Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինձ համար տոն է այն օրը, երբ մի լավ բան է եղել, որից ոգևորվել եմ. Նարինե Դովլաթյան

ԼԱՅՖ

Մեր զրուցակիցն է երիտասարդ երգչուհի Նարինե Դովլաթյանը, որի յուրահատուկ և խռպոտ ձայնն անհնար է շփոթել: ATV հեռուստաընկերությամբ օրերս մեկնարկեց նաև երգչուհու մասնակցությամբ հեռուստասերիալը:

Past.am-ի հետ զրույցում երգչուհին կպատմի՝ ինչո՞ւ որոշեց նկարահանվել սերիալում, կմանրամասնի ստեղծագործական նորությունների մասին և կբացահայտի՝ Հայաստանի եվրատեսիլյան երգերից որ՞ն է համարում լավագույնը:

-Ինչպե՞ս եք նշում Մարտի 8-ը: Ի՞նչ հիշարժան նվեր եք երբևէ ստացել այդ օրը:

-Անկեղծ ասած՝ մի քիչ անտարբեր ու իմիջիայլոց եմ վերաբերվում այս տոներին: Ինձ համար տոն է այն օրը, երբ մի լավ բան է եղել, որից ոգևորվել եմ:

-Ինչո՞ւ որոշեցիք հանդես գալ նոր հեռուստասերիալում: Ձեզ բավարարո՞ւմ է սերիալի որակը, թե՞ հարցը միայն ֆինանսական է:

-Տարիներ շարունակ տարբեր հեռուստաընկերություններից ստացել եմ առաջարկներ, բայց մերժել եմ: Հիմա շատ եմ ստանում նաև գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ: Ինձ փորձ է պետք, ինչն արդեն ձեռք եմ բերում սերիալում:

-Ի՞նչ բարդություններ կան դերասանի աշխատանքում: Ինչպե՞ս եք դրանք հաղթահարում:

-Այն, որ դու ոչ թե դու ես, այլ դառնում ես ուրիշ մարդ: Իրականում պետք է ոչ թե խաղաս, այլ հասկանաս կերպարդ, զգաս այն և ապրես: Հենց դա էլ փորձում եմ անել:

-Ակտիվ եք ակումբային համերգներում: Իսկ ո՞րն է տեսահոլովակների քչության պատճառը:

-Վաղուց է՝ մշտական ակումբային համերգներ չեմ տալիս: Չգիտեմ՝ ո՞ր չափանիշներով են տեսահոլովակներս քիչ կամ շատ, բայց տեսահոլովակ ունենում է այն երգս, որի վրա պատկերացնում եմ ինչ-որ բան ու փորձում եմ իրականացնել:

-Այս շրջանում միայն սերիալո՞վ եք զբաղված:

-Գրաֆիկս շատ խիտ է՝ սերիալի նկարահանումներ, ձայնագրություններ, շատ շուտով կներկայացնեմ նոր տեսահոլովակ, որը նկարահանել եմ հեղինակային երգերիցս մեկի հիման վրա:

-Լսե՞լ եք Իվետա Մուկուչյանի եվրատեսիլյան երգը: Ձեզ դուր եկա՞վ:

-Շատ ուրախ եմ, որ Իվետան է գնալու:Երգը լսել եմ, շատ հավանել եմ: Կարծում եմ՝ այս երգը դեռևս լավագույնն է Հայաստանի՝ «Եվրատեսիլին» ներկայացրած երգերից: Լավ երգչուհի, լավ երգ: Պետք է, որ արդյունքներն էլ լավը լինեն:

-Ի՞նչ կմաղթեք կանանց:

-Բոլորին մաղթում եմ սեր և խաղաղություն:

Հարցազրույցը՝ Լևոն Փանոսյանի

Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»Ռոնալդուն կարիերայի 981-րդ գոլը խփեց, «Ալ-Նասր»-ն առաջին հաղթանակը տոնեց Ասիայի ՉԼ-ում Հրշեջ-փրկարարները, կանխելով կրակի տարածումը դեպի բնակելի շինություն, մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհը Բախվել են «Nissan Note»-ը և «ԶԻԼ» բեռնատարը․ կան վիրավորներ Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Ռուսական թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանան