Երևան, 03.Հունիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ադրբեջանի պահանջով միակողմանի զիջում են Հայաստանի Հանրապետության տարածքները»,- «Փաստի» հետ զրույցում Տավուշի մարզում տեղի ունեցող սահմանագծումն ու սահմանազատումն այսպես է բնութագրում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Հաջորդ կարևոր հարցն է՝ հնարավո՞ր է իրավիճակը փոխել: «Հնարավոր է, եթե լինի իշխանափոխություն: Սա նախանշված ծրագիր էր, որը սկսվել է 2018 թ.-ին, երբ քաղաքական այս ուժին բերեցին իշխանության երեք խնդիր լուծելու համար՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, որը չեզոքացնում է Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում, «Զանգեզուրի միջանցքի» տրամադրումը, ինչը կասեցվեց Իրանի Իսլամական Հանրապետության ջանքերի շնորհիվ, և Ռուսաստանի հետ բոլոր կապերի խզում ու ամեն գնով «Խաղաղության պայմանագրի» կնքում, որպեսզի Ռուսաստանը Հայաստանից դուրս գա: «Խաղաղության պայմանագիր» կնքելու համար պետք է Ադրբեջանի բոլոր պահանջները բավարարվեն, ինչը և կատարվում է: Դա Արևմուտքի ծրագիրն է, ինչը քայլ առ քայլ իրականացվում է»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ սահմանագծումը և սահմանազատումը երկարատև գործընթաց է: «Խնդիրը շատ շտապ է դրված, որ ամեն գնով Ադրբեջանի բոլոր պահանջները պետք է կատարվեն: Այս գործընթացը սահմանազատման հետ որևէ կապ չունի»: Տավուշյան սահմանազատումը իր հետ նաև մարդկանց ընդվզումն է առաջ բերում, տեղի ունեցող գործընթացներն ընկալելի չեն մարդկանց համար: Կարծիքներ են հնչում, որ մարդիկ արթնացել են թմբիրից: «Մարդիկ երբևէ թմբիրի մեջ չեն եղել, մարդկանց գիտակցությունն է փոխվել: Ասում են, թե մարդիկ թմբիրի մեջ են, «քնած» են, պետք է ոտքի կանգնեն, սա նշանակում է, որ նման կարծիք հայտնողները հասարակության տրամադրություններին անիրազեկ են: Ուղղակի հասարակության մեծ մասի գիտակցությունը փոխվել է նախորդ երեսուն տարվա ընթացքում վարված քաղաքականության արդյունքում, երբ հասարակության դիմադրողականությունը սիստեմատիկ և ծրագրավորված ջարդում էին: Արդյունքում ունեցանք այն, ինչ ունեցանք: Տավուշի իրադարձություններում ամսի 25-ին ընդվզման գործընթացներ տեղի ունեցան, որոնք ոստիկանական ուժերը ջարդեցին, և վերջացավ»,-կարծիք է հայտնում քաղտեխնոլոգը:

Ստացվում է, որ ընտրություններով ու փողոցում ընդվզման տարբերակով հնարավոր չէ իշխանություններին հեռացնել: Այդ դեպքում ի՞նչ անել. «Տեղի ունեցող գործընթացները լրիվությամբ հասկանալի ու ընկալելի են ժողովրդի համար, այդ պատճառով մարդկանց մի մասը փորձում է ընդվզել, մյուս մասն էլ չի փորձում, քանի որ գիտակցության մեջ փոփոխություններ են տեղի ունեցել: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ անել, դա թող ընդդիմությունը մտածի: Պետք է նստեն ու մտածեն՝ ինչ անել, որ արդյունք լինի»: Իսկ հնարավո՞ր է, որ սեփական թիմում ևս ոչ բոլորն են աջակցում Նիկոլ Փաշինյանին՝ իշխանափոխությունից հետո «ալիբի» ունենալու համար: Բադալ յանը, սակայն, հակադարձում է սրան: «Չկա այդպիսի բան, հեքիաթներ են տարածում: Իշխանության բոլոր ներկայացուցիչները՝ սկսած խորհրդարանական խմբակցությունից, բուռն կերպով պաշտպանում են վարչապետին: Հակառակ դեպքում պետք է տեսնեինք հակառակ արձագանքը, եթե չենք տեսնում, ուրեմն պաշտպանում են նրան: Մանկամիտ խոսակցություններ են, թե Փաշինյանի ելույթի ժամանակ ականջներն են փակում կամ էլ այլ կետի են նայում»: Ոստիկանական ուժերի կողմից բիրտ ուժի կիրառման մասին խոսելիս մեր զրուցակիցն ասում է՝ սա ոչ թե ներքին վախի դրսևորում է, այլ լավ մոռացված հնի կրկնություն:

«Հայաստանում ոստիկանությունը միշտ էլ եղել է ոչ թե իրավապահ, այլ իշխանապահ մարմին: Ցանկացած իշխանություն հենվել է ոստիկանության վրա: Դա սկսվեց 1992-93 թթ.ին, երբ ներքին գործերի նախարար դարձավ Վանո Սիրադեղյանը ու երկրում հիմնեց ոստիկանապետություն: Հիմա ոստիկանները, լինելով այս իշխանությունների ջերմ պաշտպանները, իրականացնում են նրան պահպանելու իրենց քաղաքականությունը, հատկապես, որ դրա համար բավականին մեծ պարգևավճարներ են ստանում: Ոչ մի տարօրինակ բան չկա: Եթե նրանց վաղն ասեն, որ պետք է ադրբեջանցի վերաբնակիչների պաշտպանել, հավատացեք՝ նույն եռանդով ադրբեջանցիներին են պաշտպանելու: Նրանք ուսադիր են կրում և պարտավոր են կատարել ցանկացած հրաման, որ կգա վարչապետից՝ անկախ նրանից՝ օրինական է, թե ոչ: Նրանք ուսադիր են կրում, ուրեմն ենթակա են վարչապետին:

Ինչ վերաբերում է միջազգային կառույցներին, որոնք արձագանքում են իրավապահ համակարգի գործադրած ուժին, ձերբակալություններին ու կալանավորումներին, ապա միջազգային կառույցները նրանց լուրջ էին ընդունում մինչև 2018 թ.-ը, երբ կարծում էին, որ իրենցից իրոք կախված էին: Դրանից հետո, երբ իրենց բերած ուժը Հայաստանում խայտառակություններ իրականացրեց, լռում էին: Հիմա էլ նշանակություն չունի, թե միջազգային կառույցները կամ ԱՄՆ Պետդեպարտամենտն ինչ ելույթ է ունենում՝ դրական, թե բացասական, քննադատում է վարչապետին, թե ոչ: Օրեր առաջ Freedom House-ը և ԱՄՆ Պետդեպը զեկույցներ հրապարակեցին, քննադատեցին, բայց ի՞նչ: Քննադատելը քիչ է, պետք է պատժամիջոցներ լինեն: Եթե սրանից հետո գա ազգային իշխանություն, նա հաշվի չի առնելու, թե ԱՄՆ Պետդեպն ինչ զեկույց է հրապարակելու, ոստիկանական նույն բռնություններով ջարդելու է այսօրվա քպական մեծամասնությանը, որը կդառնա ընդդիմություն: Նա այլևս հաշվի չի առնելու, թե միջազգային կառույցները ինչ են քննարկում կամ չեն քննարկում», - եզրափակում է Արմեն Բադալյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վահիդ Խաղանյանը՝ որպես Իրանի Նախագահի թեկնածուՈրքա՞ն նավթ է մնացել մոլորակի վրա և, արդյո՞ք, այն երբևէ կսպառվիԱննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել Նիկոլ Փաշինյանի հետ (ֆոտո)Պորտուգալիայում ավիաշոուի ժամանակ երկու ինքնաթիռ է բախվել․ իսպանացի օդաչուն զոհվել էՖրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը ՀՀ-ից մեկնեց ՖրանսիաԻրավախախտ վարորդը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմիցՊայքարի մեր ձերբակալված ընկերները լավ են ու հաստատակամ․ «Տավուշը հանուն հայրենիքի»Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համարԿալինինգրադը հեղեղվել է․ մեքենաները «լողում են» փողոցներում, մարդիկ փակված են մնացել տներումԲագրատ Սրբազանը կայցելի Լոռի, Գեղարքունիք ու ՍյունիքՎաղը՝ 10:00-ին, ես գնալու եմ ՀՀ Քննչական կոմիտե. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Տիղմից մաքրման աշխատանքներ են կատարվում առաջին օրերին Ալավերդի համայնքից կտրված բնակավայրերում (տեսանյութ)Թրամփը պաշտոնական հաշիվը է բացել TikTok-ումԽոշոր ավտովթար՝ Կոտայքում, մեքենան վերածվել է մետաղե ջարդոնի․ կան վիրավորներ30 միլիոն դրամ՝ Ազգային ժողովի այգին միշտ ջրած պահելու համարԴեռ 27 հոգի անազատության մեջ են. փաստաբանը կարդում է բոլոր ձերբակալվածների անունները (տեսանյութ)Սևանա լճում անհետ կորած 25-ամյա կոմպոզիտորի որոնողական աշխատանքները շարունակվում ենՓոքրիկների տրամադրությունն ապահովելու համար փրկարարները աղետի գոտի են տեղափոխել խաղալիքներՃանապարհդ հարթ լինի. Սուրբ Աննայի բակում Սրբազանը ողջունում և օրհնում է քաղաքացիներին (տեսանյութ)Հայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարիՌազմական բժիշկների նվիրական առաքելությունը. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակելԵրևան-Մոսկվա տոմսերը` ռեկորդային ցածր գներով. որքա՞ն արժեն այս պահինԳնացի ԱՄՆ, որովհետև զգացի, որ վերաբերմունքը լուրջ չի շախմատի նկատմամբ. Լևոն ԱրոնյանԽոշոր հրդեհ՝ Սյունիքում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրիցՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնըԴավիթ Չալոյանը նվաճեց օլիմպիական ուղեգիրԻրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀայաստանինՈւկրաինայում ՀՀ դեսպանը և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Բուչայի բուժհաստատությունների համար դեղամիջոցներ են փոխանցելՀայաստանում սպասվում է փոփոխական եղանակՀայտնի է Սլովենիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըՀանրապետության գետերի մեծ մասում դիտվել է փոփոխական ռեժիմԻրանում նախագահական արտահերթ ընտրությունները կանցկացվեն հունիսի 28-ինԻ՞նչ է կանխատեսել Թամարա Գլոբան կենդանակերպի 3 նշանների համարՎարորդական իրավունք չունեցող 23-ամյա վարորդը գերեզմանների մոտ մեքենայով բախվել է ծառին․ կա վիրավորԱպօրինի հրամանով մարդկանց ծեծի ու ջարդի ենթարկելը ձեր ճակատագրի համար շատ թանկ է արժանանալու․ Տիգրան ԱբրահամյանՊայմանագրայինների մեկամսյա դասընթացները․ ՊՆ Կյանքից հեռացել է արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Մինասյանը Պուտինը ցավակցել է Արթուր Չիլինգարովի ընտանիքին և հարազատներինԲագրատ Սրբազանը այսօր Աննա եկեղեցու բակում կխոսի հետագա անելիքների մասին Ե՞րբ կավարտվեն աղետի հետևանքների վերացման աշխատանքները․ հարց՝ Լոռու մարզպետին Հայ Դատը սատարում է Բագրատ Սրբազանի շարժմանը եւ դատապարտում Փաշինյանի քաղաքականությունը (տեսանյութ) Հայ-իրանական սահմանը հատեցին Իրանի Կարմիր մահիկի բեռնատարները ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին․ «Հրապարակ» Վերջապես առաջիկա օրերին որոշակի կտաքանանք ու կչորանանք․ Սուրենյան Ստամբուլում 4 հարկանի բնակելի շենք է փլուզվել․ փլատակների տակ մարդիկ կան (տեսանյութ) Իրանի պետական ​​հեռուստատեսությունը ցավալի լուր է հայտնել ՀԿԵ-ն առաջին անհրաժեշտության պարագաներ ու տեխնիկա է փոխադրում ջրհեղեղից տուժած աղետի գոտի Ադրբեջանը սպառնում է 250․000 ադրբեջանցու անուն հրապարակել, որոնք, իբրև, ապրել են Հայաստանում․ նոր անակնկալներ են սպասվում Հայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարի Աղետի հետևանքով ջրամատակարարումը դեռ իրականացվում է խախտումներով․ ջրհեղեղի պատճառած վնասն ահռելի է