Երևան, 11.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Այնպես պիտի պայմանավորվենք մեր հարևանների հետ, որ մոտակա 50 տարին մեր սերունդները պատերազմ չտեսնեն. Արշակ Կարապետյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Համահայկական ճակատ» շարժումը անակնկալներ է պատրաստել հատկապես գործող իշխանությունների համար։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն իր վերջին հարցազրույցում նշել է, թե իրենց գլխավոր նպատակը հայոց պետականության պահպանումն ապահովելն է։ Անդրադառնալով օրեր առաջ տեղի ունեցած նորաստեղծ «Համահայկական ճակատ» կուսակցության համագումարին և անելիքներին՝ Արշակ Կարապետյանը հայտնել է, որ պայքարելու են, պատրաստ են ամեն քայլի՝ միայն մի նպատակով, որ հայ ժողովուրդը լինի անկախ, ունենա պետականություն և ապրի խաղաղ։

«Այնպես պիտի պայմանավորվենք մեր հարևանների հետ, որ մոտակա 50 տարին մեր սերունդները պատերազմ չտեսնեն»,- ասել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը: Նա խոսել է իր պաշտոնավարման օրոք և հետագայում Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների պահվածքից, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից ունեցած վախից, հայկական պետականության վրա դրա հետևանքներից։

«Հարց է դրված մեր ազգի գոյության մասին. վստահ եմ, եթե մեր պապերը շանս ունենային մեզ հետ խոսելու, ապտակներից չէինք խուսափի, որ թույլ ենք տվել նման ղեկավարություն լինի Հայաստանում»,- նշել է Կարապետյանը՝ նկատելով, որ եթե 2018 թվականի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ղեկավար դառնար, գուցե ինչ-որ օգուտ տար երկրին, բայց նա և իր թիմը հրապուրվեցին ծառայողական մեքենաներով, լավ ապրուստով, իսկ փողոցից եկած չտեսների համար դա չափազանց մեծ գայթակղություն է, մեր սխալն էր, որ փողոցից բռնեցինք, բերեցինք իշխանության։

«Երկրի ղեկավար դառնալու համար մարդը պետք է աճի»,- նշել է Կարապետյանը։ Նա նկատել է, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հայ ժողովրդին վախեցնել, որ եթե չկատարեն Ալիևի պահանջները, պատերազմ է լինելու, իսկ սա, հենց իր՝ Փաշինյանի, սխալների հետևանքն է։ Գնում է գյուղ, հավաքում մարդկանց, սկսում հիմնավորել, որ 4 գյուղ պետք է տալ Ադրբեջանին, քանի որ դրանք ադրբեջանական են, փոխանակ բանակցի, փոխանակ ընդհանուր հայտարարի գա, փոխզիջումներ կարողանա ստանալ հակառակորդից։ Ավելին, միջնորդին հանել է բանակցություններից, իսկ պատերազմում հաղթած Ադրբեջանը սպառնում է՝ չտաս, կխփեմ, ու չկա երրորդ կողմը, որ կարողանա զսպել Ադրբեջանին, իսկ երրորդ կողմ կարող է լինել միայն Ռուսաստանը, որի դեմ էլ Փաշինյանն այսօր աշխատում է։

Ըստ Կարապետյանի՝ սկզբից պատերազմում կրած պարտության և դրա հետևանքների մեղքը գցում էր զինվորականների վրա, հետո՝ Ռուսաստանի, որը հետ քաշվեց։ «Հիմա ո՞ւմ վրա է գցելու, երևի գյուղացիների՞»,- հռետորական հարց է տալիս Արշակ Կարապետյանը։

Նա նաև բացառիկ տեղեկություններ է հայտնել, որ բանակային կորպուսների հրամանատարներին հանձնարարել են ադրբեջանցիների ագրեսիվ դրսևորումներին պատասխանել «իրենց մտածածի պես», ոչ թե գրավոր հրամանով։ Դա էլ Փաշինյանն անում է, որպեսզի հետագայում այդ զինվորականների վրա գցի պատասխանատվությունը և կալանավորի։ Ավելին, մի քանի դրվագով գեներալ Կարապետյանը նշել է, որ Փաշինյանը չափազանց վախենում է Ալիևի «փիս ջղայնանալուց», մինչդեռ հենց հայկական կողմն է աչքի լույսի պես պահում ադրբեջանական գազամուղներն ու նավթամուղները, որոնք կարելի է զրոյացնել, ոչնչացնել մեկ-երկու ժամում, դրանից հետո Ադրբեջանն ինքն իրեն զսպված կպահի։

Ադրբեջանում երկորրդ երկրաշարժն է գրանցվել Սերժ Թանկյանը լավատես է Հայաստանի ապագայի նկատմամբ Գ. Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում Ծնվել է Անդրեի որդինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Սփյուռքը հանուն Տավուշի. Հավաք Նյու Ջերսիում Այս շարժման արդյունքում է, որ հանձնման պրոցեսն ինչ-որ կերպ կասեցվել է. Սողոմոնյան Ցավում եմ, որ 2018-ին այնտեղ էի, ցավում եմ, որ 2024-ին այնտեղ չեմ. Սարգիս Գրիգորյան (լուսանկար) Սամբիստ Մայիս Ներսեսյանը՝ Եվրոպայի չեմպիոնԳյումրիի «Իրական դպրոց»-ն արտոնագրվել էՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՔաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան ճանապարհը44 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը բախվել է երեք մեքենաների հետ 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են Սյունիքում Ադրբեջանում մի քանի րոպե առաջ երկրաշարժ է եղել Բոլոր ժամանակներում ուսանողությունը՝ երիտասարդությունը պիտի որոշի երկրի ներկան, հետևաբար նաև ապագան. Աննա Կոստանյան Ազատության պողոտան` այսօր. 10 հոգով մեկ մարդու են բերման ենթարկում Ադրբեջանցիները չեն թողնում մերոնք փշալար քաշեն, ասում են՝ ավելի հետ գնացեք. Արարատ Շեգունց Որևէ բացատրություն չտրվեց ԳՇ-ից՝ ի՞նչ քարտեզների և իրավական բազայով է իրականացվում դելիմիտացիան. Տիգրան Արբրահամյան Ոստիկանության՝ անհամաչափ ուժ կիրառելու հետևանքով քաղաքացին մարմնական վնասվածք է ստացել. իրավապաշտպանների հայտարարությունը «Մենք միասին կհասնենք այս գործընթացի հաղթական ավարտին»․ Բագրատ Սրբազանը՝ սփյուռքահայերին Շղթայական ավտովթար՝ Երևանի կենտրոնում. բախվել են մեքենաները և թիվ 44 երթուղու ավտոբուսը. կա վիրավոր Ոստիկանության՝ անհամաչափ ուժ կիրառելու հետևանքով քաղաքացին մարմնական վնասվածք է ստացել. իրավապաշտպաններ Երևանի քաղաքապետի հրավերով 40 միայնակ տարեց և վետերան կանայք այսօր հրավիրված էին Անգլիայի ազգային բալետի «Ժիզել» ներկայացմանըՄեկուսարանից... Նիկոլ, ես գալու եմ քո հետևից. ազատ արձակված Տիգրան Ուրիխանյանը լուսանկար է հրապարակել Վստահ եմ, որ այսուհետ «ադրբեջանական հողերում» միշտ խաղաղություն կլինի․ Ալիև Բագրատ Սրբազանը կոչով դիմել է սփյուռքում բնակվող հայրենակիցներին Ո՞րն է իդեալական արևային մարտկոցի չափը տան համարԼարսը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար բաց էԱվտովթար՝ Կոտայքում. «Առինջ մոլ»-ի հարևանությամբ բախվել են 46 համարի ավտոբուսն ու «Toyota»-ն Իսրայելի ավիահարվածների հետևանքով Գազայում առնվազն 28 մարդ է զոհվել Օրենքը միայն քաղաքացու համա՞ր է. Արշակ Կարապետյան Ալմաթիում ավարտվել են Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները. ԱԳՆ Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին Խստորեն դատապարտում ենք ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելելը. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժուման կոչը Ֆուտբոլին չի «հասնի», բայց միլիոնավորների սիրելին է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ՄԱՅԻՍԻ)․ Խորհրդարանն ընդունել է աղմկահարույց կոնվենցիան. «Փաստ»«Պետք է հատիկ-հատիկ պայմանագիր ստորագրեմ ձեզ հետ, բայց ոչ քաղքացիական». Բագրատ Սրբազան Քննչական կոմիտեն՝ զինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի մանրամասների վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով Զելենսկին վատ լուրեր ունի Բերման է ենթարկվել Մենուա ՍողոմոնյանըԱրդյո՞ք կառուցողական այլընտրանք կառաջարկվի. «Փաստ»Տանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիս, իսկ մեր միամիտ ու անմիաբան ժողովուրդը դեռ դավաճան իշխանություններից չի ազատվել. Արտակ ԶաքարյանՔիչ առաջ բերման ենթարկվեց «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը«Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը առաջին օրից ակտիվ մասնակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը«Այս պահին մեզ հասանելի տեղեկություններով 50 քաղաքացի է բերման ենթարկվել»․ Ասպրամ Կրպեյան Երևանից այս ժամի դրությամբ ակցիաների 41 մասնակից է բերման ենթարկվել Շնորհիվ Բագրատ Սրբազանի և նրա առաջնորդած պայքարի, հայերեն «Սրբազան» տիտղոսն այլևս մուտք է գործել ադրբեջաներեն. Վարդան Ոսկանյան Այս պահին կա շուրջ 50 բերման ենթարկված քաղաքացի