Երևան, 12.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կոշիկներ, որ միավորում են գրեթե բոլորին. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կեդերը ոճային և գործնական կոշիկներ են, որոնք ի սկզբանե նախատեսված են եղել սպորտի համար։ Ժամանակի ընթացքում այդ սպորտային կոշիկները դարձել են ամենօրյա կոշիկներ։ Keds անունը ծագել է անգլերեն «kid» (երեխա) և «peds» (հետիոտն) բառերից: Կեդերի ստեղծման գաղափարը պատկանում է բրիտանացիներին: Դեռ 1860 թվականին նրանք օգտագործել են ռետինե ներբանով առագաստի կտորից թեթև կոշիկներ կրիկետ խաղալու համար։ Կաուչուկի օգտագործումը՝ որպես ներբան, առաջարկել է գյուտարար Չարլզ Գուդիերը, որն իր հերթին փոխառել է այդ նորամուծությունը Հարավային Ամերիկայի հնդկացիներից, որոնք կոշիկների համար ներբաններ են պատրաստել hevea ծառի սառեցված հյութից, որը լավ պաշտպանել է նրանց ոտքերը վնասվածքներից։

Կեդերի պատմությունն սկսվել է 1892 թվականից, երբ ռետինե տակով կոշիկներ արտադրող մի քանի փոքր գործարաններ միավորվել են՝ ստեղծելով U.S. Rubber Company ընկերությունը: 1916 թվականին այդ ամերիկյան ընկերությունը սկսել է կեդեր արտադրել Keds ապրանքանիշի ներքո: Հենց այդ ամերիկյան արտադրողն էլ եղել է այդ նոր կոշիկների արտադրության միակ առաջատարը երկար տասնամյակներ շարունակ: Վաճառքի գագաթնակետը եղել է 1917 թվականին, երբ ընկերության հիմնադիր Մարկուս Կոնվերսը թողարկել է հատուկ բասկետբոլի համար նախատեսված կեդերի առաջին խմբաքանակը։ 1919 թվականին ամերիկյան բասկետբոլի լեգենդ Չակ Թեյլորը ոչ միայն դարձել է այդ նոր ապրանքանիշի դեմքը, այլ նաև առաջարկներ է արել այն կատարելագործելու համար, ի մասնավորի՝ առաջարկել է ներսից կլոր շերտեր ավելացնել կոճերը պաշտպանելու համար: Բացի մարզիկներից, կեդերի ժողովրդականությունը աճել է նաև երիտասարդների շրջանում։ Կոշիկի դիզայնը անընդհատ փոխվել է։ Հարմարավետ ներբանները, անընդհատ փոփոխվող դիզայնը և ցածր գները կեդերը դարձրել են մատչելի: Ճիշտ է, պատերազմից հետո սպորտային կոշիկների ժողովրդականությունն սկսել է նվազել։

Ճապոնիայում 1951 թվականին հայտնվել են կեդերի սեփական անալոգները, որոնք որոշ չափով տարբերվում էին ամերիկյան տարբերակից։ Կիհաչիրո Օնիցուկան թողարկել է OKBasketball կեդերը: Որպես հիմք նա վերցրել է ութոտնուկի ներծծող բաժակների սկզբունքը, որը բասկետբոլի խաղահրապարակում ներբանին տալիս է լրացուցիչ շփման ամրություն: 1966 թվականին արտադրողները, ցանկանալով վերակենդանացնել նախկին ժողովրդականությունը, առաջարկել են կեդերի նոր ոճեր՝ բարձր, դասական, ցածր, նաև ստեղծվել է սուպինատորների համակարգը: Սպորտային կոշիկները հայտնի են դարձել ոչ միայն մարզիկների, այլ նաև երաժիշտների շրջանում՝ դառնալով պանկ մշակույթի խորհրդանիշ։ Դրանք ազատության զգացում էին տալիս շարժման մեջ, ծառայում էին որպես ինքնարտահայտման միջոց, փախուստ դոգմայից և կարծրատիպերից։ ԽՍՀՄ-ում սպորտային կոշիկներ կարելի էր գնել ցանկացած սպորտային խանութում։

Դրանք հայտնի էին մարզիկների և զբոսաշրջիկների, դպրոցականների և ուսանողների, երեխաների և մեծահասակների շրջանում: Խորհրդային կեդերի ներբանը սպիտակ էր կամ կարմիր, կարերը պարզ երևում էին, վերին մասը կապույտ էր կամ սև, կապիչները սպիտակ էին և վերջանում էին մետաղական ծայրերով, կոճերը պաշտպանելու համար կային կլոր շերտեր: Մեր օրերում կեդերը ոչ միայն սպորտային կոշիկներ են, այլ նաև ամենօրյա։ Դրանք լինում են բոլոր տեսակի ոճերի և գույների: Կեդերի տեսակների առատությունը ապշեցուցիչ է։ Դրանց միավորում են միայն պարտադիր տարրերը՝ ճկուն ներբանները և կապիչները։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էրդողան. ԱՄՆ-ն և Եվրոպան բավարարը չեն անում, որպեսզի Իսրայելին ստիպեն համաձայնել հրադադարինՏեղի է ունեցել «Սյունիքի ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքի շնորհանդեսըՊուտինը Շոյգուին նշանակել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարՎարչապետի թեկնածուն չի կարող լինել որեւէ կուսակցության կամ խմբի անդամ. Բագրատ Սրբազան28-ամյա վարորդը «Mitsubishi Pajero»-ով «Չայնիի» ոլորաններում գլխիվայր շրջվել էԵրևանում և 5 մարզերի տասնյակ հասցեներում լույս չի լինիԲելգորոդում բնակելի շենքի մուտքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-իԲրազիլիայում հորդառատ անձրևների հետևանքով 143 մարդ է զոհվելԵկեղեցին ոչ թե քաղաքականությամբ է զբաղվում, այլ հայրենիքի փրկությամբ. Աջապահյան«Զվարթնոց» օդանավակայանի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «Toyota Camry»-ն«Արարատ-Արմենիան»՝ Հայաստանի գավաթակիրԲագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՆԳՆԱմեն օրվա ավարտին Ս. Աննա եկեղեցու բակում կամփոփվեն շարժման արդյունքներն ու կներկայացվեն անելիքները. Բագրատ սրբազանՎաղն առավոտյան ժամը ութից՝ տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը. Բագրատ ՍրբազանԱնցումային Կառավարություն պիտի ունենանք․ Բագրատ Սրբազան «Սուտ եք ասում». Փաշինյանի մասին տեսանյութը` Սրբազանի առաջնորդած հանրահավաքինՈղբերգական դեպք՝ Երևանում. թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամահ է եղելԼոռու մարզի մի շարք համայնքներում ուժգին կարկուտ է տեղացելՇատերին հետաքրքրում է մեկ հարց՝ պատերազմ լինելո՞ւ է, թե՝ ոչ. Վահագն ՄելիքյանՍա մեր ամոթն է, զոհվածի մորն են քաշքշել. սրբազանՈւսանողներն անվերապահ աջակցում են սրբազանին․ դասախոսԱրագածոտնում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը, որի վարորդը եղել է խմած. կան վիավորներՎեհափառ Հայրապետն իմ հայրն է. այսօր ամեն ինչ կիմանաք գործընթացի մասին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեքսիկայի ափերի մոտ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԳազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 35 հազարըՇպիոնները դուք եք․ քաղաքացին՝ ՔՊ-ին (տեսանյութ)Վաղը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահըԵրիտասարդները երթով գնում են Հանրապետության հրապարակ` միանալու Բագրատ Սրբազանի հանրահավաքին․ ուղիղՇրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվԱյրվել է 7 անվադող, մալուխներ, փլուզվել է պատը․ մանրամասներ՝ Արարատում տեղի ունեցած պայթյունիցԻսրայելը շարունակում է ռազմագործողությունը ՌաֆահումՆարեկ Սիմոնյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչԵրևան-Մոսկվա տոմսերն եռակի թանկացել են. որքա՞ն արժե այս պահին«Յոթ տղամարդով ծեր կնոջ հախից մի կերպ եկան...»․ սա հայ ոստիկանի պատիվը ոտնահարող արարք է․ Զաքարյան Վիլնյուսում ներկայացվել է Լիտվայում արտադրված առաջին արևային մարտկոցը«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024–ի» եզրափակչում (տեսանյութ) Խոշոր վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելու Իսրայելի ցամաքային հարձակումը Ռաֆահի վրա կարող է զանգվածային զոհերի պատճառ դառնալ. Շոլց Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024–ի» եզրափակիչ փուլը․ ուղիղ Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Մայիսի 12-ին Մատենադարանի դիմացից կմեկնարկի երիտասարդական երթ՝ դեպի Հանրապետության հրապարակ Ինչու՞ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից․ մանրամասներ Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոյին «Opel»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներ Տավուշի և Շիրակի թեմի առաջնորդները միասին լուսանկար են հրապարակել Ադրբեջանում երկորրդ երկրաշարժն է գրանցվել Սերժ Թանկյանը լավատես է Հայաստանի ապագայի նկատմամբ