Երևան, 13.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչպես կյանքի կոչվեց «երկինքը նվաճելու» երազանքը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իր պատմության մեծ մասի ընթացքում մարդկությունը փորձել է նվաճել երկինքը: Հին քրոնիկոնները պարունակում են թռիչքների նկարագրություններ, որոնցում օգտագործվել են սարքեր, որոնք ամենից հաճախ իրենց տեսքով հովանոց են հիշեցնում: Գյուտարարները ցատկել են ծառերից, տներից, ժայռերից, և դա հաճախ ողբերգական ավարտ է ունեցել լուրջ վնասվածքներով կամ մահով: Նշանակալի բարձրություններից ցատկելու համար անվտանգ սարք ստեղծելու գաղափարը պատկանում է հայտնի գիտնական Լեոնարդո դա Վինչիին։ Նա հաշվարկներ է արել և դրա հիման վրա պնդել, որ ցանկացած բարձրությունից անվտանգ ցատկի համար բավական է ունենալ տասներկու կանգուն չափսով օսլայած գործվածքից կտավ։

17-րդ դարում գիտնական Ֆաուստ Վրանչիչը նկարագրել է թռչող սարքի կառուցվածք, որը նման է եղել Լեոնարդո դա Վինչիի գյուտին։ Ճիշտ է, դրա մեջ առագաստի չափը խստորեն կարգավորվում էր անձի քաշով։ Ֆրանսիացի Լավինը այդ կառուցվածքը փորձարկել է իր վրա, երբ 17-րդ դարի 20-ականներին որոշել է փախչել բանտից։ Փախուստի դիմած անձը սավաններից վրան է կարել, կապել պարաններով, դուրս թռել պատուհանից և բարեհաջող վայրէջք կատարել։ Նմանատիպ փորձ է կատարել նաև մահապատժի դատապարտված ֆրանսիացի Ժան Դումիեն՝ հաջողությամբ ցած նետվելով բանտային աշտարակի տանիքից։ Այդ բանտարկյալին առաջարկել են փորձարկել «Պրոֆեսոր Ֆոնտաժի թռչող թիկնոցը»՝ խոստանալով հաջողության դեպքում մահապատժի չենթարկել։

1783 թվականին ֆրանսիացի ֆիզիկոս Լուի Սեբաստիան Լենորմանը հաջող ցատկ է կատարել Մոնպելիեի աստղադիտարանի տանիքից։ Նրա սարքի ձևը հովանոց էր հիշեցնում, որի վրա փռված գործվածք էր. նա այն անվանել է «պարաշուտ»։ Դրանից հետո 1797 թվականի աշնանը Ֆրանսիայի մայրաքաղաքում Անդրե-Ժակ Գարներինը ցատկել է օդապարիկից, որը համարվում է առաջին պարաշուտով ցատկը։ Հետագայում գյուտարարները կատարելագործել են պարաշուտի կառուցվածքը, նորամուծություններ ներդրել և կատարել թռիչքներ, որոնց մի մասը ողբերգական ավարտ է ունեցել: 20-րդ դարում ավիացիայի մուտքով պարաշուտը պահանջված է դարձել: Ռուս Գլեբ Կոտելնիկովն է մեծ ներդրում ունեցել պարաշուտի կատարելագործման գործում:

1911 թվականին գյուտարարը արտոնագրել է ուսապարկ պարաշուտը։ Կլոր պարաշուտը տեղադրվել է մետաղյա ուսապարկի մեջ, որը կախովի համակարգի միջոցով ամրացված է եղել օդաչուի վրա։ Օդաչուն դուրս է քաշել արտանետման օղակը և ակտիվացրել զսպանակները։ 1912 թվականին տեղի է ունեցել ինքնաթիռից առաջին ցատկը, որն արել է ամերիկացի զինվորական Ալբերտ Բերին։ Պարաշուտի կատարելագործման և զարգացման հետ համատեղ սկսել է զարգանալ նաև պարաշուտային սպորտը: Պարաշուտային սպորտի աշխարհի առաջին առաջնությունն անցկացվել է 1951 թվականին Հարավսլավիայում, որին մասնակցել են պարաշուտիստներ Ֆրանսիայից, Հարավսլավիայից, Հոլանդիայից, Իտալիայից և Մեծ Բրիտանիայից։ Առաջին տեղը գրավել է Ֆրանսիայի ներկայացուցիչը։

ԽՍՀՄ-ը մարզիկների ուժեղ թիմ է ունեցել, բայց քաղաքական նկատառումներով չի մեկնել Հարավսլավիա։ Ներկայում պարաշուտային սպորտի աշխարհի առաջնություններն անցկացվում են երկու տարին մեկ անգամ։ Ընդունող է դառնում այն երկիրը, որի ներկայացուցիչները նախորդ առաջնությանը դառնում են չեմպիոն։ Պարաշուտային սպորտի տեսակներն են՝ ճշգրիտ վայրէջքը, անհատական ակրոբատիկ հնարքները, գմբեթային ակրոբատիկան, մի խումբ մարզիկների կատարմամբ ակրոբատիկ ցատկերը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բագրատ Սրբազանը վարչապետի 3 «թեկնածուների» անուններ տվեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ ԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է Հայաստան Նոյեմբերյանի պետական քոլեջում դասադուլ է Հանդարտ մնացե՛ք, տղերք, ձեզ փչացնում են․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին ու հատուկ նշանակության զորքերին Բաղրամյան Մոսկովյան խաչմերուկից ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներին «Կարգավիճակդ չօգտագործես»․ ոստիկանը՝ զոհվածի մորըԿոչ ենք անում շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումն ապրիլի 19-ի արձանագրության սկզբունքների հիման վրա. Ֆրանսիայի ԱԳՆ Մայիսի ոչ աշխատանքային և տոնական օրերը IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը Զոհված զինծառայողի մայրը՝ տիկին Գոհարը, միացել է փողոց փակելու ակցիային (տեսանյութ) Իրենց շեֆը երևի ոստիկաններին պրեմիա է տվել, որ խոշտանգեն քաղաքացիներին, ծեծեն ու ջարդեն. Դանիելյան (տեսանյութ) «Ես հաշտ չեմ». Քաղաքացին շղթայով միայնակ փակել է փողոցը՝ կողպեքն ամրացելով իր ձեռքին Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում խոցվել է շուրջ 50 ԱԹՍ, հրթիռ և արկ Որտեղի՞ց է սկսելու օրը Բագրատ Սրբազանը Բիրտ ուժ կիրառելով՝ ոստիկանները Տերյան փողոցից բերման են ենթարկել ակցիա իրականացնող քաղաքացիներին (տեսանյութ) Ոստան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած Սրբազան շարժումը պիտի՛ հաղթի Հայոց Համազգային Միասնություն կուսակցությունը հերթական բողոքի գործողությունն է իրականացրել«Գանձեր մի դիզեք երկրի վրա, այլ երկնքում»Լևոն Ա.-ն հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմինՀասարակության 70%-ը սկսել է հոսել դեպի հակաիշխանական ֆրոնտ. Վլադիմիր ՄարտիրոսյանԹբիլիսիում անցկացվեց զորակցական հավաք` ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԷրդողան. ԱՄՆ-ն և Եվրոպան բավարարը չեն անում, որպեսզի Իսրայելին ստիպեն համաձայնել հրադադարինՏեղի է ունեցել «Սյունիքի ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքի շնորհանդեսըՊուտինը Շոյգուին նշանակել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարՎարչապետի թեկնածուն չի կարող լինել որեւէ կուսակցության կամ խմբի անդամ. Բագրատ Սրբազան28-ամյա վարորդը «Mitsubishi Pajero»-ով «Չայնիի» ոլորաններում գլխիվայր շրջվել էԵրևանում և 5 մարզերի տասնյակ հասցեներում լույս չի լինիԲելգորոդում բնակելի շենքի մուտքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-իԲրազիլիայում հորդառատ անձրևների հետևանքով 143 մարդ է զոհվելԵկեղեցին ոչ թե քաղաքականությամբ է զբաղվում, այլ հայրենիքի փրկությամբ. Աջապահյան«Զվարթնոց» օդանավակայանի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «Toyota Camry»-ն«Արարատ-Արմենիան»՝ Հայաստանի գավաթակիրԲագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՆԳՆԱմեն օրվա ավարտին Ս. Աննա եկեղեցու բակում կամփոփվեն շարժման արդյունքներն ու կներկայացվեն անելիքները. Բագրատ սրբազանՎաղն առավոտյան ժամը ութից՝ տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը. Բագրատ ՍրբազանԱնցումային Կառավարություն պիտի ունենանք․ Բագրատ Սրբազան «Սուտ եք ասում». Փաշինյանի մասին տեսանյութը` Սրբազանի առաջնորդած հանրահավաքինՈղբերգական դեպք՝ Երևանում. թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամահ է եղելԼոռու մարզի մի շարք համայնքներում ուժգին կարկուտ է տեղացելՇատերին հետաքրքրում է մեկ հարց՝ պատերազմ լինելո՞ւ է, թե՝ ոչ. Վահագն ՄելիքյանՍա մեր ամոթն է, զոհվածի մորն են քաշքշել. սրբազանՈւսանողներն անվերապահ աջակցում են սրբազանին․ դասախոսԱրագածոտնում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը, որի վարորդը եղել է խմած. կան վիավորներՎեհափառ Հայրապետն իմ հայրն է. այսօր ամեն ինչ կիմանաք գործընթացի մասին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեքսիկայի ափերի մոտ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԳազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 35 հազարըՇպիոնները դուք եք․ քաղաքացին՝ ՔՊ-ին (տեսանյութ)Վաղը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահըԵրիտասարդները երթով գնում են Հանրապետության հրապարակ` միանալու Բագրատ Սրբազանի հանրահավաքին․ ուղիղ