Երևան, 13.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչի՞ համար է նախատեսված ջինսի փոքրիկ գրպանիկը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ջինսը շատ պահպանողական հագուստ է: Իհարկե, ոչ թե կրելու առումով, այլ իր «կառուցվածքի»: Օրինակ՝ առջևի աջ գրպանի վերևում դրանք համարյա թե պարտադիր պետք է ունենան ևս մեկ փոքրիկ գրպան, առանց որի ջինսն արդեն ջինս չէ։ Իսկ այն մասին, թե ինչո՞ւ են արտադրողները ինչ-որ ժամանակ որոշել նման գրպանիկ կարել, դեռևս վիճում են: Հասկանալի է, որ խոսքը գեղագիտության մասին չէ։ Ի վերջո, ջինսերն ի սկզբանե նախատեսված են եղել ոչ թե նորաձևության համար, այլ որպես բանվորական արտահագուստ։ Այսինքն, այդ գրպանը պետք է ինչ-որ կիրառական ֆունկցիա ունենար։ Չնայած ջինսերի մոդելների բազմազանությանը, տղամարդկանց ջինսերը, որպես կանոն, ունենում են նույն քանակությամբ՝ հինգ գրպան։

Նորաձևության պատմությունը հստակ գիտի, թե երբ է անսովոր փոքրիկ գրպանիկը հայտնվել ջինսերի վրա։ Այս «մանրուքը» 150 տարեկան է։ Այն հայտնվել է 1873 թվականին՝ Levis ջինսի վրա և նախատեսված է եղել գրպանի ժամացույցների համար, այսինքն՝ թույլ է տվել կովբոյներին ապահով պահել շղթայով գրպանի ժամացույցները: Բանն այն է, որ մոտավորապես նույն ժամանակ ԱՄՆ-ում հայտնվել են էժան ու հուսալի ժամացույցներ, որոնք մատչելի են դարձել (բառի բոլոր իմաստներով) բանվոր դասակարգի համար։ Levis-ի կատալոգներում այն հիմա էլ կոչվում է «ժամացույցի գրպան»: Այդ տարրի հեղինակը ամերիկացի դիզայներ Ռեգալոն է։ Նա է հորինել այն գրպանիկը, որը, վարկածներից մեկի համաձայն, հատուկ նախատեսված էր ժամացույցներ պահելու համար։

Սակայն մեր օրերում գրեթե ոչ ոք գրպանի ժամացույց չի կրում: Ինչո՞ւ են, ուրեմն, այդ գրպանիկը թողել ջինսե տաբատների վրա: Ըստ Levi Strauss & Co-ի պատմաբան Թրեյսի Պանեկի, Levis ջինսե տաբատի փոքր գրպանն այսօր էլ կա, քանի որ այն ջինսին... ջինսի տեսք է տալիս: Սկզբում ջինսերի տերերն այն օգտագործում էին ոչ միայն ժամացույցների համար։ Այն ժամանակներում Ամերիկայում տիրող «ոսկու տենդը» գրպանիկին նոր կիրառություն է տվել: Փոքր, ամուր գրպանիկը հարմար էր լվացված ոսկու կտորները առանձին պահելու համար և օգտագործվում էր շատերի կողմից հենց այդ նպատակով: Ժամանակի ընթացքում ջինսե արդյունաբերության մեջ այդ ժամացույցի գրպանը «վերափոխվել» է մետաղադրամի պահման գրպանի:

Կարծիք կա, թե մետաղադրամները հաջողությամբ կարող են պահվել դրանում: Դա բավական վիճելի կարծիք է, և քչերն են դա անում։ Ծխողները մեկ այլ նպատակ են գտել այդ գրպանիկի համար. այն կատարյալ է փոքրիկ կրակայրիչի պահման համար: Միևնույն ժամանակ, կիթառահարներն այնտեղ սկսել են մեդիատորները պահել։ Սիրահարները յուրովի են օգտագործել փոքրիկ գրպանիկը. ճիշտ պահին այնտեղից հանվել են կա՛մ ռոմանտիկ բովանդակությամբ ծալված գրություններ, կա՛մ մտադրությունների լրջությունը մատնանշող մատանիներ, կա՛մ էլ հակաբեղմնավորիչ միջոցներ։ Մեր համակարգչային դարում շատերը սկսել են այնտեղ պահել ֆլեշ կրիչները. հարմար է, չի խանգարում և միշտ ձեռքի տակ է։ Այսպիսով, ներկայումս էլ փոքրիկ գրպանը, որն առաջացել է որպես դեկորատիվ դետալ, դարձել է ջինսերի գործնական և հարմար հավելում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Բագրատ Սրբազան «Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է Առանց զոհաբերության ոչինչ չի նվաճվում, սա այսպես է անձնական և հավաքական առումներով. Սրբազան (տեսանյութ) Կրթական դասադուլը կշարունակվի նաև վաղը Օրվա ամփոփիչ հավաքը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ․ ՈՒՂԻՂ Սահմանվել է ավարտական քննությունների ժամանակացույցը Սարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը Շոյգուն՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Խաղաղ ճանապարհով տարածքներ տալը սառը պատերազմ է. Մովսեսի գյուղապետ Արշակ Սրբազանի արձագանքը Արսեն Թորոսյանի գրառմանը Դոլարն ու եվրոն էժանացել են Ժամանակակից հանքային տեխնիկան առավել հարմար է շահագործել, հեշտ է կառավարվում, դրան զուգահեռ, սակայն, աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունդ չի նվազում. ԶՊՄԿ աշխատակից՝ Արմեն Արշակյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել «Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ Կենդանակերպի այս նշանները մայիսի 15-ից կկարողանան բարելավել իրենց ֆինանսական վիճակը Շարժումը մեծ էներգիա ունի, սա համազգային զարթոնք է (տեսանյութ) Իսպառ բացակայում է ոստիկանության գործողություններում օրինական հիմքը. Աննա ՄկրտչյանՈստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է. Տիգրան Աբրահամյան Մեգամոլի անվտանգության աշխատակիցներն արգելեցին Հայաստանի դրոշով մուտք գործել մոլ (տեսանյութ) Դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասին Երեկոյան կհասկանանք վաղվա մեր անելիքները, այս պահին հանդիպումներ ունեմ. Սրբազան (տեսանյութ) Փարաջանովի շունչը՝ Գյումրու Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի հարկի ներքո «Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ Ղազախստանում կնոջ սպանության համար մեղադրվող նախկին նախարարը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման (տեսանյութ) Ուկրաինայի ՀՕՊ համակարգերի արդյունավետությունը կտրուկ ընկել է. խոցվել է ռուսական հրթիռների միայն 30%-ը Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Ծափողջույններով դիմավորեցին քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Ակնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով«Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» հիմնադրամի հետ գործակցության արդյունքում Բարդուղիմեոս առաքյալի մասունքները իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցումԱրթուր Իսպիրյանը վայր է դրել մանդատըՀայաստանը պետք է աջակցի ՎԶԵԲ ընդլայնմանը Աֆրիկայի եւ Իրաքի մի շարք երկրների ներգրավմամբ. փոխնախարար Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 82,52 դոլար Լոռիում «Mercedes»-ը գլխիվայր շրջվել ու բախվել է ծառերին. 3 հոգի տեղափոխվել է ԲԿ ԱՄՆ-ում արևային էներգիան աճում է կտրուկ տեմպերովԱմբողջ Տավուշը սրբազանի հետ է. Տավուշից եկած քաղաքացի (տեսանյութ) Թարգեք, շատ զզվելի է. Լուսինե Թովմասյանի համար Սրբազան շարժման մասին հարցը զզվելի է Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ Եթե Արևմուտքը ցանկանում է ուկրաինական հակամարտությունը լուծել մարտի դաշտում, ուրեմն այդպես էլ կլինի. Լավրով Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը ներկայացնում է ուժային կառույցներում տիրող մթնոլորտի մասին Ի՛նչ ամոթ կլիներ, եթե սա պաշտպաներ եկեղեցուն (լուսանկար). Գագիկ ՀամբարյանԱվտոերթ Գեղարքունիքում՝ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Հասարակության մի զգալի հատվածի համար այս վարչապետն արդեն չկա և այս միտումն արագորեն տարածվելու է. Վահե Հովհաննիսյան ՃՏՊ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհին Ոստիկանության բաժնից ՀՀՄ կուսակցության անդամը շտապ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունը երբ ուզի, կարող ենք իրենց հետ հանդիպել. Սրբազանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Քիչ առաջ Ոստիկանության Մաշտոցի բաժին շտապ օգնության մեքենանաներ են կանչվել. ՀՀՄ Վերջին 3 օրում գրանցվել է 39 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է ՀՀՄ կուսակցության անդամներից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել Պուտինն ամրապնդում է իր դիրքերը. Շոյգուին զրկեցին նախարարի պաշտոնից