Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Լուրջ խնդիր կա հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների կորդինացման հարցում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած 7 %–անոց տնտեսական աճի և 25% արտահանման աճի ցուցանիշներին, զարմանալիորեն դրանք իրենց թվային արտահատությունը չունեցան սոցիալական խնդիրների լուծման գործում: Սա որոշակի հակասություններ առաջացրեց, որն այդպես էլ իր բացատրությունը չունեցավ նախորդ կառավարության կողմից: Տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանի ներկայացմամբ, նշված ցուցանիշները պետք է արտահատվեին կոնկրետ առանցքային ցուցանիշների համատեքստում: Եթե կա տնտեսական աճ, ապա նշանակում է, որ բյուջեի մուտքերն ավելացել են: Ինչը նշանակում է, որ աշխատավարձերը և թոշակները բարձրացնելու հնարավորությունն առկա է: Եվ եթե Հայաստանը հայտարարել է, որ սահմանադրորեն ինքը սոցիալական պետություն է, ուրեմն այս խնդրին միանշանակ պետք էր անդրադառնալ: Տնտեսագետի կարծիքով, չի կարելի պետբյուջեի հաշվին մեծացնել կապիտալ ներդրումները՝ առանց սոցիալական բաղադրիչը հաշվի առնելու: Այդ իսկ պատճառով էլ առաջացան որոշակի հակասություններ: «Բոլոր հարցերին պետք է համակարգված մոտենալ: Տնտեսական աճը պետք է որ բավականին լուրջ գումարների մուտք ապահովեր պետական բյուջե: Եվ դրա միջոցով լուծվեին որոշակի սոցիալական խնդիրներ: Սակայն իրականում այդպես չէ: 2018–ից ունեցանք եկամտահարկի փոփոխություն, բայց դա էլ էական ազդեցություն չունեցավ կենսամակարդակի վրա: 2015 թ.–ից աշխատավարձերի և թոշակների հարցը մնացել է առկախված: Նվազագույն աշխատավարձը մնաց նույնը՝ 51 հազար, իսկ բազային կենսաթոշակը՝16 հազար դրամ: Միանգամից բարձրացան ակցիզային հարկերը, հեղուկ գազի 1000 խ/մ–ի գինը 8000 դրամից դարձավ 25 000 դրամ, բենզինինը 25 000–ից հասավ 40 հազարի: Արդյունքում տեղի ունեցավ այդ համակարգող ապրանքների գների 10 % աճ: Սրանք այն ցուցանիշներն են, որոնք միանշանակ բնորոշում են տնտեսության իրավիճակը»,–ասաց տնտեսագետը: Մասնագետի խոսքով՝ սրանք համակարգող այն գներն են, որոնց աճի դեպքում շղթայաբար կարող են աճել տեղում արտադրվող բոլոր ապրանքների գները: Բարձր են նաև բանկային տոկոսադրույքները, ինչը թույլ չի տալիս, որ աճ տեղի ունենա ներքին ներդրումների դաշտում: «Հայտնի իրողություն է, որ եթե նպաստավոր չեն տոկոսադրույքները ներքին ներդրումների համար, ապա դա արտաքին ներդրողների համար դրական խթան չի հանդիսանում: Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, ապա 2014 –ին մենք միջազգային սանդղակում զբաղեցնում էինք 97–րդ հորիզոնականը, իսկ նախորդ երեք տարիներին, կոռուպցիայի դեմ պայքարելուց հետո, զբաղեցրեցինք 107–րդ հորիզոնականը: Միջազգային կառույցները գրանցեցին հետընթաց: Աշխատավարձերի, թոշակների և առաջին անհրաժեշտության ապրանքների համեմատությունը մշտապես պետք է համարժեք լինի: Ու չնայած նախորդ կառավարությունը խնդիրներից առաջնահերթությունը տալիս էր կապիտալ շինարարությանը, ինչը շատ կարևոր է, այնուամենայնիվ, միշտ պետք է հիշել, որ երբեք չի կարելի թույլ տալ, որ իրական աշխատավարձերը նվազեն: Եվ եթե այս հարցում հակասություն է առաջանում, ապա մեծանում է սոցիալական լարվածությունը»,– ասաց Ա.Թավադյանը: Կարևոր է նաև, որ տնտեսությունը բնութագրող թվերը ներկայացվեն հստակ: Հարկավոր է կոորդինացնել Վիճակագրական ծառայության, Կենտրոնական բանկի, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից հրապարակված թվային տվյալները: «Ճիշտ կլինի, որ բոլոր օղակների կողմից ներկայացվող թվերը կոորդինացվեն և հստակ ցույց տան, թե հրապարակված այս կամ այն ցուցանիշն ինչ արտահայտություն է ստացել տնտեսության զարգացման և ժողովրդի կենսամակարդակի վրա: Եվ եթե այս հարցի պատասխանը հստակ չէ, ապա միշտ կլինեն խոսակցություններ և վեճեր տարբեր ցուցանիշների վերաբերյալ»,– ասաց Ա. Թավադյանը: Տնտեսագիտության դոկտորը, պատասխանելով հարցին, թե ներկայում որոշ չափով սոցիալական լարվածությունը մեղմելու համար արդյո՞ք հնարավոր չէ իջեցնել ակցիզային հարկերը, նշեց, որ տնտեսությունը կտրուկ փոփոխություններ չի սիրում: Ուստի ամեն ինչ պետք է հաշվարկված լինի և սահուն կերպով իրականացվի: «Ես դեմ եմ կտրուկ փոփոխություններին, քանի որ եթե տնտեսական աճը իր արտահայտությունը չի ունեցել տնտեսությունում, ապա ակցիզային հարկն իջեցնելով՝ կարող են ճեղքվածքներ առաջանալ: Եվ եթե բյուջեի մուտքերը մի տողով իջեցվում են, ապա այն հաշվեկշռելու համար պետք է հստակ իմանալ, թե դրա փոխարեն մյուս տողով ինչ աղբյուրից պետք է համարժեք չափով համալրվի բյուջեն: Ի դեպ, լուրջ խնդիր կա հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների կոորդինացման հարցում: Այստեղ մենք ունենք առաջարկություններ, ինչպես նաև կոռուպցիայի դեմ հակազդեցության և մենաշնորհային բնութագիր ունեցող ապրանքների գների փափուկ կարգավորման հարցով: Երբ ցածր գնաճ է պահպանվում բարձր վերաֆինանսավորման տոկոսադրույքի պայմաններում, ապա ոչ նպաստավոր պայմաններ են առաջանում ներքին ներդրումների համար: Եվ դա բացասական ազդեցություն է ունենում տնտեսաան աճի վրա»,–ասաց Ա. Թավադյանը: Տնտեսագետը համոզված է նաև, որ հարկաբյուջետային քաղաքականությունը և դրամավարկային քաղաքականությունը ճշգրտման կարիք ունեն: Ինչ վերաբերում է կոռուպցիայի հակազդեցությանը, մենաշնորհային դիրքի չարաշահմանը, ապա այն պետք է կանոնակարգվի արդյունավետ մեխանիզմներ կիրառելու շնորհիվ:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Վենսը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին Reuters․ Հայտնի է, թե ով է ներկայացնելու Միացյալ Նահանգները Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ