Երևան, 12.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Թռչող» վերնազգեստ. ի՞նչ փոփոխություններ է այն կրելը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ըստ էության, ջեմպրի պատմությունը անքակտելիորեն կապված է նրա «նախահոր»՝ սվիտերի պատմության հետ։ Դրանք սովորական մարդկանց՝ մասնավորաբար ձկնորսների հագուստներն էին, որոնք պատրաստվում էին ոչխարի, այծի և լամայի բրդից։ Ի դեպ, սվիտերն ամերիկացի հայտնի գրող Էռնեստ Հեմինգուեյի սիրելի հագուստն էր։ Ժամանակի ընթացքում հագուստի այդ տարրը զարգացել է՝ աշխարհին բացահայտելով ջեմպրը, ռեգլանը, ժիլետը և իր այլ տեսակները: Ջեմպրը հայտնվել է 19-րդ դարի վերջին՝ որպես սպորտային հագուստի տարր։ Անգլերենից թարգմանված «jumper» նշանակում է «թռչող», և այն եղել է թեթևատլետ մարզիկների սիրելի հագուստը:

Ջեմպրը նույն սվիտերն է, միայն թե առանց հաստ օձիքի։ Նրա հիմնական առավելություններն են պարզությունն ու թեթևությունը։ Ժամանակի ընթացքում այն ձեռք է բերել ժողովրդականություն և դարձել տղամարդկանց և կանանց զգեստապահարանի անբաժանելի մասը: Հավանաբար, այսօր աշխարհում քիչ մարդիկ կան, ովքեր առօրյա կյանքում չեն կրում ջեմպր։ Ջեմպրը հիանալի տարբերակ է ժամանցի համար: Ստանդարտ ջեմպրին զուգընթաց լայն տարածում է գտել պոլո ջեմպրը, որը գնդակով խաղի համար նախատեսված գործված արտադրանք է՝ ծալվող օձիքով, մինչև ծնկները հասնող, կոճակային ամրացումներով և պարանոցի շրջանում V-աձև կտրվածքով։

Նորաձևության հայտնի դիզայներ Կոկո Շանելի շնորհիվ է ջեմպրը դարձել կանանց հագուստի ամենասիրելի տարրերից մեկը։ Ամերիկացի դերասանուհի Մերլին Մոնրոն այն համարել է իր զգեստապահարանի անփոխարինելի մասը։ Այն հիանալի ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Ջեմպրի և այլ գործված վերնազգեստների հիմնական տարբերությունը պարանոցի շրջանում կտրվածքն է, որը հնարավորություն է տալիս այն հագնել գլխի վրայով: Կոկո Շանելը համարձակորեն համադրել է այդ գործվածքը կիսաշրջազգեստի կամ կարդիգանի հետ։ Ուսանողները ևս սիրել են այդ հագուստը, և այն դարձել է ուսանողական ոճի մի մասը։ Իսկ 20-րդ դարի կեսերից ջեմպրը դարձել է բիզնես ոճի ատրիբուտ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար։ Այդ ժամանակից ի վեր ջեմպրները հաստատապես տեղավորվել են նորաձևության ամենամոլի սիրահարների զգեստապահարաններում:

Նորաձևության փոփոխության հետ մեկտեղ փոխվել են նաև ջեմպրների պարանոցի կտրվածքները (կլոր, V-աձև, քառակուսի), երկարությունը և թևերը: Օրինակ՝ 2012 2013 թվականների ձմեռային սեզոնը նշանավորվել էր օվալաձև դեկոլտեով ջեմպրներով, իսկ դրա նկարազարդումները արևել յան մոտիվներով էին, կենդանական և երկրաչափական նախշերի տեսքով։ Նորաձև են դարձել նաև մինչև կոնքերը կարճեցված, որոշակի գունային գամմայով, ազատ կտրվածքով ջեմպրները։ Նորաձևության իտալական Prada ընկերությունը նորաձևության մեջ է ներմուծել երեք քառորդ երկարությամբ թևերով մորթյա ջեմպրները, որոնք հմտորեն համակցվում են տարբեր երկարության կիսաշրջազգեստների, կարճ շորտերի, նեղ կամ լայն տաբատների հետ: Կան նաև ջեմպրները մերկ մարմնին, վերնաշապիկի վրայից, գոտիով կամ պարզապես բրոշով կրելու տարբեր տարբերակներ։

Շատ հայտնիներ այսօր էլ դեռ նախընտրում են ջեմպրը իր հարմարության և բազմակողմանիության համար: Ներկայումս ամենատարածվածը տղամարդկանց ոճի ջեմպրներն են, բայց ով գիտի, թե էլ ինչպես կփոխվի ջեմպրի նորաձևությունը ժամանակի ընթացքում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արագածոտնում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը, որի վարորդը եղել է խմած. կան վիավորներՎեհափառ Հայրապետն իմ հայրն է. այսօր ամեն ինչ կիմանաք գործընթացի մասին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեքսիկայի ափերի մոտ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԳազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 35 հազարըՇպիոնները դուք եք․ քաղաքացին՝ ՔՊ-ին (տեսանյութ)Վաղը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահըԵրիտասարդները երթով գնում են Հանրապետության հրապարակ` միանալու Բագրատ Սրբազանի հանրահավաքին․ ուղիղՇրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվԱյրվել է 7 անվադող, մալուխներ, փլուզվել է պատը․ մանրամասներ՝ Արարատում տեղի ունեցած պայթյունիցԻսրայելը շարունակում է ռազմագործողությունը ՌաֆահումՆարեկ Սիմոնյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչԵրևան-Մոսկվա տոմսերն եռակի թանկացել են. որքա՞ն արժե այս պահին«Յոթ տղամարդով ծեր կնոջ հախից մի կերպ եկան...»․ սա հայ ոստիկանի պատիվը ոտնահարող արարք է․ Զաքարյան Վիլնյուսում ներկայացվել է Լիտվայում արտադրված առաջին արևային մարտկոցը«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024–ի» եզրափակչում (տեսանյութ) Խոշոր վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելու Իսրայելի ցամաքային հարձակումը Ռաֆահի վրա կարող է զանգվածային զոհերի պատճառ դառնալ. Շոլց Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024–ի» եզրափակիչ փուլը․ ուղիղ Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Մայիսի 12-ին Մատենադարանի դիմացից կմեկնարկի երիտասարդական երթ՝ դեպի Հանրապետության հրապարակ Ինչու՞ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից․ մանրամասներ Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոյին «Opel»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներ Տավուշի և Շիրակի թեմի առաջնորդները միասին լուսանկար են հրապարակել Ադրբեջանում երկորրդ երկրաշարժն է գրանցվել Սերժ Թանկյանը լավատես է Հայաստանի ապագայի նկատմամբ Գ. Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում Ծնվել է Անդրեի որդինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Սփյուռքը հանուն Տավուշի. Հավաք Նյու Ջերսիում Այս շարժման արդյունքում է, որ հանձնման պրոցեսն ինչ-որ կերպ կասեցվել է. Սողոմոնյան Ցավում եմ, որ 2018-ին այնտեղ էի, ցավում եմ, որ 2024-ին այնտեղ չեմ. Սարգիս Գրիգորյան (լուսանկար) Սամբիստ Մայիս Ներսեսյանը՝ Եվրոպայի չեմպիոնԳյումրիի «Իրական դպրոց»-ն արտոնագրվել էՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՔաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան ճանապարհը44 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը բախվել է երեք մեքենաների հետ 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են Սյունիքում Ադրբեջանում մի քանի րոպե առաջ երկրաշարժ է եղել Բոլոր ժամանակներում ուսանողությունը՝ երիտասարդությունը պիտի որոշի երկրի ներկան, հետևաբար նաև ապագան. Աննա Կոստանյան Ազատության պողոտան` այսօր. 10 հոգով մեկ մարդու են բերման ենթարկում Ադրբեջանցիները չեն թողնում մերոնք փշալար քաշեն, ասում են՝ ավելի հետ գնացեք. Արարատ Շեգունց Որևէ բացատրություն չտրվեց ԳՇ-ից՝ ի՞նչ քարտեզների և իրավական բազայով է իրականացվում դելիմիտացիան. Տիգրան Արբրահամյան Ոստիկանության՝ անհամաչափ ուժ կիրառելու հետևանքով քաղաքացին մարմնական վնասվածք է ստացել. իրավապաշտպանների հայտարարությունը «Մենք միասին կհասնենք այս գործընթացի հաղթական ավարտին»․ Բագրատ Սրբազանը՝ սփյուռքահայերին Շղթայական ավտովթար՝ Երևանի կենտրոնում. բախվել են մեքենաները և թիվ 44 երթուղու ավտոբուսը. կա վիրավոր Ոստիկանության՝ անհամաչափ ուժ կիրառելու հետևանքով քաղաքացին մարմնական վնասվածք է ստացել. իրավապաշտպաններ