Երևան, 23.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Բառարաններում չկան համապատասխան բառեր, որ կարողանամ նկարագրել, թե այս ցավն ինչպիսին է». Տիգրան Բաբիկյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում՝ պայթեցնելով ձեռքի նռնակը․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ ակտիվ, չափից դուրս բարի երեխա էր, կենդանասեր էր: Փոքրուց կենդանիներ է խնամել: Նայում էիր իր տարիքին, իր պահած կենդանիներին, ապշում էիր, թե ոնց է գլուխ հանում: Կատակով իրեն ասում էինք՝ Տիգրա՛ն ջան, քո համար ֆերմա ենք բացելու, էլ ուրիշ մասնագիտություն չես սովորելու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լիլիթը՝ Տիգրանի մայրիկը:

Հավելում է՝ որդին շատ լսող երեխա էր, կյանքով լի: Մայրիկն անկեղծորեն ասում է՝ որդին սովորելու հետ սեր չուներ, բայց այնքան լավ երեխա էր, որ ուսուցիչները, դա հաշվի առնելով, մշտապես իրեն ընդառաջում էին: «Շատ հարգալից էր մեծերի նկատմամբ, բառի բուն իմաստով՝ չափված-ձևված երեխա էր: Ֆիզկուլտուրան էր շատ սիրում, պարապում էր բռնցքամարտ, որոշել էր զորացրվելուց հետո ընդունվել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտ»: Դպրոցն ավարտելուց մեկ ամիս անց՝ 2021 թ.-ի հուլիսի 23-ին, Տիգրանը զորակոչվում է Հայկական բանակ: Ծառայության առաջին վեց ամիսն անցնում է Վանաձորի ԴՈւՑ-ում, վեց ամիս հետո տեղափոխվել է Ջերմուկ: Պատերազմից հետո որդուն բանակ ճանապարհող ծնողի սրտում չի կարող տագնապ չլինել: Տիկին Լիլիթի հետ զրույցի ընթացքում տեղափոխվում ենք 44-օրյա պատերազմի օրեր: «Մասնագիտությամբ շտապօգնության բժշկուհի եմ:

44-օրյա պատերազմն սկսվելուց հետո մեզ բրիգադով ուղարկեցին Ստեփանակերտ՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ բերելու: Տիգրանս ասում էր՝ մամա՛ ջան, չվախենաս, գնա, օգնի տղերքին: Տիգրանի մեջ հայրենասիրությունը, թասիբն այնքան շատ էր, որ իմանալով, թե ինչ վտանգների միջով կարող եմ անցնել, թե ինչ հետևանքներ կարող են լինել, համաձայն էր իմ՝ Արցախ մեկնելուն, որպեսզի տղաներին օգնեմ: Հպարտանում էի իրենով՝ Տիգրա՛ն ջան, քո մեջ որտեղի՞ց այսքան ուժ: Ամուր ոգու տեր էր»: Մայրիկն ասում է՝ որդին հոգեպես պատրաստ էր ծառայության մեկնելուն, բայց ինքը դա շատ հետո է վերլուծել ու հասկացել: «Արդեն ծառայելիս նամակներ է գրել նաև հորեղբոր տղային. «Ռա՛զ, որ հանկարծ մի բան լինի, նռնակը քաշելու եմ ու մտնեմ դրանց մեջ»: Ինքն իր խոսքին տեր եղավ: Շատ լավ է ծառայել թե՛ Վանաձորում, թե՛ Ջերմուկում. սա ինձ համար պարզ է դառնում, երբ հիմա կողքից ի մի եմ բերում իր ընկերների կարծիքները, նրանց հետ զրույցները, քանի որ ինձ հետ շատ չէր կիսվում բանակային կյանքի մասին»:

Ծառայության ամիսներին Տիգրանին առաջարկել են դիպուկահարի հմտություններ ձեռք բերել, բայց նա հրաժարվել է: «Ուզում էր իր ընկերների հետ մնալ, հատկապես Վազգենի: Իրենք նույն դասարանից էին, մտերիմ ընկերներ: Միասին նաև դիրքերում են եղել: Այդ օրը պետք է իջներ դիրքերից, բայց մերժել է, ասել՝ որտեղ իմ ընկերը, այնտեղ ես»: Մայրիկի ու որդու վերջին զրույցը եղել է սեպտեմբերի 11-ին: «Մեր զրույցների հիմնական թեման իրարով հետաքրքրվելն էր, թե ես ինձ ինչպես եմ զգում, իր մոտ ամեն բան կարգին է: Ուրիշ թեմաներ մեր զրույցներում չեն եղել: Փորձում էի իրեն շատ չզանգել՝ մտածելով, որ միգուցե հարմար չլինի, իրեն վատ դրության մեջ չդնեմ: Երբ զրուցում էինք, ասաց, որ դիրքերում տղաներից մեկի ծննդյան օրն է եղել, ներքևից ինչոր բաներ են վերցրել՝ նշելու համար, գումարը պետք է կիսեն իրար մեջ:

«Մա՛մ ջան, ցավդ տանեմ, կարո՞ղ ես ինձ գումար ուղարկել»: Բնականաբար, ասացի, որ կուղարկեմ: Գումարը պետք է ուղարկեի ամսի 16-ին, բայց այդ օրն այդպես չեկավ մեզ համար: Անձամբ ինձ հետ վերջին անգամ խոսել է սեպտեմբերի 11-ին, բայց սեպտեմբերի 12ին պատերազմի սկսվելուց 20 րոպե առաջ զրուցել է քրոջ ամուսնու հետ: Իրենք շատ մտերիմ էին, եղբայրների պես, այնքան մտերիմ, որ հասկանալով, թե ինչ է տեղի ունենալու, կապ է հաստատել հենց նրա հետ: Երբ հետո նաև իր սոցիալական ցանցերի էջերին հասանելիություն ունեցանք, հասկացանք, որ մեր զինծառայողներն իմացել են, որ այդ օրը հարձակում է լինելու, իրենց այդ մասին չեն տեղեկացրել, բայց իրենք աժիոտաժից, կուտակումներից կանխատեսել են պատերազմի վտանգը»: Սեպտեմբերի 12-ին՝ պատերազմի մեկնարկից րոպեներ առաջ, Տիգրանը քրոջ ամուսնուն նամակների միջոցով ասել է, թե ինչ է կատարվում: «Նկարագրել է իրավիճակը, ասել, որ հեռախոսն անջատում է ու խնդրել. «Նորա՛յր, մամային չասես, տանը ոչ մեկին չասես, եթե ամեն ինչ լավ լինի, ես կապի դուրս կգամ ձեզ հետ, Աստծով»:

Սրանք իր վերջին բառերն են եղել, հետո հեռախոսն անջատել է: Րոպեներ անց սկսվել է պատերազմը, մենք այդպես էլ չկարողացանք իր հետ կապ հաստատել»: Տիգրանը պայթեցրել է իր ձեռքի նռնակը՝ գերի չընկնելու, նաև թշնամու զինվորներին ոչնչացնելու համար: Մայրիկն ասում է՝ երբ վերլուծում է որդու արարքը, հասկանում է, որ ամեն մեկը չէր կարող նույնը անել, գնալ գիտակցված մահվան: «Ինչ հզոր ուժ է ունեցել Տիգրանս: Իր ունեցած ամենաթանկ բանը՝ կյանքն է զոհել, հետո մի մեդալ են տվել, կարծես թե հենց այդպես էլ պետք է լիներ: Որևէ մեդալ սփոփանք չի դառնալու, բայց պետությունը պետք է իր զինվորների սխրանքն ըստ արժանվույն գնահատի»:

Զրույցի ընթացքում նաև ցավով արձանագրում ենք, որ 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմի և նրա հերոսների մասին մեր հանրությունն, ավաղ, այնքան քիչ բան գիտի, երբեմն անգամ տպավորություն է, թե շատերը չգիտեն, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի լուսադեմին Հայաստանի սահմաններին պատերազմ էր: Զոհվելուց օրեր անց Տիգրանի մարմինը մեր 95 զինծառայողի հետ փոխանցվել է հայկական կողմին: «Մեզ հետ կապ հաստատեցին, կանչեցին, առաջարկեցին նկարներով ճանաչել Տիգրանին, իր մարմինը Իջևանի դիահերձարանում էր: Զանգահարեցի, խնդրեցի ձեռք չտալ երեխայիս, մինչև ես հասնեմ իր մոտ: Նախքան բանակ գնալը դաջվածքներ էր արել, երբ հարցրեցի, թե ինչո՞ւ է արել, կատակելով արձագանքեց. «Մա՛մ ջան, որ հանկարծ մի բան լինի, ինձ դրանով կճանաչեք»»: Տիգրանը տան չորս երեխաներից մեկն է, երեք քրոջ եղբայրը:

«Շատ կապված էին իրար հետ: Այնքան լավ քեռի էր, սիրող, հոգատար: Թոռնիկներս փոքր են եղել, բայց ամեն ինչ հիշում են: Թոռնիկս գնում, նկարի մոտ մոմ է վառում, լաց լինում, շատ լավ հիշում է իր քեռուն: Միշտ իրեն ասում էի՝ Տիգրա՛ն ջան, այնքան լավ հայր ես լինելու: Այնքան տնարար էր, երբ առիթների ժամանակ իրեն գումար էին տալիս, տան համար ինչոր իրեր էր գնում, ես էլ ասում էի՝ դա քո գումարն է, քո համար մի բան գնիր, բայց ոչ, ամեն ինչ տան համար»: Տիկին Լիլիթն ասում է՝ սարսափելի ծանր է առանց որդու ապրելը: «Բառարաններում չկան համապատասխան բառեր, որ կարողանամ նկարագրել, թե այս ցավն ինչպիսին է: Անգամ մահն է երանելի դառնում, քան այսպես ապրելը: Ես ասել եմ՝ որ օրը գիտակցեցի ու ընդունեցի, որ Տիգրանը չկա, ես էլ չեմ լինի: Ապրում եմ այն մտքով, որ ինքն իմ կողքին է: Այդ միտքն է ինձ կյանք տալիս, որ շարունակում եմ մինչև հիմա գոյատևել: Իր ներկայությունը զգում եմ մեր օջախում: Ինձ հանգիստ եմ զգում տանը, չեմ ուզում տանից դուրս գալ, որովհետև ինձ թվում է, որ իրեն մենակ եմ թողնում, չեմ ուզում իրենից կտրվել»:

Հ. Գ. - Տիգրան Բաբիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Կարբի գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քպական պատգամավորը նորից Մոսկվայում անհատական ցուցահանդես է բացել. «Փաստ»Տիգրանաշենո՞ւմ էլ են կադաստրային վկայականները տրվել «ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա». «Փաստ»Ինչո՞ւ են անձրևների արդյունքում Երևանում «գետեր» ու «լճեր» առաջանում. «Փաստ»«Բիոլաբորատորիաների գործունեությունը մեծ ռիսկեր ու սպառնալիքներ է պարունակում». «Փաստ»Գազ չի լինելու Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ. ՀՀ ԿԲ Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին զարգանալ Եվրոպայի և Ասիայի շուկաներումՀԻՄԱ. Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Ինչպե՞ս են զվարճանում ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանն ու ԱԳՆ աշխատակից Մերի Ադամյանը ԴուբայումՎերաբացվել է Ամիօ Բանկի «Արմավիր» մասնաճյուղը Հասարակական տրանսպորտի ուղեգծերում հնարավոր են սպասարկման միջակայքերի ժամային խախտումներ, առանձին երթուղիներում՝ շարժակազմերի բացակայություն. Հայկ ԿոստանյանԴրա համար էլ էս վիճակում է․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի՝ Իլհամ Ալիևի հետ տետ ա տետ բանակցելու մասին Դանակաhարություն՝ Տավուշում․ քաղաքացին փորձել է ապoրինի փայտանյութ ձեռք բերել Բագրատ Սրբազանի հանդիպումը կրթության, գիտության ոլորտի մասնագետների հետ Ֆրանսահայ մեծ շանսոնյե, գրող և դերասան Շառլ Ազնավուրն այսօր կդառնար 100 տարեկանԿա պատրաստակամություն միասնաբար իշխանափոխության հասնելու. Մենուա ՍողոմոնյանԵթե եկեղեցին կրկին սկսել է զբաղվել քաղաքականությամբ, նշանակում է՝ կրկին ունենք պետականության կորուստ. Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվՉկա մի կետ, որտեղ Ադրբեջանը կանգնելու է, զիջումների շատ մեծ ցուցակ ունի. Ավետիք Չալաբյան Շտապե՛ք գնել ԱԶԱԼԻԱ ննջասենյակի հավաքածուն՝ ընդամենը 399.000 դրամով Իրանի առաջնորդը հուղարկավորության ժամանակ գրկել է hանգուցյալ նախագահի թոռներին․ հուզիչ տեսարան (տեսանյութ) Հնդկաստանում 179 ուղևորներով ինքնաթիռը բռնկվել է թռիչքի ժամանակ (տեսանյութ) Ուզում են ապացուցել, թե այդ քանակի ցեղասպանություն տեղի չի ունեցել․ Նաիրի ՍարգսյանԻրանի ու Հայաստանի հարաբերությունները հակառակորդներ ունեն․ Ալի Խամենեի Ձայնագրության մեջ լսվող ձայնը Հրաչ Ղևոնդյանինը չէ. հայտարարություն Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը ամենասեղմ ժամկետներում վերականգնելու համար. Հայկ ԿոստանյանԱրարատԲանկը վաղաժամկետ ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը Հետախուզվում է Ռազմիկ Կարապետյանը Շվեդիան ավելի քան 6 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինային ռազմական աջակցության համար Արտաշ Ասատրյանի դուստրը ցույց է տվել սկեսուրին. ո՞վ է նա և ի՞նչ տեսք ունի. բացառիկ կադրեր Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ գնդակոծությունների հետևանքով կան զոհեր Իշխանությունն արդեն զավթված է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ձեռք բերեք Afina ննջասենյակի հավաքածուն՝ 299.000 դրամով Հրդեհ է բռնկվել բանտային հիվանդանոցի տարածքում․ ի՞նչ է հայտնի (տեսանյութ) Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հետ Մեր համբերությունը պետք է լինի Շարժման՝ ճշմարտության պայքարի ավարտով, Երիքովի պարիսպներն էլ են համբերությամբ փլվել․ Բագրատ Սրբազան «Եղանակային պայմանները նորմալ էին». նոր մանրամասներ` Ռաիսիի ուղղաթիռի վթարից Իշխանությունը զավթելու մեղադրանքով ձերբակալվել է Հրաչյա Ղևոնդյանը Ռուսաստանցիների զանգվածային արտագաղթ Թուրքիայից Ի՞նչ լուրջ հիվանդnւթյամբ է տառապnւմ Ելենա Բորիսենկոն. բացառիկ մանրամասներ ՊՆ նախարարին շտապ տեղափոխել են հիվանդանոց․ La RepubblicaՓոշու կառավարման համակարգը Քաջարանում. պատմում է ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը Ադրբեջանցներն ապամոնտաժում են Ստեփանակերտի բնակելի շենքերը Վթար Աբովյան քաղաքում․ կա տուժած Փարաքար համայնքի «Ապրելու երկիր» խմբակցությունը երեկ նախաձեռնել էր համայնքի ղեկավարի իմպիչմենթի գործընթաց. Մեսրոպ ԱռաքելյանՎրաերթի ենթարկված 26-ամյա աղջիկը մահացել է Թեհրանում սկսվել է Իրանի նախագահի և ավիաաղետի մյուս զոհերի հրաժեշտի արարողությունը (տեսանյութ) Առանց ճանաչման խաղաղությունն անհնար է. Նորվեգիան ճանաչել է Պաղեստինի անկախությունը Մեր ցավակցությունն ենք հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԱրարատի մարզի 58-ամյա բնակիչը կալանավորվել է՝ դպրոցահասակ աղջկան թմրամիջոց իրացնելու մեղադրանքով Երևանի քաղաքապետարանը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ համատեղ կանցկացնի հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշար