Երևան, 13.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Զրահապատ ասպետը, մրցակիցների կլանումն ու ճակատագրական երկու սխալները. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այլ հայտնի գերմանական գարեջրի գործարանների համեմատ Holsten ապրանքանիշը համարվում է բավականին երիտասարդ։ Հոլսթեն գարեջրի գործարանը կառուցվել է 1879 թվականին Ալտոնա քաղաքում, որն այսօր Համբուրգի մաս է կազմում։ Գարեջրի անվանումը ծագել է Շլեզվիգ-Հոլշթայն նահանգի անվանումից, որը նախկինում ներառում էր Ալտոնա քաղաքը։ Իր հերթին, այդ անվանումը գալիս է 1500 տարի առաջ այդ տարածքներում ապրած գերմանական ցեղերից մեկի անունից։ Այն հնչում էր որպես Հոլցատեն, այսինքն՝ անտառի բնակիչներ։ Զրահապատ ասպետը, որն այսօր կարելի է տեսնել Հոլսթենի յուրաքանչյուր շշի վրա, հենց սկզբից է դարձել այդ գարեջրի գործարանի խորհրդանիշը։

Գարեջրի գործարանն իր ստեղծման օրվանից լավ է աշխատել: Իր գոյության առաջին 25 տարում ընկերությունը դարձել է տարածաշրջանի ամենահաջողակ գարեջրի ապրանքանիշը, իսկ արդեն 1881 թվականին, այսինքն՝ հիմնադրումից ընդամենը 3 տարի անց, Հոլսթեն գարեջուրը սկսել է արտահանվել։ 1903 թվականին Լոնդոնում հիմնվել է ընկերության մասնաճյուղը, որն սկսել է ապրանքանիշը առաջ մղել համաշխարհային շուկայում։ Պետք է ասել, որ Հոլսթենի հիմնական ռազմավարությունը միշտ էլ եղել է մրցակիցների կլանումը։ Կարելի է առանձնացնել դրա երկու հիմնական ժամանակաշրջան՝ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը և դրանից հետո։ 1909 թվականին տեղի է ունեցել առաջին կարևոր կլանումը. գնվել է A. Janssen Wwe գարեջրի գործարանը: Հինգ տարի անց գնվել է Bergedorf ապրանքանիշի տակ գտնվող գարեջրի գործարանների մի ամբողջ ցանց: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո գերմանական տնտեսությունը գտնվում էր «զրոյական» մակարդակում, սակայն դա չի խանգարել Հոլսթեն ընկերությանը շարունակել գարեջրի գործարաններ գնել: 1918-1924 թվականներին գերմանական գարեջրագործական վեց ընկերություն է կլանվել այս կոնցեռնի կողմից։

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին Հոլսթենը դարձել էր գարեջրագործության խոշորագույն կոնցեռնը՝ իր հիմնական գործարաններով Համբուրգում, Նոյմունստրում և Քիլում: Պատերազմից հետո այդ երեք գործարաններն էլ ամբողջությամբ ավերված էին, բայց դա չի նշանակել ընկերության վերջ։ Օգտագործելով ամենաժամանակակից տեխնոլոգիաները՝ գործարանները վերակառուցվել են բավականին արագ։ Արդեն 1952 թվականին սկսվել է գարեջրի արտադրությունը մեծ տարաներով, իսկ 1954 թվականին ընկերությունը վերադարձել է իր նախկին ձևերին, և սկսվել են մի շարք նոր ձեռքբերումներ, որոնք տևել են մինչև 90-ականները։ 1957 թվականին վերականգնվել է Լոնդոնի մասնաճյուղը, և Հոլսթենը կրկին մտել է համաշխարհային շուկա։

1975 թվականին նա դարձել է Գերմանիայի գարեջրի առաջատար արտադրողներից մեկը, իսկ 1980-ականներին ամենահայտնի պրեմիում փաթեթավորված գարեջուրը: Ընկերության խնդիրները սկսվել են 90-ականների վերջին, երբ ղեկավարությունը երկու մեծ սխալ է թույլ տվել: Նախ՝ մեծ թվով ուժեղ և հայտնի բրենդներ են մրցակցություն ստեղծել կոնցեռնի ներսում: Երկրորդ հերթին՝ չլսելով փորձագետների առաջարկությունները՝ Հոլսթենը շեշտը դրել է մեկանգամյա օգտագործման փաթեթավորմամբ գարեջրի արտադրության վրա, թեև հայտնի էր, որ շուտով ուժի մեջ է մտնելու օրենք, որը լրացուցիչ վճարներ է սահմանելու այդ տեսակի տարաների համար։ Արդյունքում, 2004 թվականին Հոլսթենը դարձել է Carlsberg կոնցեռնի դուստր ձեռնարկություն, որն արագորեն ազատվել է Հոլսթենի այլ անհարկի ապրանքանիշերից և ապավինել բացառապես զրահապատ ասպետին։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեգամոլի անվտանգության աշխատակիցներն արգելեցին Հայաստանի դրոշով մուտք գործել մոլ (տեսանյութ) Դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասին Երեկոյան կհասկանանք վաղվա մեր անելիքները, այս պահին հանդիպումներ ունեմ. Սրբազան (տեսանյութ) Փարաջանովի շունչը՝ Գյումրու Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի հարկի ներքո «Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ Ղազախստանում կնոջ սպանության համար մեղադրվող նախկին նախարարը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման (տեսանյութ) Ուկրաինայի ՀՕՊ համակարգերի արդյունավետությունը կտրուկ ընկել է. խոցվել է ռուսական հրթիռների միայն 30%-ը Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Ծափողջույններով դիմավորեցին քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Ակնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով«Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» հիմնադրամի հետ գործակցության արդյունքում Բարդուղիմեոս առաքյալի մասունքները իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցումԱրթուր Իսպիրյանը վայր է դրել մանդատըՀայաստանը պետք է աջակցի ՎԶԵԲ ընդլայնմանը Աֆրիկայի եւ Իրաքի մի շարք երկրների ներգրավմամբ. փոխնախարար Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 82,52 դոլար Լոռիում «Mercedes»-ը գլխիվայր շրջվել ու բախվել է ծառերին. 3 հոգի տեղափոխվել է ԲԿ ԱՄՆ-ում արևային էներգիան աճում է կտրուկ տեմպերովԱմբողջ Տավուշը սրբազանի հետ է. Տավուշից եկած քաղաքացի (տեսանյութ) Թարգեք, շատ զզվելի է. Լուսինե Թովմասյանի համար Սրբազան շարժման մասին հարցը զզվելի է Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ Եթե Արևմուտքը ցանկանում է ուկրաինական հակամարտությունը լուծել մարտի դաշտում, ուրեմն այդպես էլ կլինի. Լավրով Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը ներկայացնում է ուժային կառույցներում տիրող մթնոլորտի մասին Ի՛նչ ամոթ կլիներ, եթե սա պաշտպաներ եկեղեցուն (լուսանկար). Գագիկ ՀամբարյանԱվտոերթ Գեղարքունիքում՝ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Հասարակության մի զգալի հատվածի համար այս վարչապետն արդեն չկա և այս միտումն արագորեն տարածվելու է. Վահե Հովհաննիսյան ՃՏՊ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհին Ոստիկանության բաժնից ՀՀՄ կուսակցության անդամը շտապ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունը երբ ուզի, կարող ենք իրենց հետ հանդիպել. Սրբազանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Քիչ առաջ Ոստիկանության Մաշտոցի բաժին շտապ օգնության մեքենանաներ են կանչվել. ՀՀՄ Վերջին 3 օրում գրանցվել է 39 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է ՀՀՄ կուսակցության անդամներից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել Պուտինն ամրապնդում է իր դիրքերը. Շոյգուին զրկեցին նախարարի պաշտոնից Բելգորոդում Ուկրաինայի հարվածների հետևանքով զոհվել է 19 մարդ Բերման ենթարկվածների թիվը գերազանցում է 150-ը Տարադրամի փոխարժեքները մայիսի 13-ին Ո՞վ պետք է լինի Հայաստանի հաջորդ Վարչապետը Նկարիչների միության նախագահը շենքի ներսում դիմավորեց Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Բագրատ Սրբազանը վարչապետի 3 «թեկնածուների» անուններ տվեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ ԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է Հայաստան Նոյեմբերյանի պետական քոլեջում դասադուլ է Հանդարտ մնացե՛ք, տղերք, ձեզ փչացնում են․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին ու հատուկ նշանակության զորքերին Բաղրամյան Մոսկովյան խաչմերուկից ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներին «Կարգավիճակդ չօգտագործես»․ ոստիկանը՝ զոհվածի մորըԿոչ ենք անում շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումն ապրիլի 19-ի արձանագրության սկզբունքների հիման վրա. Ֆրանսիայի ԱԳՆ Մայիսի ոչ աշխատանքային և տոնական օրերը IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը Զոհված զինծառայողի մայրը՝ տիկին Գոհարը, միացել է փողոց փակելու ակցիային (տեսանյութ) Իրենց շեֆը երևի ոստիկաններին պրեմիա է տվել, որ խոշտանգեն քաղաքացիներին, ծեծեն ու ջարդեն. Դանիելյան (տեսանյութ) «Ես հաշտ չեմ». Քաղաքացին շղթայով միայնակ փակել է փողոցը՝ կողպեքն ամրացելով իր ձեռքին Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում խոցվել է շուրջ 50 ԱԹՍ, հրթիռ և արկ