Երևան, 01.Հունիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանական քարոզչությունը մի կայուն թեզ ունի, որի հիմնական միտքն այն է, թե ներքաղաքական կյանքում ինչ լինում-չի լինում՝ իշխանության համար պայքար է, պարզունակ մատուցմամբ ու ընկալմամբ՝ «աթոռի կռիվ»: Բնականաբար, ընթացիկ հանրային զարթոնքին զուգահեռ, վերստին շրջանառության մեջ է դրվել այդ քարոզչական կաղապարը, թե այսինչ ուժը, այնինչ անհատը ուզում են գալ իշխանության: Դրա հիմնական լեյտմոտիվն այն է, որ մարդկանց մեջ արմատավորվի, թե տեղի ունեցողը «իշխանության կռիվ» է: Իհարկե, Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո պետք է ձևավորվի իշխանություն: Սա քաղաքագիտության, քաղաքականության ու պետականության դասական տրամաբանությունն է: Բայց... Կարելի է կարծել, թե Հայաստանը բարվոք ու խնդիր չունեցող մի երկիր է, որ մարդիկ «ուզում են գալ իշխանության»:

Իրականում Նիկոլ Փաշինյանը, նրա ՔՊ-ն ու նրանց կառավարման 6 տարին Հայաստանն ի՞նչ են դարձրել, ինչի՞ են վերածել: Եթե հակիրճ՝ ավերակների: Եթե ավերակ բնորոշումը մի փոքր բացենք, ապա զուտ հակիրճ թվարկումն արդեն խոսուն է. կորսված Արցախ, խոցելի անվտանգություն, քայքայված պաշտպանական ու անվտանգային համակարգեր, հարյուր հազարից ավելի հայրենազրկված հայություն, հարյուրավոր քառակուսի կիլոմետրերով թշնամական վերահսկողության տակ տրված տարածքներ, փուչիկ տնտեսություն, ահռելի՝ 12 միլիարդ դոլարի հասցված պարտք, տապալված արտաքին քաղաքականություն, տնաքանդ ու երկրաքանդ ներքին քաղաքականություն, համազգեստավորված «բեսպրեդել»:

Մի խոսքով՝ հենց ավերակներ: Ըստ էության, սեղանին դրված է լինելչլինելու խնդիր, ու մենք արդեն դուրս ենք եկել դասական քաղաքական պատկերացումներից էլ, դասական քաղաքական վիճակից էլ: Եվ նման պայմաններում, եթե կան մարդիկ, որոնք պատրաստ են ստանձնել պատասխանատվություն, ապա դրա հիմնական նպատակը երկրի ու պետականության առկա ծվենները փրկելն է: Ավելին, Փաշինյանի ու ՔՊ-ի վեցամյա ավերակումից հետո, ով էլ որ գա իշխանության, մտնելու է ծանրագույն բեռի տակ: Պատկերավոր ասած՝ սրանցից հետո հաջորդ կառավարությունը «մահապարտների ջոկատ» պետք է լինի (անձնազոհության իմաստով), այդ տրամադրվածությամբ պետք է գործի, որ նախ՝ անկումը կասեցվի, հետո էլ առկա վիհից սկսենք դուրս գալ:

Գործնականում հաջորդը լինելու է «պետությունն ավերակներից դուրս բերելու» կառավարություն: Այնպես որ, երբ փաշինյանական քարոզիչները «աթոռակռվից» կամ «իշխանություն խլելուց» են խոսում, իսկ ոմանք էլ մեխանիկորեն կրկնում են, արժե շատ հանգիստ, առանց հույզերի, սթափեցնող հարց տալ. իսկ այդ ի՞նչ վիճակի, ի՞նչ օրի է հասցվել երկիրը, որ այն կառավարելը այդքան ցանկալի մի բան լինի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ եղանակ սպասել հունիսի 1-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Գազ չի լինելու Ջուր չի լինելու ԶՊՄԿ-ում պղնձի արդյունահանման վիճակի և մաքուր պղնձի ստացման խնդիրների վերաբերյալ աշխատաժողով էր Պոլսո Հայոց պատրիարքարանն իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին Հայաստանի կանանց ֆուտբոլի ընտրանին պատմության երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել 2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանից օդային ճանապարհով մեկնողներն ավելի են, քան ՀՀ ժամանածները Եղանակի կանխատեսում՝ հունիս ամսվա համար Եվրամիության մեր գործընկերների ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ այսօր շուրջ 230 փոքրիկների համար վերաբացեցինք հիմնանորոգված հերթական մանկապարտեզը․ Տիգրան ԱվինյանԱյրում կայարանի երկաթուղային կամուրջը կվերափոխվի և կհարմարեցվի տրանսպորտային միջոցների համար Վաղը կշարժվենք Գյումրի, օրը կանցկանցնենք Գյումրիում. Սրբազան Գեղարքունիքի մարզում քաղաքացին մնացել էր հողաշերտի և փլատակների տակ Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունըԻտալիան ռեկորդային աճ է գրանցել արևային էներգիայի ոլորտում Մեր իշխանությունների դիլետանտիզմի արդյունքում Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական փակուղու մեջ. Արշակ Կարապետյան Հայաստանն օգնություն է խնդրում Եվրամիությունից Փարաքարում այսօր տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան իշխանազավթման հերթական դրսևորումը. «Ապրելու երկիր» ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է մանկական ավանդՎրաստան մուտք գործող արտասահմանցիների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման ժամկետը երկարաձգվել է մեկուկես տարովԳլխի վնասվածք ստացած սարկավագի լուսանկարն են հրապարակել Մեկնեք Փարիզ Յունիբանկի և VISA-ի հետ ՝ Օլիմպիական խաղերը դիտելու Brent տեսակի նավթի գինը նվազել է մինչև 81,75 դոլար՝ մեկ բարելի դիմաց Գրեթե 100 տոկոսով վստահ եմ, որ նոր իշխանությունները կարող են սահմանազատման հարցն ապօրինի ճանապարհից բերել օրինական դաշտ․ Սերժ Սարգսյան Ամիօ բանկը և Վիզա ընկերությունը տոնեցին Visa Business Signature քարտի մեկնարկըԲաքուն բուլդոզերով nչնչացնում է հայկական ժառանգությունը ՂարաբաղումՎերակառուցելու ենք միասին․Իդեալ համակարգը Լոռու մարզում է Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը Հայաստանի տարածքում վերսկսվել է պարտքի վճարումից հետո«Ադրբեջանը Հայաստանի իշխանությանը ստորացնելու հերթական նախաձեռնությունն է զարգացնում, որի տակ խնամքով թաքնված նաև այլ ռիսկեր կան». Տիգրան Աբրահամյան Բերման ենթարկվածների թվում կան սարկավագներ. հոգեւորականներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց Ես ամաչում եմ, որ ինքը զինված ուժերում ծառայում է. Բալասանյանը` ԳՇ պետի մասինՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Հունգարիայի ԱԳ նախարար Վեհափառի մուտքը Սարդարապատի Հուշահամալիր խոչընդոտելը բոլոր իրավական և բարոյական սահմաններից դուրս էր․ Սերժ Սարգսյան Սրբազանը «բոյ» է տալիս բերետների հետԱյսօր դատարանն արդարացրեց երրորդ նախագահ Սերժ ՍարգսյանինԳնալ արտահերթ ընտրությունների, թե՞ սպասել. Նաիրի Սարգսյանի պատասխանը ԱԳՆ կայքից հանում եք բոլորի անունները, գրում, որ թուրք-ադրբեջանական գործակալներ են ու համացանցը ողողում եք դրանով․ Բագրատ Սրբազան Միրզոյանը հանդիպման համաձայնություն չի տվել, զբաղված է. ոստիկանապետը` Սրբազանի հետ հանդիպման մասինԱԳՆ դիմաց իրավիճակը լարվել է, ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին Ռուսաստանն ու Ուկրաինան զինծառայողների դիեր են փոխանակել, Մոսկվային վերադարձվել է 45, Կիևին՝ 212 մարմին Ուսանողների վարձերի փոխհատուցման ձևաչափի ներկայի և ապագայի մասին․ ներկայացնում է ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը 30 տարի ծառայել եմ, կռվել հայրենիքիս համար, և չեմ կարող մի կողմ կանգնել, երբ հայրենիքս վտանգի տակ է. Արշակ Կարապետյան Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղությանը, հուսով ենք, որ մնացած հարցերը շուտով կլուծվեն․ Ամիրբեկով Ազգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են. Արշակ Կարապետյան Թունիսի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Թեժ իրավիճակ ԱԳՆ շենքի մոտ. ոստիկանությունը ուժեր է կուտակումԹուրքիայի բանակի գլխավոր հետախուզական վարչության պետը Բաքվում է Կրակոցներ՝ Արագածավան գյուղում. ինչ հարցեր են փորձել պարզել կողմերը Ինֆորմացիա կա, որ վախկոտը հրաման է տվել, որ ժողովրդին ծեծեն, ջարդեն տուն ուղարկեն. Բագրատ Սրբազան Գծանշման աշխատանքներ՝ տրանսպորտային արդիականացմանը զուգահեռ