Երևան, 13.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Որսորդների տեղաշարժման հարմարանքից՝ սիրված մարզաձև. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ձյունառատ ձմեռներ ունեցող տարածքներում մշտապես ապրող մարդկանց համար առաջին դահուկները հայտնվել են հին ժամանակներում: Այս սարքերն օգնել են որս անող մարդուն՝ տարբեր իրավիճակներում պարզապես արագ շարժվել ձնառատ տեղանքով: Դեռևս 4300 տարի առաջ պատրաստված ամենահին դահուկներից մի քանիսը հայտնաբերվել են Ռուսաստանի Պսկովի մարզում: Դահուկների մասին հին հույն պատմիչների առաջին գրավոր վկայությունները թվագրվում են մեր թվարկության 6-7-րդ դարերով: 925 թվականին թվագրվող փաստաթղթերը պատմում են Նորվեգիայի թագավոր Օլաֆ Տրուգվասոնի մասին, որը սիրում էր դահուկ քշել:

Նորվեգացիներն առաջին ժողովուրդն էին, որ հետաքրքրություն դրսևորեցին դահուկային սպորտի նկատմամբ: Նորվեգիայի զորավար Հանս Էմահուսենը 1733 թվականին հրաման է արձակել բանակային կոչումների համար դահուկային մարզումներ անցկացնելու մասին՝ հստակ շեշտելով դրա սպորտային բաղադրիչը: 34 տարի անց՝ 1767 թվականին, տեղի են ունեցել այն ժամանակ հայտնի լեռնադահուկային սպորտաձևերի առաջին մրցումները։ 1862 թվականից սկսած՝ 2 տարի շարունակ Նորվեգիայի Տրոնհեյմ քաղաքում սկսել է գործել դահուկային աքսեսուարների ցուցահանդես, որն աննկատ չի մնացել աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկների կողմից։

19-րդ դարի վերջում դահուկավազքը հայտնի է դարձել ոչ միայն Սկանդինավիայում, այլ նաև եվրոպական երկրների մեծ մասում։ 1877 թվականին Նորվեգիայում բացվել է առաջին լեռնադահուկային ակումբը, իսկ քիչ անց նմանատիպ ակումբներ են հայտնվել Ֆինլանդիայում, Շվեդիայում և այլ երկրներում։ Աճող ժողովրդականության հետ մեկտեղ հայտնվել են դահուկային տոներն ու փառատոները՝ Հոլմենկոլեն, Լահտիի խաղերը, Վասալոպպետը: Նորվեգիայում 1901 թվականը նշանավորվել է «դահուկային երկամարտ» սկզբունքով մրցույթների մեկնարկով: Սկզբում դրանց մասնակիցները եղել են միայն ֆինն ու շվեդ դահուկորդները։ Հետո՝ 1913 թվականից սկսել են մասնակցել հարևան Նորվեգիայի մարզիկները։ Ռուսական Կայսրությունում դահուկավազքի առաջին մրցումներն անցկացվել են դեռ 1894 թվականից, Նևայի սառույցի վրա դահուկավազքի մրցարշավների տեսքով։

Նորվեգիայում՝ Օսլոյում, 1910 թվականին ստեղծվել է Դահուկավազքի միջազգային հանձնաժողով, որը 14 տարի անց՝ 1924 թվականին, դարձել է Դահուկավազքի միջազգային ֆեդերացիա։ Հիմնադրման օրվանից մինչ օրս այդ կառույցն է եղել դահուկային սպորտի հիմնական մարմինը։ 1924 թվականի դահուկավազքի 18 և 50 կիլոմետրանոց մրցումները ներառվել են առաջին ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում։ 1925 թվականին Չեխոսլովակիայի Յանսկե Լազնե քաղաքում տեղի է ունեցել աշխարհի առաջին առաջնությունը։ Սկզբում ընդունված էր նման մրցույթներ անցկացնել ամեն տարի, իսկ 1950 թվականից՝ չորս տարին մեկ անգամ։ 1985 թվականից ի վեր դահուկավազքի աշխարհի առաջնություններն անցկացվում են 2 տարին մեկ անգամ: 1980-ականներին ի հայտ է եկել դահուկավազքի նոր ոճ՝ «ազատ ոճը» կամ «չմշկասահքը»։

Նախկինում դահուկավազքի ժամանակ մարզիկները շարժվում էին դասական ոճով։ Հիմա էլ դահուկային սպորտի նոր տեսակներ են ի հայտ գալիս: Դրանցից ամենատարածվածներն են՝ հետապնդում, փոխանցումավազք, անհատական և թիմային սպրինտ: Հատուկ դիսցիպլին է դահուկավազքի զանգվածային մեկնարկը: 90 կիլոմետրանոց դահուկավազքի առաջին մարաթոնը տեղի է ունեցել 1922 թվականին։ Այն նվիրված էր Շվեդիայի թագավոր Գուստավ Վասային, որը նույն ճանապարհով անցել էր 16-րդ դարի սկզբին։ Մեր օրերում էլ դահուկավազքը շարունակում է չափազանց տարածված լինել: Այդ սպորտաձևը, բացի առողջության օգուտներից, մարդկանց մեջ զարգացնում է նաև այնպիսի հատկություններ, ինչպիսիք են համբերությունը, հաստատակամությունը և հաղթելու ցանկությունը։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ես հաշտ չեմ». Քաղաքացին շղթայով միայնակ փակել է փողոցը՝ կողպեքն ամրացելով իր ձեռքին Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում խոցվել է շուրջ 50 ԱԹՍ, հրթիռ և արկ Որտեղի՞ց է սկսելու օրը Բագրատ Սրբազանը Բիրտ ուժ կիրառելով՝ ոստիկանները Տերյան փողոցից բերման են ենթարկել ակցիա իրականացնող քաղաքացիներին (տեսանյութ) Ոստան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած Սրբազան շարժումը պիտի՛ հաղթի Հայոց Համազգային Միասնություն կուսակցությունը հերթական բողոքի գործողությունն է իրականացրել«Գանձեր մի դիզեք երկրի վրա, այլ երկնքում»Լևոն Ա.-ն հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմինՀասարակության 70%-ը սկսել է հոսել դեպի հակաիշխանական ֆրոնտ. Վլադիմիր ՄարտիրոսյանԹբիլիսիում անցկացվեց զորակցական հավաք` ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԷրդողան. ԱՄՆ-ն և Եվրոպան բավարարը չեն անում, որպեսզի Իսրայելին ստիպեն համաձայնել հրադադարինՏեղի է ունեցել «Սյունիքի ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքի շնորհանդեսըՊուտինը Շոյգուին նշանակել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարՎարչապետի թեկնածուն չի կարող լինել որեւէ կուսակցության կամ խմբի անդամ. Բագրատ Սրբազան28-ամյա վարորդը «Mitsubishi Pajero»-ով «Չայնիի» ոլորաններում գլխիվայր շրջվել էԵրևանում և 5 մարզերի տասնյակ հասցեներում լույս չի լինիԲելգորոդում բնակելի շենքի մուտքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-իԲրազիլիայում հորդառատ անձրևների հետևանքով 143 մարդ է զոհվելԵկեղեցին ոչ թե քաղաքականությամբ է զբաղվում, այլ հայրենիքի փրկությամբ. Աջապահյան«Զվարթնոց» օդանավակայանի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «Toyota Camry»-ն«Արարատ-Արմենիան»՝ Հայաստանի գավաթակիրԲագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՆԳՆԱմեն օրվա ավարտին Ս. Աննա եկեղեցու բակում կամփոփվեն շարժման արդյունքներն ու կներկայացվեն անելիքները. Բագրատ սրբազանՎաղն առավոտյան ժամը ութից՝ տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը. Բագրատ ՍրբազանԱնցումային Կառավարություն պիտի ունենանք․ Բագրատ Սրբազան «Սուտ եք ասում». Փաշինյանի մասին տեսանյութը` Սրբազանի առաջնորդած հանրահավաքինՈղբերգական դեպք՝ Երևանում. թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամահ է եղելԼոռու մարզի մի շարք համայնքներում ուժգին կարկուտ է տեղացելՇատերին հետաքրքրում է մեկ հարց՝ պատերազմ լինելո՞ւ է, թե՝ ոչ. Վահագն ՄելիքյանՍա մեր ամոթն է, զոհվածի մորն են քաշքշել. սրբազանՈւսանողներն անվերապահ աջակցում են սրբազանին․ դասախոսԱրագածոտնում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը, որի վարորդը եղել է խմած. կան վիավորներՎեհափառ Հայրապետն իմ հայրն է. այսօր ամեն ինչ կիմանաք գործընթացի մասին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեքսիկայի ափերի մոտ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԳազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 35 հազարըՇպիոնները դուք եք․ քաղաքացին՝ ՔՊ-ին (տեսանյութ)Վաղը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահըԵրիտասարդները երթով գնում են Հանրապետության հրապարակ` միանալու Բագրատ Սրբազանի հանրահավաքին․ ուղիղՇրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվԱյրվել է 7 անվադող, մալուխներ, փլուզվել է պատը․ մանրամասներ՝ Արարատում տեղի ունեցած պայթյունիցԻսրայելը շարունակում է ռազմագործողությունը ՌաֆահումՆարեկ Սիմոնյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչԵրևան-Մոսկվա տոմսերն եռակի թանկացել են. որքա՞ն արժե այս պահին«Յոթ տղամարդով ծեր կնոջ հախից մի կերպ եկան...»․ սա հայ ոստիկանի պատիվը ոտնահարող արարք է․ Զաքարյան Վիլնյուսում ներկայացվել է Լիտվայում արտադրված առաջին արևային մարտկոցը«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024–ի» եզրափակչում (տեսանյութ) Խոշոր վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելու