Եթե ժողովուրդը ցանկանա, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ․ Սրբազանը՝ վարչապետի թեկնածու լինելու մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բագրատ սրբազանը հաստատեց շրջանառվող տեղեկությունները, որ ինքն ունի երկքաղաքացիություն՝ Հայաստանի և Կանադայի։
«Էնքան գնահատել են ինձ, որ ուղղակի քաղաքացիություն են տվել Կանադայում։ Ես երբեք չեմ ուզել, իրենք տվել են՝ որպես [Հայ առաքելական եկեղեցու] Կանադայի թեմի առաջնորդ, ես էլ ընդունել եմ»,- մայիսի 10-ին Երևանում դեպի բուհեր երթի ժամանակ հայտարարեց նա։
Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի վարչապետ կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
Սրբազանը հայտարարեց՝ ցանկություն ու հավակնություն չունի վարչապետ դառնալու, ապա շարունակեց․ «Եթե ժողովուրդը ցանկանա, դա լինի Աստծո կամքը, և Հայոց հայրապետը օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ»։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live