Երևան, 13.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ամբողջ աշխարհի բանակների զինվորների անփոխարինելի ատրիբուտը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սաղավարտը պատկանում է այն արհեստական միջոցների դասին, որոնք պաշտպանում են մարդու գլուխը արտաքին ազդեցություններից։ Ինչու՞ «արհեստական»: Որովհետև արտաքին ազդեցություններից գլխի բնական պաշտպանությունը մազերն են։ Եվ այսպես, ֆունկցիոնալության առումով սաղավարտը մարդու գլուխը մեխանիկական ազդեցություններից պաշտպանելու միջոց է։ Այդ սահմանման հիման վրա էլ սաղավարտի պատմությունը մեզ հետ է տանում հին ժամանակներ, երբ հնագույն մարտիկի սաղավարտը կատարում էր նմանատիպ գործառույթ:

Ի պաշտպանություն այդ թեզի, կարող ենք ասել, որ զինվորականներն ու շինարարներն այդ գլխադիրն անվանում են «սաղավարտ», մինչդեռ մոտոցիկլավարներն ու մրցարշավի վարորդները այն դեռ անվանում են «շլեմ»։ Քիչ հավանական է, որ իրեն հարգող պատմաբանը փորձի գրել սաղավարտի ստեղծման պատմությունը, քանի որ դա կհանգեցնի հետազոտությունների մեծ ծավալի: Սաղավարտ օգտագործվել է բոլոր երկրներում և բոլոր ժողովուրդների կողմից ռազմական գործողությունների ժամանակ: Բացի այդ, անհնար է թվագրել առաջին սաղավարտի առաջացումը, քանի որ, օրինակ՝ ասորի ռազմիկներն են այն կրել, բացի դա՝ նաև չինացիներն ու հնդիկները։ Եվ ոչ ոք չգիտի, թե ով է եղել առաջինը: Հետագայում վառոդի և հրազենի գյուտը զրոյացրել է մարտիկների համար զրահ ստեղծելու հազարամյա պատմությունը:

Փաստն այն է, որ անգամ առաջին հրազենը այնքան հզոր էր (համեմատած ժամանակակիցների հետ), որ ոչ մի սաղավարտ չէր կարող դրանից պաշտպանություն ապահովել: Սաղավարտները օգտագործվում էին մինչև 16-րդ դար, իսկ 17-րդ դարում դրանք կրում էին միայն հրազեն չունեցող ժողովուրդներին նվաճելիս։ Նման կերպ գլխի պաշտպանության զարգացման պատմությունը ընդհատվել է գրեթե երկու հարյուր տարով: Դա պայմանավորված էր բանակների զինման տեխնոլոգիական առաջընթացով: Զինվորականները սկսել էին հարձակվել թշնամու վրա գլխարկներով, կաֆտաններով և սպիտակ տաբատներով: Սաղավարտները, իհարկե, շարունակել են գոյություն ունենալ առանձին զորամասերում, սակայն զանգվածաբար չեն օգտագործվել։ Բայց, ինչպես գիտեք, առաջընթացը կանգ չի առնում։ Հակառակորդի կենդանի ուժն առավել արդյունավետ կերպով խափանելու համար անհրաժեշտ էր մեծացնել հրազենի կրակի տեմպերը։

Փամփուշտի ու ակոսավոր փողի գաղափարն է առաջացել, որի արդյունքում կրճատվել է հրազենի քաշը, փողի երկարությունը և, հետևաբար, փոքր զենքի հզորությունը։ Հենց այդ ժամանակ էլ վերակենդանացել է զինվորի համար զրահի գաղափարը, և նորից հայտնվել է «սաղավարտ» բառը։ Ֆրանսիացիներն են առաջինը սկսել զանգվածաբար օգտագործել սաղավարտը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, քանի որ զինվորները կարող էին գլխից վիրավորվել խրամատային պատերազմի ժամանակ: Խրամատը պաշտպանում էր մարմնի մեծ մասը, բայց երբեմն զինվորը ստիպված է լինում գլուխը դուրս հանել խրամատից։ Բացի այդ, արկերի և ականների բեկորներից ևս պաշտպանություն էր պետք։ Ֆրանսիացիները մշակեցին և սկսեցին արտադրել սաղավարտներ, որոնք կոչվում էին «Ադրիանի սաղավարտներ» (1915): Դրա հաջողությունն այնքան մեծ էր, որ այն ընդունվեց բազմաթիվ եվրոպական բանակների կողմից, իսկ Խորհրդային Միությունում նման սաղավարտներ օգտագործվեցին նույնիսկ Հայրենական մեծ պատերազմի սկզբում։

Գերմանական կոալիցիան որոշ ժամանակ ուշադրություն չէր դարձնում զինվորին պաշտպանելու այդ միջոցին, սակայն արդեն 1916 թվականին զորքերը սկսեցին համալրվել M 916 սաղավարտներով։ Բրիտանացիները նույնպես սկսեցին մշակել սաղավարտի սեփական տարբերակը՝ հիմք ընդունելով միջնադարյան կապելանի սաղավարտը։ Այդ մոդելի արտադրությունը սկսվել է 1915 թվականին։ Չնայած ռուսական բանակի գեներալների համառ խնդրանքներին, կայսրը որոշեց զորքերը սաղավարտներով զինել միայն 1916 թվականին: Առաջին համաշխարհային պատերազմից հետո հրապարակվել է վիճակագրություն սաղավարտի օգտագործման հետևանքով մահերի և վնասվածքների նվազման վերաբերյալ։ Դա տպավորիչ է. միջին հաշվով, կորուստները կրճատվել են չորս անգամ։ Այդ ժամանակից ի վեր սաղավարտը դարձել է ամբողջ աշխարհի բանակների զինվորների անփոխարինելի ատրիբուտը: Մեր օրերում այն օգտագործվում է ոչ միայն որպես զինվորական գլխարկ։ Սաղավարտները լայնորեն կիրառվում են սպորտի, շինարարության, ճանապարհների և վտանգի այլ վայրերում:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երեկոյան կհասկանանք վաղվա մեր անելիքները, այս պահին հանդիպումներ ունեմ. Սրբազան (տեսանյութ) Փարաջանովի շունչը՝ Գյումրու Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի հարկի ներքո «Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ Ղազախստանում կնոջ սպանության համար մեղադրվող նախկին նախարարը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման (տեսանյութ) Ուկրաինայի ՀՕՊ համակարգերի արդյունավետությունը կտրուկ ընկել է. խոցվել է ռուսական հրթիռների միայն 30%-ը Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Ծափողջույններով դիմավորեցին քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Ակնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով«Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» հիմնադրամի հետ գործակցության արդյունքում Բարդուղիմեոս առաքյալի մասունքները իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցումԱրթուր Իսպիրյանը վայր է դրել մանդատըՀայաստանը պետք է աջակցի ՎԶԵԲ ընդլայնմանը Աֆրիկայի եւ Իրաքի մի շարք երկրների ներգրավմամբ. փոխնախարար Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 82,52 դոլար Լոռիում «Mercedes»-ը գլխիվայր շրջվել ու բախվել է ծառերին. 3 հոգի տեղափոխվել է ԲԿ ԱՄՆ-ում արևային էներգիան աճում է կտրուկ տեմպերովԱմբողջ Տավուշը սրբազանի հետ է. Տավուշից եկած քաղաքացի (տեսանյութ) Թարգեք, շատ զզվելի է. Լուսինե Թովմասյանի համար Սրբազան շարժման մասին հարցը զզվելի է Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ Եթե Արևմուտքը ցանկանում է ուկրաինական հակամարտությունը լուծել մարտի դաշտում, ուրեմն այդպես էլ կլինի. Լավրով Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը ներկայացնում է ուժային կառույցներում տիրող մթնոլորտի մասին Ի՛նչ ամոթ կլիներ, եթե սա պաշտպաներ եկեղեցուն (լուսանկար). Գագիկ ՀամբարյանԱվտոերթ Գեղարքունիքում՝ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Հասարակության մի զգալի հատվածի համար այս վարչապետն արդեն չկա և այս միտումն արագորեն տարածվելու է. Վահե Հովհաննիսյան ՃՏՊ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհին Ոստիկանության բաժնից ՀՀՄ կուսակցության անդամը շտապ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունը երբ ուզի, կարող ենք իրենց հետ հանդիպել. Սրբազանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Քիչ առաջ Ոստիկանության Մաշտոցի բաժին շտապ օգնության մեքենանաներ են կանչվել. ՀՀՄ Վերջին 3 օրում գրանցվել է 39 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է ՀՀՄ կուսակցության անդամներից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել Պուտինն ամրապնդում է իր դիրքերը. Շոյգուին զրկեցին նախարարի պաշտոնից Բելգորոդում Ուկրաինայի հարվածների հետևանքով զոհվել է 19 մարդ Բերման ենթարկվածների թիվը գերազանցում է 150-ը Տարադրամի փոխարժեքները մայիսի 13-ին Ո՞վ պետք է լինի Հայաստանի հաջորդ Վարչապետը Նկարիչների միության նախագահը շենքի ներսում դիմավորեց Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Բագրատ Սրբազանը վարչապետի 3 «թեկնածուների» անուններ տվեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ ԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է Հայաստան Նոյեմբերյանի պետական քոլեջում դասադուլ է Հանդարտ մնացե՛ք, տղերք, ձեզ փչացնում են․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին ու հատուկ նշանակության զորքերին Բաղրամյան Մոսկովյան խաչմերուկից ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներին «Կարգավիճակդ չօգտագործես»․ ոստիկանը՝ զոհվածի մորըԿոչ ենք անում շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումն ապրիլի 19-ի արձանագրության սկզբունքների հիման վրա. Ֆրանսիայի ԱԳՆ Մայիսի ոչ աշխատանքային և տոնական օրերը IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը Զոհված զինծառայողի մայրը՝ տիկին Գոհարը, միացել է փողոց փակելու ակցիային (տեսանյութ) Իրենց շեֆը երևի ոստիկաններին պրեմիա է տվել, որ խոշտանգեն քաղաքացիներին, ծեծեն ու ջարդեն. Դանիելյան (տեսանյութ) «Ես հաշտ չեմ». Քաղաքացին շղթայով միայնակ փակել է փողոցը՝ կողպեքն ամրացելով իր ձեռքին Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում խոցվել է շուրջ 50 ԱԹՍ, հրթիռ և արկ Որտեղի՞ց է սկսելու օրը Բագրատ Սրբազանը Բիրտ ուժ կիրառելով՝ ոստիկանները Տերյան փողոցից բերման են ենթարկել ակցիա իրականացնող քաղաքացիներին (տեսանյութ)