Երևան, 20.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Բելգիայի երաժշտասեր հասարակությունն առիթ ունեցավ ունկնդրել տաղանդավոր ջութակահար Սերգեյ Խաչատրյանին

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ճանաչված հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանն անցած օրերին Բելգիայի ազգային նվագախմբի հետ համերգներով հանդես եկավ Palais des Beaux Art-ի Բրյուսելի եւ Չաղլեղուայի սրահներում։  

Համերգային ծրագրի ամենաուշագրավ հատվածը, անկասկած, ջութակի կոնցերտն էր՝ Մաքս Բրուխի ամենահայտնի ստեղծագործության կատարմամբ: Համերգներն անցկացվեցին Բելգիայի ազգային նվագախմբի կողմից մշտական հրավիրվող դանիացի դիրիժոր Միխայել Շոնվանդտի ղեկավարությամբ:

Սերգեյ Խաչատրյանն իր տաղանդը բելգիական հանրության համար բացահայտել էր դեռ 2005 թվականին կայացած Բելգիայի Էլիզաբեթ թագուհու միջազգային երաժշտական ​​մրցույթի ժամանակ, որտեղ արժանացել էր առաջին մրցանակի։

Բելգիացի երաժտասերներին քաջ հայտնի ջութակահարի բրյուսելյան համերգներն համընկան նրա վերջին սկավառակի թողարկման հետ․ Խաչատրյանը նվագել է բելգիացի հայտնի կոմպոզիտոր, ջութակահար Էժեն Իզայիի վեց սոնատները։ Սկավառակի երկրորդ առանձահատկությունն այն է, որ հայ ջութակահարն այդ սոնատները նվագել է հենց հեղինակի՝ 1740 թվականի արտադրության ջութակի վրա:

Բրյուսելյան համերգի ավարտին երաժշտասերներն հնարավորություն ունեցան ձեռք բերել Սերգեյ Խաչատրյանի սկավառակն իր իսկ ստորագրությամբ։  Տաղանդավոր ջութակահարի հետ կուլիսներում շատ հակիրճ հնարավորություն եղավ խոսել նոր սկավառակի եւ դրա ձայնագրման ընթացքի մասին։

 sergey4.jpg (441 KB)

-Ի՞նչ նշանակություն ուներ Ձեզ համար այսպիսի պատմական ջութակի վրա նվագելը, եւ ինչպե՞ս կյանքի կոչվեց սկավառակ թողարկելու գաղափարը։

-Կապը ստեղծվեց Նիպոն Մյուզիք Հիմնադրամի (Nippon Music Foundation) միջոցով, որի հետ առաջին անգամ կապ հաստատեցի Բրյուսելում՝ մրցույթից հետո, երբ հաղթեցի էլիզաբեթ թագուհու միջազգային մրցույթում։ Որպես հաղթող ստացա «Ստրադիվարի» մոդելի ջութակ․ դա մրցանակի մաս էր կազմում, որով կարող էի նվագել մինչեւ հաջորդ մրցույթը եւ հետո այն պետք է հանձնեի մրցույթի հաջորդ հաղթողին։ Այսպես ստեղծվեց կապը ճապոնական այդ հիմնադրամի հետ, որը նաեւ ուներ Իզայիի՝ 1740 թվականի այս ջութակը։ Ես, իհարկե, չորս տարի նվագեցի այն «Ստրադիվարի»-ի վրա, որ տրամադրել էին ինձ որպես մրցանակի մաս։ Հետո հիմնադրամի հետ լավ հարաբերություններ հաստատեցի, եւ նրանք շարունակեցին ինձ գործիքներ հատկացնել։ Երկու տարի ուրիշ «Ստրադիվարի»-ի վրա նվագեցի, որը նաեւ շատ հավանում էի, նույնիսկ ավելի շատ, քան առաջին մրցանակի շրջանակներում հատկացված գործիքը։ Գիտեի, որ նրանք ունեն Իզայիի «Դել Ջեզո» ջութակը․ պետք է նշել, որ հիմնադրամն ամենամեծ քանակությամբ «Ստրադիվարի» ջութակներ ունեցողն է։ Միշտ տիկին Շիյոմիին, ով հիմնադրամում գլխավոր մարդն էր, հարցնում էի Իզայիի ջութակի մասին։ Միշտ ինչ-որ պատճառ կար՝ հիմա չեն տալիս, ուրիշի մոտ է… Մի օր այդ հիմնադրամի կազմակերպած համերգներից մեկից հետո տիկին Շիյոմին մոտեցավ ինձ եւ հարցրեց՝ արդյոք ուզում ե՞մ նվագել «Դել Ջեզո»-ով։ Առաջին պահին շոկ ապրեցի, ասացի, եթե պետք է ընդամենը փորձեմ ու չշարունակեմ նվագել, դա ցավոտ կլինի։ Իր պատասխանից պարզ դարձավ, որ հնարավորություն կա, որ այն ինձ կհատկացնեն։ Ինձ ժամանակ տվեցին, որ նվագեմ։  Պարզ է, իհարկե, որ գործիքը վատը լինել չէր կարող։ Բայց զուտ անունի համար չէի ուզում նվագել։ Բացառություն արեցին, եւ ես միեւնույն ժամանակ տանն ունեի «Ստրադիվարի» ջութակը, որը շատ հավանում էի։ Ինձ ժամանակ էր պետք հասկանալու համար՝ ուզո՞ւմ եմ, թե՞ ոչ։ Մեկ ամսից ավել երկուսն էլ մոտս էին։ Ի վերջո, որոշեցի վերցնել Իզայիի ջութակը եւ 12 տարի նվագեցի, բալիկիս պես պահեցի։

 

-Ո՞րն էր այս եզակի գործիքի առանձնահատկությունը։ Արդյոք այն լավագույն գործիքն է՞, որի վրա նվագել եք։

-Դժվար է ասել՝ այն լավագույնն է, թե ոչ։ Տարիների ընթացքում ուրիշ գործիքներ էլ եմ փորձել, թեկուզ երկար չեմ նվագել, եւ թվացել է, թե դրանք ավելի լավն են։ Բայց Իզայիի ջութակն աշխարհի լավագույն գործիքներից է, իսկ դրա պատմությունն այն առանձնահատուկ  է դարձնում։ Դա ակնհայտ է։ Իհարկե,  այն ունի իր առանձնահատկությունը, եւ դու էլ պիտի հարմարվես։

 sergey7.jpg (931 KB)

-Եթե չեմ սխալվում, Իզային այս վեց սոնատները ի հարգանս Բախի է գրել։ Դա ինչպե՞ս ինտեգրեցիք Ձեր մեկնաբանության մեջ։

-Այո, երբ կատարում եմ, ինձ համար պարզ է, որ Բախն ամենամեծ դերն է խաղացել այդ գործերը գրելուց, որովհետեւ շատ ես տեսնում Բախին բնորոշ հատկություններ  թե՛ կառուցվածքի, թե՛ անունների եւ թե՛ ռիթմի առումով։ Դրանում է Իզայիի հանճարեղությունը, որ կարողացել է Բախին վերցնել եւ տեղափոխել այսօրվա ջութակային հնարավորությունների դաշտ։ Ես որքան մեծանում եմ, այնքան վիրտուոզ երաժշտությանն ավելի բացասական եմ վերաբերվում, որովհետեւ շատ անգամ այն երաժշտական խորը իմաստ չունի։ Հենց այդ պատճառով է, որ այս գործերն էլ ավելի եմ գնահատում եւ սիրում, որովհետեւ այս վեց սոնատներն իմ պատկերացմամբ վիրտուոզ ոճի գործերի միակ հավաքածուն է, որ երաժշտական շատ խորը իմաստ ունի։ Զուտ ջութակային տեխնիկայի առումով շատ բարդ գործեր են եւ համարվում են վիրտուոզ ժանրի երաժշտություն, բայց շատ ավելի հետաքրքիր են ու խորքային։


-Որո՞նք էին այն մարտահրավերները, որ ունեցաք սոնատները ձայնագրելիս՝ թե՛ երաժշտական, եւ թե՛ տեխնիկական տեսանկյունից։

-Տեխնիկապես, իհարկե,  շատ բարդ գործեր են, երաժշտական առումով էլ շատ հետաքրքիր են։ Կա մի բան եւս, որ խոսում է Իզայիի հանճարեղության մասին․ նա իր էությամբ բազմատաղանդ մարդ է եղել։ Կան, օրինակ, ֆենոմենալ ջութակահարներ, բայց նրանք կոմպոզիտոր չեն։ Իզային և՛ շատ հայտնի ուսուցիչ է եղել, որը լուրջ դպրոց է թողել, և՛ դիրիժորություն է արել։ Որպես կոմպոզիտոր՝  նա շատ գործեր չի գրել, բայց այն, ինչ գրել է, հարյուր տոկոսով կատարյալ է։ Նա նաեւ ֆենոմենալ ջութակահար է եղել, ու հիմա ունենք նրանից ստացած ժառանգություն, որը շատ իմաստներով հանճարեղ է։

 Untitled.jpg (88 KB)

-Կա՞ ինչ-որ դեպք, որ կառանձնացնեք այս սկավառակի պատրաստման ընթացքից։

-Այս սկավառակը շատ դժվար է ծնվել, որովհետեւ երեք անգամ  փորձել ենք ձայնագրել եւ տարբեր պատճառներով կիսատ է մնացել։ Առաջին անգամ շատ վաղուց էի սկսել ձայնագրել, միայն կեսն էի արել, եւ այդպես էլ մնաց։ Երկար դադարից հետո չէի ուզում շարունակել երկրորդ մասը ձայնագրել, որովհետեւ զգացի, որ այդ պահին ուրիշ ձեւ կնվագեի եւ առաջին ու երկրորդ մասերի մեջ տարբերություն կլիներ։ Հետո ինձ ասացին, որ գործիքը պետք է վերադարձնեմ, դա, իհարկե, սպասելի էր, բայց շատ հանկարծակի։ Ըստ օրենքի՝ նույն գործիքով 7 տարուց ավել չես կարող նվագել։ Իսկ ես դրանից ավելի երկար ժամանակ էի նվագում այդ գործիքով։ Եւս մեկ տարի ժամանակ տվեցին, որ ուրիշ գործիք փնտրեմ։ Այդ ընթացքում քովիդի համավարակը սկսվեց, եւ չկարողացա վերադարձնել գործիքը, ու հենց այդ ժամանակ էլ ձայնագրել եմ սկավառակը։ Համավարակի սկզբում մի տեղ փորձեցի ձայնագրել, շատ լավ դահլիճ էր, բայց ձայնամեկուսացման խնդիր կար, կաթիլների ձայներ էին լսվում։ Էլի առաջին կեսը ձայնագրեցի եւ կիսատ մնաց, քանի որ ռիսկը մեծ էր, որ նույն խնդիրը կլինի։ Եվրոպայում դահլիճ գտնելն էլ հեշտ չէ, բայց գնացի «Բրուկներհաուզ Լինզ», որի ղեկավարն այն ժամանակ Յան Դավիթ Շմիդսն էր, ում հետ շատ լավ հարաբերություն ունեի։ Նա առաջարկեց իրենց կամերային դահլիճում ձայնագրել։ Ինձ երկու ժամկետ էր պետք, քանի որ մեկ սեսիայով չէի կարող վեց սոնատն էլ ձայնագրել։ Բարդ ծնունդ էր,  տարօրինակ զգացում ունեի, այնքան էի ձայնագրել, որ հաշիվը կորցրել էի։ Ես չեմ սիրում այդ ընթացքը, բայց, գուցե, խիստ եմ ինքս իմ հանդեպ։

«Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Իտալիայի, ԱՄԷ-ի, Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի մարզիկները Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում Մայիսի 21-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Ծեծի Է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը «Բերդկունք» ամրոցի պարսպապատից դուրս հայտնաբերվել է 13-րդ դարի նետասլաք, կավանոթների բեկորներ ՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակը Կզարգացնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները․ Իրանի նախագահի պարտականությունները կատարող Մոհամմադ Մոհբերը՝ Վլադիմիր Պուտինին Մայիսի 27-ին կարող եք աշխատանքը մեկ ժամ շուտ ավարտել․ իրազեկում Ռայիսիի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինները տեղափոխվել են Թավրիզ Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով«Ընդունելի մատաղ լինի», «Սրանից ավելի լավ ծնունդ չէր կարող լինել». հյուրասիրություն` Սրբազանին Ծեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներ Սա միայն Իրանի ցավը չէ, սա լավ հարևանի տանը տեղի ունեցած ողբերգություն է, իսկ իրավիճակով պայմանավորված սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն. Տիգրան Աբրահամյան Մի հատիկ արցունք էլ չենք թափի. Իսրայելում արձագանքել են Իրանի նախագահի ավիավթարին Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 20-ին Այլևս խրամատում չէ մեր խնդրի լուծումը, լուծումը Երևանում է․ Բագրատ Սրբազանը՝ կիրանցիներին Քուրիկ ջան. ոստիկանները՝ ԱԺ կին պատգամավորներին այսպես են դիմում (տեսանյութ) Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը այս ողբերգական աղետի կապակցությամբ. Գագիկ ԾառուկյանԿիրանցում իրավիճակը լարվեց. քաղաքացիներին քաշքշելով բերման ենթարկեցին Փաշինյանի միակ հույսը ոստիկանությունն է, որը նույնպես տեղի է տալու. Մենուա ՍողոմոնյանԲագրատ Սրբազանը՝ չնայած ոստիկանական արգելքին, կարողացել է հասնել Կիրանց «Գեթ մի արցունք չենք թափի». Իսրայելում արձագանքել են Ռաիսիի մահվանը Ողբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Խորին ցավակցություններս եմ հայտնում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին. Մանե ԹանդիլյանՈ՞ւմ էր ձեռնտու Ռայիսիի մահըԱռանց որևէ բացատրության ու հիմքերի է տեղի ունենում պետական սահմանի, այսպես կոչված, «սահմանազատումը»․ Թաթոյան Եթե սյուներով նայենք՝ գյուղը կիսվում է երկու մասի՝ մի կողմը հայկական է լինելու, իսկ մյուսն՝ ադրբեջանական. Գառնիկ Դանիելյան Վտանգավոր ժամանակ է․ Իրանը կարող է այս ընթացքում չկարողանա լիարժեքորեն պաշտպանել Կովկասում իր կարմիր գծերը. Դանիելյան Համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը. Սեյրան Օհանյան ՀՀ-ն մասնակցել է «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի» համաժողովին Չեսարի պեղումների ժամանակ ուշագրավ արձանագրություններ են հայտնաբերվել Կիրանցի խանութներում սննդի պակաս կա, առաքիչները չեն կարողանում մտնել գյուղ Իրանը՝ Ռայիսիից հետո. ի՞նչ սպասել «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին ԶՊՄԿ-ի տաղավարի այցելուներն այսուհետ նորովի հայացքով կնայեն հանքարդյունաբերությանը Կիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքը կսարքեն. Բագրատ Սրբազան Հայաստանի շահը վաղուց արդեն վաճառքի է հանված և նույնիսկ ունի գնորդ, որի անունը Ալիև է. Արմեն ՄանվելյանՀայտնի է Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման պատճառը Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենքԱյսօր մեկնարկել է Կիրանցի նոր ճանապահի շինարարությունը Սրբազանին մի բրթիր. լարված իրավիճակ. բերետավորները ճանապարհը խաբեությամբ ժամանակավորապես բացեցին Լարված իրավիճակ Կիրանցում, Բագրատ Սրբազանն այնտեղ էՆիկոլականների վախը գնալով խորանում է Ի՞նչ է ուզում ասել Փաշինյանը՝ պետական եկամուտները նույնացնելով. Նաիրի Սարգսյան Ո՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահը Եվրոպան ցավակցել է ԻրանինՌաիսիի և Աբդոլլահիանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա մայիսի 21-ին ՊԵԿ ը բացահայտել է տարբեր տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության փոխկապակցված դեպքեր (տեսանյութ) «Դա մենք չէինք». իսրայելցի պաշտոնյան՝ Իրանում նախագահի ուղղաթիռի կnրծանման մասին Եվրոպայում խոշորագույն արևային էլեկտրակայանը կառուցելու են Ժիրոնդայում