Երևան, 20.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Այս ամենը ֆեյք է, ինչպես մեր Կառավարությունը, իսկ արդարադատությունը հիշեցնում է՝ «կա՞ տենց դատավոր, որ իմ ասածը չանի». Արթուր Սահակյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

Երևանի «Գոյ» թատրոնն արդեն միացրել են Գ.Սունդուկյանի անվան մայր թատրոնին, ինչին առ այսօր դեմ են «Գոյ» թատրոնի ղեկավարությունն ու դերասանական անձնակազմը։

168.am հետ զրույցում  «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արթուր Սահակյանն ասաց, որ իրենց թատրոնից որևէ մեկը չի ներկայացել ու Սունդուկյան թատրոնին միանալու վերաբերյալ որևէ թուղթ չի ստորագրել։

«Ներքին կարգով, ես չգիտեմ՝ իրենք ինչ են արել, հավանաբար մեր ստորագրությունները կեղծել և ներկայացրել են պետռեգիստր, որն էլ «Գոյ» թատրոնը մեջտեղից հանել է՝ գոյությունը դադարեցրել է։

Հիմա Սունդուկյան թատրոնից նամակներ է գալիս, թե՝ ձեր անձնական տվյալները տրամադրեք, որ մենք ձեզ աշխատավարձ տանք։ Բայց եթե մեր թատրոնի հանձնում-ընդունումն արել են, նշանակում է՝ մեր տվյալներն ու ամեն ինչն իրենց մոտ է, մեզանից ինչո՞ւ են ուզում։

Հիմա, քանի որ ամեն ինչ օրինական չի եղել, և այդ ամենը ֆեյք է, ինչպես մեր կառավարությունն է, իրենք ընկել են անձնական տվյալներ են ուզում։ Պատասխանել ենք, որ տալու բան չունենք, եթե թատրոնն ընդունել եք, նշանակում է մեր տվյալներն էլ ունեք»,- նշեց Արթուր Սահակյանը։

Ըստ Արթուր Սահակյանի՝ այս պահին որևէ ներկայացում չեն խաղում, քանի որ պետռեգիստրն իրենց հանել է գրանցումից՝ տոմսերը չեն կարող վաճառել։ Հիմա  սպասում են դատարանի որոշմանը։

«Սրանով նաև բողոքի ակցիա ենք անում՝ ասելով, որ մենք Սունդուկյանին չենք միանալու։

Դատական գործընթացն ընթացքի մեջ է, վարչական դատարանն ընդունել է  վարույթ։ Այսինքն՝ կառավարության որոշմանը նպաստող բոլոր գործողությունները սառեցվում են մինչև դատարանի որոշում կայացնելը։ Վարչական դատարանը մի անգամ մեր գործն ուղարկեց քաղաքացիական դատարան՝ համարելով, որ դա իր գործը չէ։ Թե հիմա ինչ կանեն, ինչ մանիպուլյացիաների կդիմեն, չեմ կարող ասել։ Հույս ունենք, որ արդարադատություն կա, բայց արդարադատությունը մեզ հիշեցնում է այն բանը՝ «թե կա՞ տենց դատավոր, որ իմ ասածը չանի»։ Մի խոսքով՝ ուրախ եմ, որ գոնե այս ամենը բացահայտվում է»,- շեշտեց Արթուր Սահակյանը։

Նա նաև տեղեկացրեց, եթե իրենց դեմ ուզուրպացիայի գործընթացները դադարեցվեն, ճիշտ է՝ պետռեգիստրում չկան, բայց ակցիաներով ներկայացումներ կխաղան։

«Տարբերակներ շատ կան, մտածում ենք, մտել ենք դատերի մեջ ու սպասում ենք՝ ինչ կլինի։ Այս հարցը պետք է լուծվի, այն, ինչ իրենք ծրագրել են, չի լինելու, երաշխավորում եմ»,- եզրափակեց Արթուր Սահակյանը։

Հիշեցնենք՝ նախորդ  տարվա գարնանը Կառավարության հերթական նիստից հետո հայտնի դարձավ, որ որոշել են «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միավորել Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին։ Այս հարցը մեծ դժգոհություններ առաջացրեց «Գոյ» թատրոնում, արդյունքում՝ թատրոնը որոշեց դատական կարգով վիճարկել հարցը։

Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով«Ընդունելի մատաղ լինի», «Սրանից ավելի լավ ծնունդ չէր կարող լինել». հյուրասիրություն` Սրբազանին Ծեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներ Սա միայն Իրանի ցավը չէ, սա լավ հարևանի տանը տեղի ունեցած ողբերգություն է, իսկ իրավիճակով պայմանավորված սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն. Տիգրան Աբրահամյան Մի հատիկ արցունք էլ չենք թափի. Իսրայելում արձագանքել են Իրանի նախագահի ավիավթարին Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 20-ին Այլևս խրամատում չէ մեր խնդրի լուծումը, լուծումը Երևանում է․ Բագրատ Սրբազանը՝ կիրանցիներին Քուրիկ ջան. ոստիկանները՝ ԱԺ կին պատգամավորներին այսպես են դիմում (տեսանյութ) Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը այս ողբերգական աղետի կապակցությամբ. Գագիկ ԾառուկյանԿիրանցում իրավիճակը լարվեց. քաղաքացիներին քաշքշելով բերման ենթարկեցին Փաշինյանի միակ հույսը ոստիկանությունն է, որը նույնպես տեղի է տալու. Մենուա ՍողոմոնյանԲագրատ Սրբազանը՝ չնայած ոստիկանական արգելքին, կարողացել է հասնել Կիրանց «Գեթ մի արցունք չենք թափի». Իսրայելում արձագանքել են Ռաիսիի մահվանը Ողբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Խորին ցավակցություններս եմ հայտնում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին. Մանե ԹանդիլյանՈ՞ւմ էր ձեռնտու Ռայիսիի մահըԱռանց որևէ բացատրության ու հիմքերի է տեղի ունենում պետական սահմանի, այսպես կոչված, «սահմանազատումը»․ Թաթոյան Եթե սյուներով նայենք՝ գյուղը կիսվում է երկու մասի՝ մի կողմը հայկական է լինելու, իսկ մյուսն՝ ադրբեջանական. Գառնիկ Դանիելյան Վտանգավոր ժամանակ է․ Իրանը կարող է այս ընթացքում չկարողանա լիարժեքորեն պաշտպանել Կովկասում իր կարմիր գծերը. Դանիելյան Համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը. Սեյրան Օհանյան ՀՀ-ն մասնակցել է «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի» համաժողովին Չեսարի պեղումների ժամանակ ուշագրավ արձանագրություններ են հայտնաբերվել Կիրանցի խանութներում սննդի պակաս կա, առաքիչները չեն կարողանում մտնել գյուղ Իրանը՝ Ռայիսիից հետո. ի՞նչ սպասել «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին ԶՊՄԿ-ի տաղավարի այցելուներն այսուհետ նորովի հայացքով կնայեն հանքարդյունաբերությանը Կիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքը կսարքեն. Բագրատ Սրբազան Հայաստանի շահը վաղուց արդեն վաճառքի է հանված և նույնիսկ ունի գնորդ, որի անունը Ալիև է. Արմեն ՄանվելյանՀայտնի է Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման պատճառը Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենքԱյսօր մեկնարկել է Կիրանցի նոր ճանապահի շինարարությունը Սրբազանին մի բրթիր. լարված իրավիճակ. բերետավորները ճանապարհը խաբեությամբ ժամանակավորապես բացեցին Լարված իրավիճակ Կիրանցում, Բագրատ Սրբազանն այնտեղ էՆիկոլականների վախը գնալով խորանում է Ի՞նչ է ուզում ասել Փաշինյանը՝ պետական եկամուտները նույնացնելով. Նաիրի Սարգսյան Ո՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահը Եվրոպան ցավակցել է ԻրանինՌաիսիի և Աբդոլլահիանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա մայիսի 21-ին ՊԵԿ ը բացահայտել է տարբեր տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության փոխկապակցված դեպքեր (տեսանյութ) «Դա մենք չէինք». իսրայելցի պաշտոնյան՝ Իրանում նախագահի ուղղաթիռի կnրծանման մասին Եվրոպայում խոշորագույն արևային էլեկտրակայանը կառուցելու են ԺիրոնդայումԱլիևի հայտարությունը Ռայիսի հետ տեղի ունեցածի վերաբերյալ Իրանի նախագահի մահը ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար Իրանում համազգային սուգ է հայտարարվել Վարչախումբը փորձում է ականապատել ընդդիմադիր շարժումը Կիրանցի մուտքը փակվում էՍահմանազատման սյուները տեղադրվել են Կիրանցի բնակիչ Մհերի այգում, երբ բոլորը քնած են եղել Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍ նախարարության հետ Բաքվում սարսափում են, որ ուղղաթիռի վթարը կարող են կապել իսրայելական դիվերսիոն միջամտության հետ. իրանագետը մանրամասնում է Գազ չի լինի մայիսի 21-ին և 22-ին Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank