Երևան, 12.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Երշիկեղենի նախահայրը. «սև ապո՞ւր», թե՞ երշիկ․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արյունով երշիկը» համարվում է բոլոր երշիկներից ամենահինը, ավելին՝ երշիկեղենի ամբողջ ընտանիքի նախահայրը։ Դրա մասին հիշատակումներ կան հին դասականների՝ Հոմերոսի, Էպիխարմոսի, Մենանդրոսի գրքերում։ Հին հույն կատակերգու Մենենդրոսը գրել է մի խոհարարի մասին, որն իբր հորինել է արյունով երշիկը, բայց Մենանդրոսից շատ առաջ նրա հայրենակից Հոմերոսն էր հիշատակել այդ ուտեստը իր «Ոդիսականում»: Առաջինը, որոնց մեջ առաջացել է արյունով երշիկ պատրաստելու գաղափարը, եղել են սպարտացիները։ Այն ժամանակ հայտնի խոհարարներից մեկն է պատրաստել այդ, այսպես կոչված, «սև ապուրը», սակայն դրա բաղադրատոմսը պատմության մեջ չի պահպանվել և, հավանաբար, դա լավ է: Բանն այն է, որ դրա մասին հիշատակումներում հաճախ են նշում այդ ուտեստի զզվելի համի մասին։

Լեգենդ կա այն մասին, թե ինչպես է պարսից արքան, բռնելով սպարտացուն, ստիպել նրան պատրաստել «սև ապուր»։ Համտեսելով այն՝ նա ասել է, որ այժմ հասկանում է, թե ինչու են սպարտացիներն այդքան անվախ, որովհետև այդպիսի ուտելիքից հետո կռիվը այն ամենափոքր դժվարություններից է, որ սպասում է մարտիկին։ Մետամորֆոզը շարունակվել է, և «սև ապուրը» վերածվել է արյունային երշիկի. ըստ էության, դա նույնն է եղել, բայց «համալրվել» է խոզի ճարպով և համեմունքներով: Դրա հիմնական առավելությունը դարձել է կեղևը, որի մեջ լցնում էին կիսահեղուկ աղացած միսը և մատուցում եփած վիճակում։ Դրանից հետո այդ երշիկը ձեռք է բերել իսկապես մեծ համբավ ու պահանջարկ։ Այն սկսել են մատուցել ամենաազնվական տներում լավագույն խնջույքների ժամանակ։

Կարծիք կա, որ Աթենքում ևս միաժամանակ սկսել են արտադրել այդ սև ուտեստը, բայց առաջնայնության վերաբերյալ հարցը դեռևս քննարկվում է։ Ի վերջո, այդ ուտեստն այնքան հաջողված էր, որ այն ընդունել են այլ ժողովուրդներ, համապատասխանաբար, բոլորի բաղադրատոմսերը եղել են շատ բազմազան, բայց պատրաստման տեխնոլոգիան նույնն է եղել։ Հետագայում հելլենները էստաֆետը փոխանցել են Հռոմեական Կայսրությանը, որտեղ այդ ապրանքը վաճառվում էր հենց «Հավերժական քաղաքի» փողոցներում, ինչպես ժամանակակից արագ սննդի կետերում։ Հաջորդը եղել են վիկինգները, նիբելունգները և այլն։ Հիմնական հումքի բաղադրությունը դարեր շարունակ անփոփոխ է մնացել, այսինքն՝ բոլոր տեսակի անասունների ենթամթերքները, արյունը, աճառը, ճարպը, ինչպես նաև ալ յուրը, ձավարեղենը... Եվ դարից դար փոխվել են միայն համեմունքներն ու խոտաբույսերը։ Դարաշրջան, երկիր, կլիմա, տնտեսություն՝ այդ ամենն իր հետքն է թողել արյունային երշիկի համի վրա։ Պղպեղ, սոխ, մեխակ, մարջորամ, մշկընկույզ, դարչին, մեղր և այլն։

Ժամանակին պատժի և երկրից վտարման սպառնալիքի տակ փորձել են արգելել արյունային երշիկը՝ տեսնելով նրա կապը հեթանոսության հետ։ Սակայն այն ոչ միայն շարունակել է գոյություն ունենալ, այլ նաև կարողացել է դառնալ իսկական դելիկատես։ Օրինակ՝ Ավստրիայում ընդունված է ուժեղացնել դասական արյունային երշիկի բաղադրատոմսը բոլորովին անսպասելի համային նոտաներով, ի մասնավորի՝ ավելացնելով սալոր, սոճու ընկույզ, կարմիր գինի և նույնիսկ շոկոլադ: Իսկ, օրինակ՝ Ֆրանսիայում ստեղծվել է «Արյան ասպետների եղբայրություն» կազմակերպությունը, որի խնդիրն է վերականգնել և պահպանել հնագույն բաղադրատոմսերը, դասակարգել և անցկացնել համտեսներ։

Արյունային երշիկն այսօր էլ պատրաստվում է աշխարհի շատ երկրներում. այն արտադրվում է ինչպես տանը, այնպես էլ մսամթերքի վերամշակման գործարաններում, և յուրաքանչյուր տեխնոլոգ ու խոհարար ունի իր բաղադրատոմսը։ Ներկայում արյունային երշիկը կարելի է մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՆԳՆԱմեն օրվա ավարտին Ս. Աննա եկեղեցու բակում կամփոփվեն շարժման արդյունքներն ու կներկայացվեն անելիքները. Բագրատ սրբազանՎաղն առավոտյան ժամը ութից՝ տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը. Բագրատ ՍրբազանԱնցումային Կառավարություն պիտի ունենանք․ Բագրատ Սրբազան «Սուտ եք ասում». Փաշինյանի մասին տեսանյութը` Սրբազանի առաջնորդած հանրահավաքինՈղբերգական դեպք՝ Երևանում. թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամահ է եղելԼոռու մարզի մի շարք համայնքներում ուժգին կարկուտ է տեղացելՇատերին հետաքրքրում է մեկ հարց՝ պատերազմ լինելո՞ւ է, թե՝ ոչ. Վահագն ՄելիքյանՍա մեր ամոթն է, զոհվածի մորն են քաշքշել. սրբազանՈւսանողներն անվերապահ աջակցում են սրբազանին․ դասախոսԱրագածոտնում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը, որի վարորդը եղել է խմած. կան վիավորներՎեհափառ Հայրապետն իմ հայրն է. այսօր ամեն ինչ կիմանաք գործընթացի մասին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեքսիկայի ափերի մոտ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԳազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 35 հազարըՇպիոնները դուք եք․ քաղաքացին՝ ՔՊ-ին (տեսանյութ)Վաղը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահըԵրիտասարդները երթով գնում են Հանրապետության հրապարակ` միանալու Բագրատ Սրբազանի հանրահավաքին․ ուղիղՇրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվԱյրվել է 7 անվադող, մալուխներ, փլուզվել է պատը․ մանրամասներ՝ Արարատում տեղի ունեցած պայթյունիցԻսրայելը շարունակում է ռազմագործողությունը ՌաֆահումՆարեկ Սիմոնյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչԵրևան-Մոսկվա տոմսերն եռակի թանկացել են. որքա՞ն արժե այս պահին«Յոթ տղամարդով ծեր կնոջ հախից մի կերպ եկան...»․ սա հայ ոստիկանի պատիվը ոտնահարող արարք է․ Զաքարյան Վիլնյուսում ներկայացվել է Լիտվայում արտադրված առաջին արևային մարտկոցը«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024–ի» եզրափակչում (տեսանյութ) Խոշոր վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելու Իսրայելի ցամաքային հարձակումը Ռաֆահի վրա կարող է զանգվածային զոհերի պատճառ դառնալ. Շոլց Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024–ի» եզրափակիչ փուլը․ ուղիղ Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Մայիսի 12-ին Մատենադարանի դիմացից կմեկնարկի երիտասարդական երթ՝ դեպի Հանրապետության հրապարակ Ինչու՞ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից․ մանրամասներ Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոյին «Opel»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներ Տավուշի և Շիրակի թեմի առաջնորդները միասին լուսանկար են հրապարակել Ադրբեջանում երկորրդ երկրաշարժն է գրանցվել Սերժ Թանկյանը լավատես է Հայաստանի ապագայի նկատմամբ Գ. Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում Ծնվել է Անդրեի որդինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Սփյուռքը հանուն Տավուշի. Հավաք Նյու Ջերսիում Այս շարժման արդյունքում է, որ հանձնման պրոցեսն ինչ-որ կերպ կասեցվել է. Սողոմոնյան Ցավում եմ, որ 2018-ին այնտեղ էի, ցավում եմ, որ 2024-ին այնտեղ չեմ. Սարգիս Գրիգորյան (լուսանկար) Սամբիստ Մայիս Ներսեսյանը՝ Եվրոպայի չեմպիոնԳյումրիի «Իրական դպրոց»-ն արտոնագրվել էՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՔաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան ճանապարհը44 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը բախվել է երեք մեքենաների հետ