփ համերգի ժամանակ, գրասենյակում կամ ինչ-որ նորաձև սրճարանում: Բայց դա չի հերքում սիմվոլիկան:

Ի վերջո, այդ բաճկոնով ոչինչ այնքան լավ ու բնական չէ, որքան մուգ ջինսե տաբատը, ծանր կոշիկները և վանդակավոր ֆլանել վերնաշապիկը։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Кто станет новым президентом Ирана?Позорное разъяснение от Министерства юстицииРезультаты посадки деревьев совместно с организацией Мой Лес Армения: Сила одного драмаТвой дом в Армении – Америабанк предлагает ипотечные кредиты для диаспоры ВТБ (Армения) выступил генеральным спонсором концерта в честь 100-летия Шарля АзнавураСоросовского кандидата члены «Гражданского договора» не завалят вопросамиПри содействии компании Ucom в Армении пройдет очередной фестиваль «Дети солнца» Почему не хотят регистрировать партию, основанную Аршаком Карапетяном? «Паст»Аршак Карапетян: Народы, которые проигрывают в битве, вновь возрождаются, а те, кто сдаются, исчезаютМузей вновь открылся: что там можно увидеть? «Паст»«Паст». Есть гарантия, что Србазан не сдастся и дело будет доведено до конца Перечень наград Америабанка в сфере торгового финансирования пополнился четырьмя престижными наградами от ЕБРР и МФКОпасения Николовцев еще больше усиливаютсяМузей науки Лондона избавится от своей сокровищницы устаревших бытовых гаджетов В Иране назначили и.о. главы МИД Смерть президента Ирана будет иметь серьезные последствия для регионаДэвид Бекхэм создаст коллекции мужской одежды Hugo Boss Фильм Кевина Костнера удостоен 10-минутных стоячих оваций в Каннах Власти Грузии назвали закон об иноагентах гарантией мира В Ираке объявлен траур в связи с гибелью президента Ирана В Турции заявили, что падение курса турецкой лиры прекратилось В Украине заявили о потере до 90% мощностей тепловых станций из-за обстрелов России Цена золота обновила исторический рекорд Архиепископ: Дорогу передо мной не перекрывали даже турки Нефть Brent подорожала Погода в Армении Администрация пытается заминировать оппозиционное движениеКадры с места крушения вертолета президента Ирана Предстоятелю Тавушской епархии удалось обойти первый полицейский кордон Полицейские не разрешили архиепископу войти в село Киранц Мирзоян выразил соболезнования в связи с гибелью президента и главы МИД Ирана Секретарь Совбеза Армении отправится в Катар Mehr: президент и глава МИД Ирана погибли в результате крушения вертолета Амио Банк подписал меморандум с Министерством образования, науки, культуры и спорта РА в рамках программы корпоративной социальной ответственности Срок Rocket Line отныне до 60 месяцев: Idram и IDBankМинистерство юстиции в лице действующего режима пытается сорвать регистрацию партии «Всеармянский фронт»Подробности։ партию Аршака Карапетяна не регистрируютКак бессмысленно повысить значимость Азербайджана?Архиепископ Баграт Галстанян собирает всех оппозиционеров в один котелКто вы, господин или госпожа премьер-министр? Аршак КарапетянАдминистрация боится реагировать на антиармянские выступления ЛукашенкоУченые выяснили, как возбужденное состояние влияет на зрительное восприятие В республике ожидается переменчивая погода Армянская Апостольская Церковь в это воскресенье отметит праздник Пятидесятницы В «Гражданском договоре» запуганы: ищут мостыКто вы, заявите о своей вере, чтобы мы понимали, христиане вы или нет, скажите, вы господин или госпожа? Аршак КарапетянЗа что ведется борьба? «Паст»Отказавшись от церкви, Конституции, истории, кем мы становимся, на что похож глава государства, который хочет создать новый народ? Аршак КарапетянПытаются найти «альтернативы» и мобилизовать сателлитов: «Паст»Кто взял на себя «покровительство» за агрессивное поведение полиции? «Паст»