Երևան, 17.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց

ԲԼՈԳ
«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության` մեկ շաբաթ առաջ տարածած հայտարարությունում ասվում էր, որ ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման հիմնական նախապայմանն իշխող վարչախմբի նկատմամբ անվստահության գործընթաց սկսելն է՝ կանխելու միակողմանի զիջումները և հայկական տարածքների հանձնումը թշնամուն, մանավանդ երբ վերջինս շարունակում է լկտիանալ և նորանոր պահանջներ առաջադրել Հայաստանին։
 
Տավուշում սկսված ժողովրդական ընդվզումն անցած օրերին տարածվեց Հայաստանի ողջ տարածքով՝ անմասն չթողնելով որևէ մարզ կամ համայնք։ Հայաստանի քաղաքացիներն ամենուրեք իրենց բողոքն են հայտնում երկրի տարածքների հանձման դեմ՝ հստակորեն գիտակցելով, որ Տավուշում վարչախմբի կողմից իրականացվող միակողմանի զիջումներին հաջորդելու են նորերը՝ ծնկի բերելով Հայաստանի Հանրապետությունը և հարցականի տակ դնելով նրա բուն գոյությունը։
 
Զրկված լինելով հանրային որևէ աջակցությունից՝ վարչախումբը ստիպված է դիմել սեփական ժողովրդի դեմ համատարած ոստիկանական բռնության՝ բիրտ ճնշման միջոցով փորձելով լռեցնել սկսված ընդվզումը։ Այս պայմաններում վարչախմբի հեռացումը դառնում է միարժեք հրամայական, ինչը հնարավոր է հանրային ընդվզմանը մասնակցող բոլոր ուժերի համագործակցության և համակարգված աշխատանքի շնորհիվ։
 
«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը, շարունակաբար լինելով Հայաստանի ինքնիշխանության համար մղվող պայքարի առաջնագծում, ներկայումս պայքարի դուրս եկած հանրային բոլոր ուժերին և անհատներին կոչ է անում ձևավորելու պայքարի միասնական ճակատ, Հայաստանի հանրությանը ներկայանալու այս ճգնաժամից դուրս գալու հստակ տեսլականով և միասնական քաղաքական առաջնորդությամբ, որն իրական վստահություն կներշնչի մեր երկրի քաղաքացիներին և նոր որակ կհաղորդի Տավուշում սկսված հայրենատիրության պայքարին։ Ցանկանում ենք առանձնահատուկ ընդգծել ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բացառիկ դերը՝ որպես պայքարի հոգևոր առաջնորդ և ոգեշնչող, և հույս հայտնել, որ դա թույլ կտա արագացնել այս գործընթացը։
 
Ազգային Ժողովի ընդդիմադիր խմբակցություններին կոչ ենք անում իսպառ հրաժարվել գործող վարչախմբի հետ հետագա ցանկացած ինստիտուցիոնալ փոխգործակցությունից և առաջին իսկ պատեհ պահին նախաձեռնել կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը։ Միևնույն ժամանակ, իշխանական խմբակցության բոլոր անհատ պատգամավորներին, որոնք չեն արատավորել իրենց անունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և սահմանադրական կարգի դեմ խոսքով կամ գործով, կոչ ենք անում դուրս գալու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից՝ հետագայում նոր խորհրդարանական մեծամասնության ձևավորմանը մասնակցելու և սահմանադրական ճանապարհով իշխանափոխություն իրականացնելու հեռանկարով։
 
«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության խորհուրդ

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Լույս չի լինելու․ հասցեներ Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա 5 վիրավոր Այս պահին Կիրանց կարող են մտնել միայն այն մարդիկ, ովքեր ունեն Կիրանցի գրանցում. բնակիչ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Հռոմի պապը մտադիր է հաջորդ տարի Թուրքիա այցելել Հոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև կրկին ոստիկանական անցակետ է տեղակայվել Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա վիրավոր Ավստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդՀիմա Կիրանցում պայթյունավտանգ ու գերլարված է իրավիճակըՀայաստանը ճիշտ ուղղությամբ չի գնում, սա պետք է արթնանալու կոչ լինի․ հայացք Ռուսաստանից Ինչ իրավիճակ է սահմանազատվող Կիրանցում (լուսանկարներ) Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըՈւզել եմ ասել՝ ճանապարհ փակելով այս սահմանագիծը չի փոխվելու․ Գեղամ ՆազարյանԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Բյուջեից ևս 3 միլիարդ դրամ կտրամադրվի պետական պատվերով առողջապահական ծառայությունների տրամադրմանը 4,6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելԼեռնային շրջաններում սպասվում են տեղումներ` թաց ձյան տեսքով, կլինի մինչև -2 աստիան ցուրտ Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում․ ի՞նչ է պարզաբանել ՍանոսյանըԿիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս են (տեսանյութ) Այս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրել ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Ազնավուրի երգերի հայտնի կատարող Ղասսան Յամմինը երևանյան համերգով տոն կնվիրի երաժշտասերներին «Փաշինյանը մեր երկրի շնչառությունը փակել է, կամուրջը հայտարարությամբ տվել է Ադրբեջանին». կիրանցիները փակել են միջպետական ճանապարհը Մեկնում են Կիրանց. իրավիճակը լարված է Կիրանցում լարված է, ոստիկանական ուժեր են կուտակվում«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետՎահագն Չախալյանը և ևս 4 անձ ձերբակալվել են խուլիգանության կասկածանքով Եթե սահմանազատումը լինի այնպես, ինչպես ուզում են Փաշինյանը և Ալիևը, պատրաստվեք մեզ դիմավորել Երևանում. կիրանցեցիներ Նիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. ԱվինյանՄեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարովԶզվելի տեսարան է, երբ դպրոցի տնօրենը վրեժ է լուծում հայրենիք ու պետություն ունենալու համար պայքարող դեռահասներից. Աննա Մկրտչյան Ուզում եմ հրաժարական տալ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետ Դանակամարտ. նախնադարից մինչև... մարզաձև. «Փաստ»Սրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ ԶաքարյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՄԱՅԻՍԻ). Առաջին պինդ նյութային լազերը, «մշակութային» հեղափոխությունն ու ալկոհոլիզմի դեմ պայքարը. «Փաստ»«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը