Երևան, 12.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ամենաթունդ խմիչքներից մեկը, որը համարվում է առավել «մարդասպան» կոկտեյլների հիմքը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհի ամենաթունդ խմիչքներից մեկը Everclear լիկյորն է: Այն աշխարհի առավել «մարդասպան» կոկտեյլների հիմքն է հանդիսանում: Դրա վաճառքը Ամերիկայի 13 նահանգում նույնիսկ արգելված է: Ընդհանրապես, լիկյորները հայտնվել են միջնադարում որպես փիլիսոփայական քարը փնտրող ալքիմիկոսների հետազոտությունների «կողմնակի» արտադրանք: Հենց այդ ժամանակ են հայտնվել տարբեր խոտաբույսերի և մրգերի հիմքով հայտնի լիկյորները, որոնք հաճախ կրել են կրոնական օրդենների անուններ. օրինակ՝ գոյություն ունեցող ամենահին լիկյորներից մեկը Benedictine-ն է:

Սկզբնապես լիկյորները պատրաստվել են որպես դեղամիջոցներ, բայց աշխարհագրական մեծ հայտնագործությունների դարաշրջանում կորցրել են իրենց բուժական նշանակությունը: Դրանք սկսել են մեծամասամբ պատրաստել տարբեր մրգերից ու հատապտուղներից և ծառայել են որպես մարսողությունը խթանող ըմպելիքներ: Քսաներորդ դարում լիկյորների մեջ ալկոհոլի պարունակությունը նվազեցվել է մինչև 20 %, և լիկյորները ձեռք են բերել կանանց խմիչքի համբավ: Լիկյորների պատմությունը մի փոքր ուսումնասիրելուց հետո հարց է առաջանում՝ իսկ ինչու՞ է Everclear- ը համարվում լիկյոր, եթե այն հաճախ ավելի թունդ է, քան, օրինակ՝ օղին: Պարզապես այն պատճառով, որ արտադրողը կտրականապես խորհուրդ չի տալիս օգտագործել այդ ըմպելիքը մաքուր վիճակում և այն համարում է կոկտեյլների կամ այլ ավելի «մարդկային» լիկյորների հիմք: Այս լիկյորի ալկոհոլային պարունակությունը հասնում է 95 աստիճանի:

Ճիշտ է, ԱՄՆ-ի 13 նահանգում դրա թնդությունը օրենքի պահանջով ստիպված կրճատվել է մինչև 75 աստիճանի: Բուն Ամերիկայում Everclear-ը հսկայական ժողովրդականություն է ձեռք բերել հենց կոկտեյլների հիմք հանդիսանալով: Մի կարծեք, որ դա պարզապես սովորական ալկոհոլ է: Everclear-ը չունի արտահայտված համ ու հոտ, այդ իսկ պատճառով էլ բարմենները սիրում են այն: Նման չեզոքությունը ձեռք է բերվում բազմաթիվ զտումների, բարձրորակ հումքի, ինչպես նաև որոշ գաղտնիքների միջոցով, որոնք արտադրողը, բնականաբար, չի բացահայտում: Այս լիկյորը մտել է Գինեսի ռեկորդների գիրք՝ որպես ամենաթունդ ալկոհոլային ըմպելիք: Այնուամենայնիվ, վերջին տարիներին արտադրողները վերացրել են այդ խմիչքին ներկայացվող որոշ պահանջներ, և արդյունքում Everclear-ը, որը ժամանակին եղել է լավագույնը, ներկայում այդպիսին չէ: Այն պահպանել է իր առաջնությունը միայն լիկյորների շարքում:

Ընդհանուր հաշվարկով առաջատարը լեհական Spiritus-ն է: Այդ օղին (համենայն դեպս, լեհերը դրան այդպես են ասում) ունի 96 աստիճան թնդության ամենամաքուր ալկոհոլ: Ինչպես Everclear-ի դեպքում անհայտ է, թե արդյո՞ք կան այն առանց նոսրացնելու խմող մարդիկ: Համենայն դեպս, նշենք, որ լեհերը նախազգուշացնում են, որ այդ ըմպելիքի չարաշահումը կարող է հանգեցնել մի շարք կողմնակի բարդությունների, այդ թվում՝ կուրության: Ավելացնենք միայն, որ Everclear լիկյորը քիչ է հայտնի, քանի որ այն հիմնականում օգտագործում են բարմենները այլ լիկյորներ և կոկտեյլներ պատրաստելու համար:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Անցումային Կառավարություն պիտի ունենանք․ Բագրատ Սրբազան «Սուտ եք ասում». Փաշինյանի մասին տեսանյութը` Սրբազանի առաջնորդած հանրահավաքինՈղբերգական դեպք՝ Երևանում. թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամահ է եղելԼոռու մարզի մի շարք համայնքներում ուժգին կարկուտ է տեղացելՇատերին հետաքրքրում է մեկ հարց՝ պատերազմ լինելո՞ւ է, թե՝ ոչ. Վահագն ՄելիքյանՍա մեր ամոթն է, զոհվածի մորն են քաշքշել. սրբազանՈւսանողներն անվերապահ աջակցում են սրբազանին․ դասախոսԱրագածոտնում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը, որի վարորդը եղել է խմած. կան վիավորներՎեհափառ Հայրապետն իմ հայրն է. այսօր ամեն ինչ կիմանաք գործընթացի մասին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեքսիկայի ափերի մոտ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԳազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 35 հազարըՇպիոնները դուք եք․ քաղաքացին՝ ՔՊ-ին (տեսանյութ)Վաղը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահըԵրիտասարդները երթով գնում են Հանրապետության հրապարակ` միանալու Բագրատ Սրբազանի հանրահավաքին․ ուղիղՇրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվԱյրվել է 7 անվադող, մալուխներ, փլուզվել է պատը․ մանրամասներ՝ Արարատում տեղի ունեցած պայթյունիցԻսրայելը շարունակում է ռազմագործողությունը ՌաֆահումՆարեկ Սիմոնյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչԵրևան-Մոսկվա տոմսերն եռակի թանկացել են. որքա՞ն արժե այս պահին«Յոթ տղամարդով ծեր կնոջ հախից մի կերպ եկան...»․ սա հայ ոստիկանի պատիվը ոտնահարող արարք է․ Զաքարյան Վիլնյուսում ներկայացվել է Լիտվայում արտադրված առաջին արևային մարտկոցը«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024–ի» եզրափակչում (տեսանյութ) Խոշոր վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելու Իսրայելի ցամաքային հարձակումը Ռաֆահի վրա կարող է զանգվածային զոհերի պատճառ դառնալ. Շոլց Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024–ի» եզրափակիչ փուլը․ ուղիղ Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Մայիսի 12-ին Մատենադարանի դիմացից կմեկնարկի երիտասարդական երթ՝ դեպի Հանրապետության հրապարակ Ինչու՞ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից․ մանրամասներ Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոյին «Opel»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներ Տավուշի և Շիրակի թեմի առաջնորդները միասին լուսանկար են հրապարակել Ադրբեջանում երկորրդ երկրաշարժն է գրանցվել Սերժ Թանկյանը լավատես է Հայաստանի ապագայի նկատմամբ Գ. Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում Ծնվել է Անդրեի որդինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Սփյուռքը հանուն Տավուշի. Հավաք Նյու Ջերսիում Այս շարժման արդյունքում է, որ հանձնման պրոցեսն ինչ-որ կերպ կասեցվել է. Սողոմոնյան Ցավում եմ, որ 2018-ին այնտեղ էի, ցավում եմ, որ 2024-ին այնտեղ չեմ. Սարգիս Գրիգորյան (լուսանկար) Սամբիստ Մայիս Ներսեսյանը՝ Եվրոպայի չեմպիոնԳյումրիի «Իրական դպրոց»-ն արտոնագրվել էՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՔաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան ճանապարհը44 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը բախվել է երեք մեքենաների հետ 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են Սյունիքում Ադրբեջանում մի քանի րոպե առաջ երկրաշարժ է եղել Բոլոր ժամանակներում ուսանողությունը՝ երիտասարդությունը պիտի որոշի երկրի ներկան, հետևաբար նաև ապագան. Աննա Կոստանյան