Երևան, 12.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հավաքական Արևմուտքի խոսքերը ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին որևէ արժեք չունեն, շղարշ են՝ իրենց նյութական ակնկալիքները բավարարելու համար». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ ունեցավ Տավուշի մի քանի գյուղերի բնակիչների հետ, խոսեց «չորս գյուղերն Ադրբեջանին վերադարձնելու» մասին՝ ակնարկելով, որ հակառակ դեպքում պատերազմ կսկսվի: Տավուշում մարդիկ անգամ չեն ուզում լսել «հող հանձնելու» մասին: Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալ յանը չի կարծում, որ երբ Նիկոլ Փաշինյանը ասաց, թե չորս գյուղը կամ անբնակ նախկին գյուղի ներկայիս տարածքները պետք է վերադարձնել, ժողովուրդն էլ մի փոքր ընդվզեց, ապա դրանով ամեն ինչ ավարտվեց:

«Դրանով չի ավարտվել, գործընթացը շարունակվում է: Դրա վառ վկայություններից է օրերս Ադրբեջանի հետ շփման գծի գրեթե ողջ երկայնքով հարձակումները՝ Գեղարքունիքում, Սյունիքի և Տավուշի հատվածներում: Կարծում եմ, որ Ադրբեջանը դեռևս նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում և, այնուամենայնիվ, փորձելու է ուժով վերցնել դրանք: Առավել ևս՝ ինքն իր ուժի կիրառումը լեգիտիմ է համարելու՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունները: Ընդ որում, ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ նաև նրա խմբի տարբեր ներկայացուցիչների հրապարակային հայտարարություններն այդ տարածքները պատրաստակամորեն «վերադարձնելու» Ադրբեջանին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հասան-Ջալալյանը:

Վերջին օրերին ակտիվացած թշնամու կրակոցները փորձագիտական որոշ շրջանակներ կապում են նաև ապրիլի հինգին Բրյուսելում տեղի ունեցած ԱՄՆ-ԵՄ-Հայաստան եռակողմ հանդիպման հետ: «Կդժվարանամ փաստ վկայակոչել և շաղկապել եռակողմ հանդիպման հետ: Այդ հանդիպումը լիներ, թե չլիներ, հանդիպումը լիներ քառակողմ, թե ոչ, դա որևէ էական ազդեցություն չէր ունենալու Ադրբեջանի այս ապօրինի հավակնությունների, նկրտումների վրա: Թուրքադրբեջանական տանդեմը խնդիր է դրել աշխարհի քաղաքական քարտեզից վերացնել Հայաստանի Հանրապետությունը, վերացնել հայկական զույգ հանրապետությունները: Դժբախտաբար, Արցախի Հանրապետության պարագայում դա նրանց հաջողվեց, շատ մեծ հույս ունեմ, որ դա ժամանակավոր բնույթ է կրելու, և կարողանալու ենք վերադարձնել, դեօկուպացնել Արցախի Հանրապետությունը: Իսկ հիմա աշխատում են Հայաստանի Հանրապետությունը աշխարհի քաղաքական քարտեզից վերացնելու ուղղությամբ:

Առավելագույն նպատակը հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկելն է, նվազագույն նպատակը հայ ժողովրդին աշխարհով մեկ ցրելն ու թափառական մի ժողովուրդ դարձնելը և Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների տարածքներին տիրելն է և վերջ: Սրանից բխող մնացյալ գործողությունները՝ Արցախի օկուպացիան, Տավուշի ուղղությամբ այս նկրտումները, Սյունիքի առնչությամբ՝ նրա տարածքով անցնող ճանապարհը, նպատակ ունեն, որ Թուրքիան Ադրբեջանին կապող ճանապարհ լինի այդտեղ և այլն, իմ նշած գլխավոր նպատակից ածանցյալներն են»,-նշում է մեր զրուցակիցը:

Կարծիքներ կան, որ Տավուշում մարդկանց ընդվզումը, որն ուղղված է նախ սեփական տների ու ընտանիքների անվտանգության ապահովմանը և երկրորդ՝ երկրի համար անվտանգային կարևոր ենթակառուցվածքի պահպանմանը, գուցե սկիզբ դառնա համապետական ընդվզման: «Երբ Արցախի պատերազմում կրեցինք պարտություն, երբ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ին ստորագրվեց չարաբաստիկ այդ հայտարարությունը, Նիկոլ Փաշինյանը և իր խմբի ներկայացուցիչները մի քանի օր կամ մինչև մեկ շաբաթ չէին երևում, վախից բունկերներն էին մտել: Դժբախտաբար, մեզ չհաջողվեց դա իրականացնել: Երբ ասում եմ՝ մեզ, առաջին հերթին նկատի ունեմ քաղաքական ուժերին, որոնք նման դեպքերում պետք է հանրությանը կոնսոլիդացնեն, համախմբեն և տանեն դեպի իշխանափոխություն: Որոշակի վերապահում ունեմ նաև՝ ասելով չհաջողվեց. ոչ թե ձեռնարկեցին ու չհաջողվեց, այլ պարզապես ոչինչ չձեռնարկվեց: Մեկ շաբաթ կարելի էր որոշակի քայլեր ձեռնարկել և իշխանությունը վերցնել, դա չարվեց: Դժվարանում եմ ասել՝ Տավուշի պարագայում, երբ, Աստված մի արասցե, այս չորս նախկին բնակավայրերը, բայց արդեն Հայաստանի տարածքում գտնվող մեր հողերը հանկարծ հանձնվեն Ադրբեջանին և ընդվզում տեղի ունենա, սրա հետևանքով տեղի կունենա՞ իշխանափոխություն, թե՞ ոչ: Մեծ կասկածներ ունեմ, դժվարանում եմ այս հարցին լիարժեք պատասխան տալ»,-ընդգծում է քաղաքագետը:

Հավաքական Արևմուտքը, հիմք ունենալով սեփական շահը, շարունակում է սիրաշահել Հայաստանին՝ տրամադրելով նրան մի քանի միլիոն դրամաշնորհ և անսահման խոստումներ, Ռուսաստանը նախազգուշացնում է Հայաստանին նույն Արևմուտքի ձեռքում գործիք դառնալու մասին: «Այս հարցը պետք է շաղկապեմ ադրբեջանա-արցախյան հակամարտության հետ: Ոչ միայն Արևմուտքի, այլ նաև Հարավկովկասյան տարածաշրջանում շահեր հետապնդող բոլոր խաղացողների համար, մեծ հաշվով, որևէ նշանակություն չունի, թե Արցախում ովքեր կապրեն՝ հայերը, թուրքերը, թե մի երրորդ ազգի ներկայացուցիչներ: Բոլորը, ովքեր ուղղակի կամ անուղղակի խառնված են խնդրի կարգավորման մեջ, սպասարկում են իրենց շահը: Այնպես չէ, որ գիշերը չեն քնում ու մեր՝ Հայաստանի, Արցախի մասին են մտածում: Ռուսաստան, Արևմուտք, ում ուզում եք դիտարկեք այս կոնտեքստում, յուրաքանչյուրի համար հետաքրքրությունն իր շահերի սպասարկումն է: Նման վարքագիծը համարում եմ նորմալ և բնական:

Ինչո՞ւ որևէ օտար պետություն պետք է մտածի մեր, Արցախի խնդրի մասին և այլն: Նրա շահը ո՞րն է: Արևմուտքի հիմնական խնդիրն է Հայաստանին սիրաշահելը: Ապրիլի հինգի հանդիպման ժամանակ ֆինանսական օժանդակությունների մասին խոստումներ տրվեցին, հայտարարություն ընդունվեց և այլն, ընդ որում՝ խիստ համեստ թվեր և գումարներ: Չեմ ակնարկում, թե գումարը մեծ պետք է լիներ, և մեզ գոհ զգայինք: Ամենևին: Ինչ գումար էլ, որ տան, դա չի կարող փոխհատուցում հանդիսանալ անգին Արցախի դիմաց, մեր հինգ հազար, իսկ ըստ օդում կախված տեղեկությունների՝ յոթ հազար զոհերի կյանքի դիմաց: Նման գումար չկա, ուզում է տրիլիոններով գումարներ տան, դա չի կարող փոխհատուցել այն կորուստը, որն ունեցել ենք, մի մասն անդառնալի, մյուսը՝ դառնալի: Հիմա հիմնական խնդիրը հետևյալն է. Արցախի խնդիրը մի ձևով, մի հնարքով լուծեն, որպեսզի անխոչընդոտ կերպով Ադրբեջանի հետ սպասարկեն իրենց նյութական ակնկալիքները, շահերը:

Մարտի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, աշխատանքային այցով գտնվելով Բաքվում, հարցազրույց տվեց «Ազերթաչ» լրատվական գործակալությանը՝ ասելով հետևյալը. «Մեզ համար կարևոր է Ադրբեջանի գազը: Հիմա էլ ողջունում եմ, որ աշխատանքներ են տարվում էլեկտրահաղորդման գծերի միջոցով էլեկտրաէներգիայի արտահանման աշխատանքների մեկնարկը տալու համար»: Սրանք են հավաքական Արևմուտքի ձգտումները, նպատակները, հետաքրքրություններն Ադրբեջանից: Մարդիկ դա չեն թաքցնում, ուղիղ ասում են: Ասվածի լույսի ներքո շատ հստակ ու պարզորոշ է դառնում, թե ինչ արժեք ունեն հավաքական Արևմուտքի խոսքերը ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին:

Կարող եմ արձանագրել, որ դրանք որևէ արժեք չունեն, ուղղակի շղարշ են իրենց նյութական ակնկալիքները սպասարկելու կամ բավարարելու համար»,հավելում է մեր զրուցակիցը: Իսկ այն դիտարկմանը, թե Հայաստանը կարո՞ղ է հակամարտության նոր օջախ ու ճակատ դառնալ ընդդեմ Ռուսաստանի, քաղաքագետն արձագանքում է. «Դա քիչ հավանական եմ համարում: Հայաստանում գտնվում է ռուսական ռազմաբազան, և ընդհանրապես, Ռուսաստանի ներկայությունը Հարավկովկասյան տարածաշրջանում և մասնավորապես Հայաստանում ոչ թե տարիների կամ տասնամյակների պատմություն ունի, այլ հարյուրամյակների: Ռուսաստանն այստեղ շատ խոր արմատներ ունի՝ մշակութային, տնտեսական, ռազմական, քաղաքական և այլն: Շատ դժվար է այսպիսի մի տարածքը, որտեղ Ռուսաստանն ունի բազմաշերտ ներկայություն, դարձնել ընդդիմադիր գոտի Ռուսաստանի հանդեպ: Դա քիչ հավանական եմ համարում»,-եզրափակում է Ստեփան Հասան-Ջալալյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024–ի» եզրափակչում (տեսանյութ) Խոշոր վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելու Իսրայելի ցամաքային հարձակումը Ռաֆահի վրա կարող է զանգվածային զոհերի պատճառ դառնալ. Շոլց Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024–ի» եզրափակիչ փուլը․ ուղիղ Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Մայիսի 12-ին Մատենադարանի դիմացից կմեկնարկի երիտասարդական երթ՝ դեպի Հանրապետության հրապարակ Ինչու՞ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից․ մանրամասներ Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոյին «Opel»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներ Տավուշի և Շիրակի թեմի առաջնորդները միասին լուսանկար են հրապարակել Ադրբեջանում երկորրդ երկրաշարժն է գրանցվել Սերժ Թանկյանը լավատես է Հայաստանի ապագայի նկատմամբ Գ. Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում Ծնվել է Անդրեի որդինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Սփյուռքը հանուն Տավուշի. Հավաք Նյու Ջերսիում Այս շարժման արդյունքում է, որ հանձնման պրոցեսն ինչ-որ կերպ կասեցվել է. Սողոմոնյան Ցավում եմ, որ 2018-ին այնտեղ էի, ցավում եմ, որ 2024-ին այնտեղ չեմ. Սարգիս Գրիգորյան (լուսանկար) Սամբիստ Մայիս Ներսեսյանը՝ Եվրոպայի չեմպիոնԳյումրիի «Իրական դպրոց»-ն արտոնագրվել էՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՔաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան ճանապարհը44 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը բախվել է երեք մեքենաների հետ 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են Սյունիքում Ադրբեջանում մի քանի րոպե առաջ երկրաշարժ է եղել Բոլոր ժամանակներում ուսանողությունը՝ երիտասարդությունը պիտի որոշի երկրի ներկան, հետևաբար նաև ապագան. Աննա Կոստանյան Ազատության պողոտան` այսօր. 10 հոգով մեկ մարդու են բերման ենթարկում Ադրբեջանցիները չեն թողնում մերոնք փշալար քաշեն, ասում են՝ ավելի հետ գնացեք. Արարատ Շեգունց Որևէ բացատրություն չտրվեց ԳՇ-ից՝ ի՞նչ քարտեզների և իրավական բազայով է իրականացվում դելիմիտացիան. Տիգրան Արբրահամյան Ոստիկանության՝ անհամաչափ ուժ կիրառելու հետևանքով քաղաքացին մարմնական վնասվածք է ստացել. իրավապաշտպանների հայտարարությունը «Մենք միասին կհասնենք այս գործընթացի հաղթական ավարտին»․ Բագրատ Սրբազանը՝ սփյուռքահայերին Շղթայական ավտովթար՝ Երևանի կենտրոնում. բախվել են մեքենաները և թիվ 44 երթուղու ավտոբուսը. կա վիրավոր Ոստիկանության՝ անհամաչափ ուժ կիրառելու հետևանքով քաղաքացին մարմնական վնասվածք է ստացել. իրավապաշտպաններ Երևանի քաղաքապետի հրավերով 40 միայնակ տարեց և վետերան կանայք այսօր հրավիրված էին Անգլիայի ազգային բալետի «Ժիզել» ներկայացմանըՄեկուսարանից... Նիկոլ, ես գալու եմ քո հետևից. ազատ արձակված Տիգրան Ուրիխանյանը լուսանկար է հրապարակել Վստահ եմ, որ այսուհետ «ադրբեջանական հողերում» միշտ խաղաղություն կլինի․ Ալիև Բագրատ Սրբազանը կոչով դիմել է սփյուռքում բնակվող հայրենակիցներին Ո՞րն է իդեալական արևային մարտկոցի չափը տան համարԼարսը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար բաց էԱվտովթար՝ Կոտայքում. «Առինջ մոլ»-ի հարևանությամբ բախվել են 46 համարի ավտոբուսն ու «Toyota»-ն Իսրայելի ավիահարվածների հետևանքով Գազայում առնվազն 28 մարդ է զոհվել Օրենքը միայն քաղաքացու համա՞ր է. Արշակ Կարապետյան Ալմաթիում ավարտվել են Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները. ԱԳՆ Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին Խստորեն դատապարտում ենք ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելելը. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժուման կոչը Ֆուտբոլին չի «հասնի», բայց միլիոնավորների սիրելին է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ՄԱՅԻՍԻ)․ Խորհրդարանն ընդունել է աղմկահարույց կոնվենցիան. «Փաստ»